o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Վեհափառի աղոթքը ազգին համախմբող շատ կարեւոր երեւույթ էր. Արմեն Ներսիսյան (Տեսանյութ)

21.03.2020 22:00 ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
​​​​​​​Վեհափառի աղոթքը ազգին համախմբող շատ կարեւոր երեւույթ էր. Արմեն Ներսիսյան (Տեսանյութ)

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մարտի 18-ը հայտարարվել էր համազգային աղոթքի օր` համավարակի հաղթահարման եւ հիվանդների բժշկության համար: Այդ օրը Սուրբ Գայանե վանքում` հանդիսապետությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց Հանգստյան ժամերգություն, որի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր առանձնական աղոթքը բարձրացրեց առ Աստված` նաեւ իր խոսքն ուղղելով համայն հայ ժողովրդին։ Վերոնշյալին «Իրավունք TV»-ի տաղավարում անդրադարձել է հոգեթերապեւտ, նարեկաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու ԱՐՄԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ:

Արդյո՞ք այս պարտադրված մեկուսացումը ներքին կատարսիսի վերջին շանսն է. Արմեն Աշոտյան

- Շատ կարեւոր երեւույթ էր մեր իրականության մեջ Վեհափառի աղոթքը, որովհետեւ այդ միջոցով նախ համախմբում ենք մեր ազգին եւ տալիս ենք ապահովության զգացում: Նման իրավիճակներում, երբ մարդն իրեն մենակ է զգում, շատ կարեւոր է, որ հենարան ունենա եւ ամուր զգա իրեն, ինչի համար պետք է կայունություն եւ լավատեսություն: Իսկ այն հենց Աստված է: Մեր ազգի պատմության արհավիրքների շրջանում միակ ապավենը եղել է մեր հավատն ու մեր եկեղեցին, չպետք է սա մոռանանք: Առնվազն պետք է հիշել, թե աշխարհին ինչ է մնացել իրենց պատմությունից եւ ինչ է մնացել մեզ մեր պատմությունից: Մեզ մնացել են միայն հինավուրց եկեղեցիները, ուրիշ շինություններ չունենք: Եվ սա պատահական չէ, ինչը մեզ ուղղորդում է դեպի հավատի դերի կարեւորության ու մեր պատմության օրհասական պահերին միայն մեր եկեղեցին է եղել զորավիգ, պաշտպան իր ժողովրդին:

- Պարոն Ներսիսյան, բացի այն, որ Վեհափառ Հայրապետի աղոթքը ոգեշնչող էր, հուսադրող, այն կարո՞ղ է բուժիչ լինել հիվանդների համար:

- Երբ ժամանակին ամբողջ աշխարհում վխտում էր բորոտությունը, բորոտանոցները կառուցում էին եկեղեցիների ներքո, եւ այդ ամբողջ բուժումն իրականացնում էին  հոգեւորականները, որովհետեւ միայն իրենք էին կրթված: Ի դեպ, բորոտությունը   օդակաթիլային ճանապարհով անցնող ինֆեկցիա է: Աստվածաշնչում Քրիստոս 25-ից ավելի տարբեր տեսակի հիվանդությունների բժշկություն է կատարել եւ այդ թվում՝ հանդիպում ենք բորոտի բժշկության: Մինչեւ Քրիստոսը՝ բորոտությունը չէր բուժվում, նրանց մեկուսացնում էին, որովհետեւ վտանգավոր էին եւ վարակիչ, բայց ահա Քրիստոս բուժեց այդ հիվանդությունը, որը շատ մանրակրկիտ Գրիգոր Տաթեւացին բացատրում է, թե ինչն էր այդ բժշկության հիմքը: Մինչդեռ բորոտությունը միայն 19-րդ դարում հասկացան, որ ինֆեկցիոն հիվանդություն է, միկրոբ է:  Այնպես որ, ինֆեկցիոն, ինչպես նաեւ տարբեր տեսակի հիվանդություններն, այո, հավատով կարելի է բուժել: «Նարեկի» ԾԱ բանում ասում է՝ հույսս ո՞ւմ վրա դնեմ. Եղբո՞րս, հո՞րս, մո՞րս, երկրի իշխանությունների՞ , որոնք ավելի շուտ իմ մահը կուզեն, այսինքն՝ նա մարդկանց տանում է դեպի այն, որ հույսն Աստծո վրա դնելը շատ կարեւոր գրավական է մարդու առողջության, կենսագործունեության համար, որովհետեւ բոլոր վարակներից, հիվանդություններից ամենածանրը հուսահատությունն է: Այն շատ անգամ չափելի չէ, ավելին՝ թեստերով էլ չես կարող չափել: Հուսահատությունն է, որ կարող է ծանրացնել ցանկացած հիվանդություն: Իսկ աղոթքը դրականորեն ազդում է իմունային համակարգի, ուղեղի տարբեր հատվածների, գեների վրա: Օրինակ, ես հաստատ հավատացած եմ, որ «Նարեկի» աղոթքը կարող է բուժել բոլոր վիրուսային հիվանդությունները, բայց կապաքինվի նա, ով կհավատա բուժմանը, որովհետեւ առաջինը դու պետք է հավատաս: Ինչպես Տաթեւացին է ասում՝ բարդ հիվանդությունները բուժելու համար ուժեղ բժիշկ է պետք, եւ Քրիստոս բուժեց այդ հիվանդությունները: Այնպես որ, խնդիրն աներկմիտ հավատի մեջ է:

- Վեհափառ Հայրապետն էլ իր խոսքում ասաց. «Ուր կա սեր, հույս եւ հավատք, այնտեղ չկա երկյուղ ու կասկած, այնտեղ չկա վախ եւ հուսալքություն, քանզի Ինքն Արարիչ Աստված է մեր ապավենը...»: Ապա հատուկ ընդգծեց, որ ապաքինման, ինքնամեկուսացման ու առանձնացումի մեջ գտնվողները միայնակ չեն: Ի՞նչ կասեք այս մասին:

- Բոլորս պետք է հիշենք, որ մենակ չենք: Աղոթելիս ասում ենք. «Հայր մեր…», այսինքն՝  իմ հոգու հայրը, որ ունեմ, մենակ չեմ: Մենակ մարդն է, որ վախենում է, իսկ երբ մենակ չես, դու պաշտպանված ես: Եվ վերջին հաշվով մենակ մարդն է խուճապի մեջ ընկնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ովքեր են ֆեյսբուքյան «ֆրոնտավիկներն» ու ինչու է մեր դեմոսն անգամ օխլոսանում. Աննա Աբրահամյան (Տեսանյութ)

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА