o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բժիշկը խոսել է սեռական հարաբերության ժամանակ կորոնավիրուսը փոխանցելու ռիսկերի մասին

21.03.2020 14:13 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Բժիշկը խոսել է  սեռական հարաբերության ժամանակ կորոնավիրուսը փոխանցելու ռիսկերի մասին

Մանկական բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին պատասխանել է կորոնավիրուսի վերաբերյալ մի շարք հարցերի: Մասնավորապես, նա ասել է, թե արդյոք կորոնավիրուսը փոխանցվում է սեռական ճանապարհով: Պատասխաններով տեսանյութը հրապարակված է մասնագետի YouTube-ալիքում:

Որոշ ժամանակ մի օգտագործեք այն ինչ իջեցնում է իմունային համակարգը. կոֆեին, ալկոհոլ, ծխախոտ. Չինական գիտությունների բժիշկ

Կոմարովսկու խոսքով, ապացուցված չէ այն փաստը, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով: «Բայց դուք ստիպված կլինեք շատ ջանք գործադրել, որպեսզի սեռական հարաբերության ընթացքում ձեր մարմնի վերին հատվածի լորձաթաղանթների շփում տեղի չունենա»,- հստակեցրել է բժիշկը:

Նա նշել է, որ սեռական հարաբերության ժամանակ կորոնավիրուսը հեշտ է փոխանցել «համբույրների ընթացքում», և հիշեցրել, որ կամ «մեծաթիվ դիրքեր, որոնց դեպքում կարող եք խուսափել դեմ առ դեմ շփումներից»: Կոմարովսկին նաև հավելել է, որ կարանտինը նպաստավոր ժամանակահատված է երկրում ծնելիության մակարդակի բարձրացման կազմակերպման համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА