o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի և սփյուռքի կառույցները պետք է գործեն համազգային կոնսոլիդացիայի սկզբունքով. Սերժ Սարգսյանի գրասենյակ

22.03.2020 13:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանի և սփյուռքի կառույցները պետք է գործեն համազգային կոնսոլիդացիայի սկզբունքով. Սերժ Սարգսյանի գրասենյակ

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

– ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակից ժամանակակից կապի միջոցներով ամենօրյա շփման մեջ է իր գլխավորած քաղաքական ուժի ղեկավար կազմի, կառույցների պատասխանատուների և համակիրների հետ, ըստ անհրաժեշտության հանդիպումներ է ունենում և ուշի-ուշով հետևում կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և այդ տեսանկյունից` ներհայաստանյան իրավիճակին:

Հայաստանի քաղաքական գործընթացներն առաջ են քաշում կառավարման ռեժիմի նոր տեսակ, որը կոչվում է բառադիզմ. Արտակ Զաքարյան

Սերժ Սարգսյանի առաջարկով «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը և տարբեր ոլորտներում պետական կառավարման փորձ ու գիտելիք ունեցող՝ կուսակցության անդամները, մասնագետները վերլուծում և առաջարկներ են մշակում ստեղծված իրավիճակում պետական պաշտպանության, անվտանգության, տնտեսական ոլորտի, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում ճգնաժամային արդյունավետ կառավարման, կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարությունների իրագործման ուղղությամբ` հաշվի առնելով աշխարհում օրեցօր փոփոխվող միտումները` առաջացող նոր ռիսկերը, մարտահրավերներն ու հնարավորությունները:

Այդ առաջարկները շարունակաբար ներկայացվում են ՀՀ կառավարությանը` երկիրը ստեղծված բարդ իրավիճակից հնարավորինս անցնցում և անվտանգ դուրս բերելու, կարող բոլոր ուժերին համախմբելու մղումով:

ՀՀ երրորդ նախագահը վստահ է, որ ՀՀ բոլոր հասարակական, քաղաքական ուժերը, անհատները, սփյուռքում գործող կառույցները և մեր հայրենակիցները ստեղծված իրավիճակում պետք է գործեն համազգային կոնսոլիդացիայի սկզբունքով` ի շահ Հայաստանի, նրա քաղաքացիների և ողջ հայ ժողովրդի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА