o C     06. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դասալիք Մասիս Մայիլյանը՝ կնոջ փեշի տակ

24.03.2020 12:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դասալիք Մասիս Մայիլյանը՝ կնոջ փեշի տակ

՚՚Իրավունք՚՚ թերթի ֆեյսբուքյան պաշտոնական էջին հաղորդագրություն էր ստացվել Արման Կարապետյան անուն Arman Karapetyan, ազգանունով մի օգտատիրոջից, ով գրել է. 

Ինչի՞ են ձգտում հասնել Մասիս Մայիլյանն ու նրան աջակցող ուժերը

Իլհամ Ալիևի գործընկեր Սորոսը, Հայաստանում իշխանության բերելով դասալիքների և տարբեր պատրվակներով բանակում ծառայությունից խուսափածներին՝ ներկայումս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, Կրթության, գիտության, սպորտի, մշակույթի, երիտասարդության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, այժմ էլ ցանկանում է Արցախում Նախագահ դարձնել Մասիս Մայիլյանին՝ որևէ տեղ չծառայած դասալիքին՝ Արցախն ավերելու, այն ադրբեջանա-թուրքական տանդեմի ու իրենց տերերի «ողորմածությանը» հանձնելու համար:

Զավեշտալի է, սակայն իրողություն է այն հանգամանքը, որ Արցախյան ազատամարտի ամենածանր օրերին, երբ Արցախի ժողովուրդը կենաց մահու կռիվ էր մղում Ադրբեջանի դեմ, Արցախի նախագահի ներկայիս թեկնածու Մասիս Մայլիյանը վախից գյուղում թաքնված էր մի կնոջ տանը, որի նախկին ամուսինը ադրբեջանցի էր: 1988-1994թթ. Մասիս Մայիլյանը այդպես էլ չմասնակցեց արցախյան պատերազմին: Եվ այս դասալիքի տերերը, որոնց հաջողվեց իրենց գործակային նշանակել Արցախի արտգործնախարարի կարևոր պաշտոնում, այժմ էլ ցանկանում են նրան դարձնել Արցախի Նախագահ ու Գերագույն գլխավոր հրամանատար՝ Արցախի հիմնախնդրին իրենց քիմքին հաճո ոչ-հայանպաստ լուծում տալու համար:

Կդառնա՞ արդյոք Արցախի հաղթանակած ժողովուրդն իր դեմ նյութված հերթական դավադրության զոհ՝ ադրբեջանցու կնոջ փեշի տակ վախից ծվարած դասալիք, վախկոտ, սորոսական ազդեցության գործակալ Մասիս Մայիլյանին ընտրելով որպես Արցախի Նախագահ: Վստահաբար՝ ո՛չ, և դրանում բոլորս կհամոզվենք մոտ ապագայում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА