o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեկ Իսպանիայում գրանցվել է 976 մահ և 1000-ից ավելի ծնունդ. Արարատ Ղուկասյան

24.03.2020 18:53 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երեկ Իսպանիայում գրանցվել է 976 մահ և 1000-ից ավելի ծնունդ. Արարատ Ղուկասյան

Վալենսիայի հայ համայնքի ղեկավար Արարատ Ղուկասյանն իր էջում գրում է

Մի բան ասեմ, չնեղանաք, ավելի շուտ՝ ուրախացեք կամ տխրեք... Մի խոսքով՝ ընդունեք այն բնականորեն, ճիշտ այնպես, ինչպես բնությունն է ընդունում մեզ ու ամենը։
Ստորև՝ Իսպանիայում ամեն օր տեղի ունեցած ծնունդների և մահերի ժամանակացույցն է։ Երեկ այս ժամանակացույցը նշել է 976 մահ և 1000_ից ավելի ծնունդ երկրում։ Եթե հավատանք կորոնավիրուսի աշխարհ գալուն, ապա ստացվում է, որ այդ մահերից մոտ կեսը զոհվել են այս չարաբաստիկ վարակի գրոհից։ Սա միայն երեկ։
Այսպես ահա, կորոնավիրուսից առաջ (կ.ա.) Իսպանիայում օրական մահանում էր մոտ 1000 մարդ և ծնվում էր դրանից մի փոքր ավելի։ Ի՞նչ է ստացվում. կ.ա. Իսպանիայում օրական ավելի շատ մարդ էր մահանում, քան կ.հ. (կորոնավիրուսից հետո)։
Ինչևէ, այս անորոշ իրավիճակի առաջին զոհերը ծերերն են, որոնց այս օրերին, սովորական հարբուխի դեպքում, բառիս բուն իմաստով, հավաքում_տանում են, լցնում հիվանդանոցները, որտեղ ոչ միայն վերավարակում են միմյանց, այլև վարակում են նաև բուժաշխատողներին։ Բնականաբար, իմունային համակարգ գրեթե չունեցող անձինք մահանում են՝ ավելի շատ վարակ ունենալու վախից, քան հենց նույն վարակից։ Այս պայմաններում, տպավորություն է, որ մի կողմից ձերբազատվում են թոշակառուներից և, հետևաբար, թոշակները վճարելուց, մյուս կողմից էլ մնացած բնակչության համար կիրառում են հսկողության նորարար մի մեթոդ, որը նույնիսկ երկու համաշխարհային պատերազմների ժամանակ չի եղել։ Այս պատերազմների ժամանակ, գերտերությունների արտադրությունը ո՜չ միայն կանգ չի առել, այլև նոր թափ է ստացել։ Վերջինիս վառ օրինակը Պլան Մարշալն էր, որը խթանեց ռազմարդյունաբերությունն ԱՄՆ_ում։

Աշխարհում կորոնավիրուսից բուժվել է ավելի քան 285 հազար մարդ․ worldometers


Այս թագաժահրային դրությունը, հակառակը, կիսով չափ կողպել է հիբրիդային և էլեկտրական փոխադրամիջոցների արտադրությունը՝ նպաստելով վառելիքի գների կտրուկ անկմանը, որի վաճառքը հիմա գերտերությունների գլխավոր խնդիրն է։
Կորոնավիրուսն, ըստ երևույթին, հետին պլան, ավելի շուտ՝ անտեսանելի դաշտ մղեց Սիրիայի, Եմենի, Լիբանանի և այլ երկրների լոկալ պատերազմները, աֆրիկյան երկրների սովը, համաճարակն ու ահաբեկչությունները, Եվրոպայի երկրներում տիրող տնտեսական ճգնաժամն ու դրանից ծնունդ առած ընդվզումները, Վենեսուելայի, Կոլումբիայի, Չիլիի, Բոլիվիայի և հարավամերիկյան այլ երկրների ճգնաժամային իրավիճակը և այլն, և այլն, և այլն։


Հետևությունը թողնում եմ ձեզ, միայն հավելեմ, որ գուցեև կ.ա. մարդկանց կեսից ավելին մահանում էր հենց նույն կորոնավիրուսից, որի մասին չգիտեինք կամ չէինք ուզում իմանալ։ Հետևաբար, եթե գիտությունը գտնի այս վարակի դեմ դեղամիջոցը, կնշանակի, որ կոնկրետ Իսպանիայի դեպքում օրական մահերի թիվը կլինի ոչ թե 1000, այլ 500։ Հավելեմ նաև, որ Իսպանիան երկարակեցությամբ աշխարհում երկրորդ տեղում է, Ճապոնիայից հետո, իսկ Միջերկրական դիետան աշխարհում լավագույնն է և Յունեսկոյում ընդունվել է որպես մարդկային արժեք։ Այս դիետայի կրողներն են նաև Հյուսիսային Իտալիայի բնակիչները, ովքեր "պատահաբար" նույնպես հայտնվեցին կորոնավիրուսի անողոք հարվածների տակ։
Հետաքրքրական է նաև, որ նախապես վիրուսային գրոհի ենթարվեցին ասիական երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան (Հյուսիսայինը՝ չէ), Սինգապուրը և այլն, որոնք ավելի կազմակերպված ու "հաղթանակած" դուրս եկան ճակատամարտից։


Այս ամենով հանդերձ, կորոնավիրուսն արեց այն, ինչը գերտերություններն ու աշխարհի ջոջերը չէին հանդգնում անել. այն մի քանի օրվա ընթացքում մաքրեց մթնոլորտը թունավոր գազերից, նվազեցրեց պլաստիկե իրերի արտադրությունը, որը ենթադրեց օվկիանոսի ջրերի և բնական այլ տարածքների ավելի քիչ աղտոտում։ Ավելի քան 20 տարի բնակվում եմ Իսպանիայում, և երբեք այսքան ցայտուն կերպով չեմ զգացել գարնանամուտը, ինչպես հիմա. օդը, բառիս բուն իմաստով, մաքրվել է թունավոր տարրերից։ Երկինքն ավելի պարզ է ու մաքուր, իսկ անձրևելիս, ամպերից մաքուր ջուր է տեղում՝ առաջվա ցեխաջրի փոխարեն։
Առողջ եղեք)։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА