o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Ծանր էր տեսնել եկեղեցին` առանց հավատավոր ժողովրդի. Իրինա Ծատուրյան (Տեսանյութ)

22.03.2020 15:10 ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
​​​​​​​Ծանր էր տեսնել եկեղեցին` առանց հավատավոր ժողովրդի. Իրինա Ծատուրյան (Տեսանյութ)

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշմամբ՝ Սուրբ Պատարագի արարողություններն այս շրջանում կանցկացվեն դռնփակ՝ առանց հավատավոր ժողովրդի մասնակցության: Իսկ ըստ կարելիության տեղերում կկազմակերպվեն պատարագների առցանց հեռարձակում: Այս ձեւաչափով այսօր առաջին կիրակին էր, որ մարդիկ Սուրբ Պատարագին մասնակից դարձան միայն օնլայն հետեւելով: Անդրադառնալով վերոնշյալին՝ հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ նշում է, որ ծանր էր տեսնել եկեղեցին` առանց հավատավոր ժողովրդի:

Իրավիճակը Հայաստանում եւ աշխարհում համավարակի օրերին (Տեսանյութ)

- Այնպես եղավ, որ մենք Սուրբ Պատարագին միմիայն կարող ենք մասնակից լինել` նայելով հեռուստատեսությամբ: Կարծում եմ` պետք է մտածենք, թե ինչու այսպես եղավ: Ավելի գլոբալ ու վեհ դիտարկենք այս ամենը, թե որտե՞ղ, ո՞ր պահին մենք շեղվեցինք այն իրական ճանապարհից, ի՞նչը մեզ խառնեց: Գուցե բարոյականության եւ անբարոյականության սահմանին մոտենալն ու չհասկանալն էր պատճառը, գուցե մրցակցությո՞ւնը կամ այս ազատությունները, որոնց դեռ պատրաստ չէինք: Ամենաթողություն կար եւ ով ինչ խոսում էր, անում, ասում էին` ոչինչ իր գործն է: Կարծում եմ` այս ժամանակը պետք է օգտագործենք, որպեսզի հասկանանք, թե ինչու է մեզ արգելված եկեղեցի մտնել Սուրբ Զատկի օրով: Մենք չենք կարող դա անել, եւ ոչ ոք չի մտածում դրա մասին, թե ինչ տեղի ունեցավ: Գուցե մեր ոգեղենությանը շատ լուրջ վնա՞ս էր հասցվել: Այս ամենի մասին ինձ թույլ եմ տալիս ասելու, որովհետեւ հոգեբանությունն այն գիտությունն է, որը անմիջական կապված է ոգեղենության հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հոգեբանի հետ «Իրավունք TV»-ի հարցազրույցը դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА