o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոչ են անում հետ կանչել Կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը

21.03.2020 02:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կոչ են անում հետ կանչել Կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը

«Մեկ Առողջություն» կոալիցիան իր դիրքորոշումն է հայտնել Կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ, որում մասնավորապես ասված է. «ՀՀ-ում կիսաազատ և անազատ պայմաններում վայրի կենդանիների գտնվելու խնդիրը դեռևս մնում է չլուծված: Այդ խնդիրը բազմիցս քննարկվել և բարձրաձայնվել է հասարակության կողմից: Անկախ փորձագետներն և տարբեր հասարակական կազմակերպությունները բազմաթիվ առաջարկներ ներկայացվել են կառավարություն` խնդրին լուծում տալու նպատակով:

​​​​​​​Ազգային ժողովի էն խալի լվացողները որտե՞ղ են, մեկդ ասեք, որ գործ կա...

2020 թվականի մարտի 11-ին «Մեկ Առողջություն» կոալիցիան իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ծանոթացավ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին : Այն նաև վերաբերվում է անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների` այդ թվում ՀՀ-ի Կարմիր Գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման պահանջին: Նախագծում նախատեսվում է վայրի կենդանիների սոցիալական, զվարճանքի նպատակներով և այլ միջոցառումների համար օգտագործման դրույթ:

Ադրբեջանական պաշտոնական տեղեկատվական հարթակները տարածում են սահմանապահ ծառայության բացարձակապես կեղծ և շինծու տեղեկությունները սահմանին տիրող իրավիճակի մասին. ՊՆ խոսնակ

«Մեկ Առողջություն» կոալիցիան իր զարմանքն և վրդովմունքն է հայտնում այս նախագծում վերը նշված դրույթների առկայության և դրանց ներկայացման մասով: Կոալիցիան կարծում է, որ վայրի կենդանիների շահագործումը սոցիալական, զվարճանքի և այլ միջոցառումների նպատակներով անընդունելի է և կոչ է անում ՀՀ Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությանը հետ կանչել նախագիծը, կազմակերպել հանրային լսումներ, որի ընթացքում հնարավորություն կտրվի բնապահպաններին և հասարակական կազմակերպություններին լիարժեք կարծիք հայտնել այս նախագծի մասին»:

Կրեմլը վիճարկել է Թրամփի՝ նավթի հարցով ՌԴ-ի և Սաուդյան Արաբիայի հետ քննարկում ունենալու մասին հայտարարությունը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА