o C     06. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈՒ՞  ԴՈՒՐՍ ՉԲԵՐԵԼ ԱՍՏՎԱԾԱՄՈՒԽ  ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴՆ  ԸՆԴԴԵՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ

21.03.2020 21:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՆՉՈՒ՞  ԴՈՒՐՍ ՉԲԵՐԵԼ ԱՍՏՎԱԾԱՄՈՒԽ  ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴՆ  ԸՆԴԴԵՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ

Հայտնի է, որ համաքրիստոնեական գլխավոր սրբություններից մեկը համարվող  Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը պահվում է Մայր Աթոռում, ունի համաճարակներ մարելու և վարակված հիվանդներին բուժելու աստվածային հրաշագործ զորություն: Ս. Գեղարդի բուժիչ հրաշագործությունների նկատմամբ, ինչպես իր գրքում նշում է պատմաբան, հնագետ Իգիթ Ղարիբյանը (Սուրբ Գեղարդ, Եր., 2003), մեծ հավատ են ունեցել ոչ միայն հայերը, այլև օտարազգիները` վրացիները, ռուսները, անգամ մահմեդականները:  Հատկապես մեր հարևան վրացիները տարբեր համաճարակների, մասնավորապես ժանտախտի մոլեգնման ժամանակ միշտ դիմել են Ամենայն հայոց կաթողիկոսին` Ս. Գեղարդն իրենց մոտ տանելու ու նրա զորավոր կարողությամբ  համավարակը մարելու խնդրանքով: Այդպես է եղել 1797, 1811, 1814 թվականներին Վրաստանում բռնկված ժանտախտի համաճարակների դեպքերում, 1846-47 թթ. Անդրկովկասում մոլեգնած հնդախտի (խոլերայի) համավարակի տարիներին: Վերջինիս ժամանակ ցարական իշխանությունները, հակառակ մարդկանց կուտակումներն  արգելող բժշկական միջոցառումներին, նամակ-խնդրագրով դիմել են  Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցուն (1843-1857)` Էջմիածնից Ս. Գեղարդն ընդդեմ համաճարակի դուրս բերելու խնդրանքով: Վեհափառի թույլտվությամբ Ս. Գեղարդը եպիսկոպոսների ու վարդապետների ուղեկցությամբ 1846 թ. պտտեցրել են Հայաստանի ախտահարված բնակավայրերով, իսկ 1847 թ. տարել Թիֆլիս:

Ավագ շաբաթվա արարողությունները եւ Սուրբ Պատարագները կշարունակեն անցկացվել դռնփակ

    Սակայն Ս. Գեղարդը չի հանվել էջմիածնից 1892 թ. խոլերայի ամառային համավարակի (նորընտիր կաթողիկոսի հարգելի բացակայության պատճառով) և 1915-1920 թթ. Երևանում մոլեգնած ժանտախտի տարիներին (հավանաբար առաջին աշխարհամարտի, ցեղասպանության, գաղթականության, սովի, որբի, ողբի և նման համատարած սոսկալի հարվածների, խնդիրների պատճառած գլխակորույս վիճակով պայմանավորված):

      Բոլոր դեպքերում, անգամ ամենաօրհասական ժամերին (1892 թ. խոլերայի գագաթնակետին միայն Երևանում համաճարակին օրական զոհ է գնացել 40-50 մարդ), մեր նախնիները տոկացել են ու հաղթել հիվանդությանը:

Աշոտ Մանուչարյան

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուկտետի դոցենտ

21. 03. 2020.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА