o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կանադան չի մասնակցի Օլիմպիական խաղերին

23.03.2020 13:53 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կանադան չի մասնակցի Օլիմպիական խաղերին

Կանադայի Օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ իր մարզիկներին չի ուղարկի 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերին և պահանջել է այն մեկ տարով հետաձգել կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

«Կորոնավիրուսն ու դրա հետ կապված ռիսկերը մեր մարզիկների համար ոչ անվտանգ պայմաններ են ստեղծում, իսկ առողջությունն ու նրանց ընտանիքների անվտանգությունն առաջին տեղում են: Վիրուսի դեմ պայքարը պետք է մեր առաջնային խնդիրը լինի: Մենք գլոբալ ճգնաժամ ենք ապրում առողջապահության ոլորտում, որը շատ ավելի կարևոր է, քան սպորտը»,- ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:

Արդեն 12 երկիր դիմել է ՄՕԿ-ին Օլիմպիական խաղերը հետաձգելու կոչով

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА