o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դու միշտ կլինես տղամարդկանցից ամենալավն ու կարեւորը.Ռոդրիգեսը` Ռոնալդուին

20.03.2020 23:26 ՍՊՈՐՏ
Դու միշտ կլինես տղամարդկանցից ամենալավն ու կարեւորը.Ռոդրիգեսը` Ռոնալդուին

 

Թուրինի «Յուվենտուսի» հաձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը շնորհավորել է ֆուտբոլիստին Հայրերի օրվա առթիվ, որը Պորտուգալիայում նշվում է մարտի 19-ին։ Այդ օրը նաեւ Սուրբ Հովսեփի հիշատակության օրն է։

Յուվենտուսը կարող է վաճառել Ռոնալդուին

«Դու միշտ կլինես մեր հերոսը քո ուժի եւ խիզախության շնորհիվ։ Դու մեր պահապան-հրեշտակն ես, որը մեզ պաշտպանում է օր ու գիշեր, իսկ ուրախության պահերին դու մեր առանձնահատուկ ընկերն ես։

Դու մեզ տալիս ես մեծ սեր, հսկայական աջակցություն եւ միշտ կլինես տղամարդկանցից ամենալավն ու կարեւորը։ Մենք սիրում ենք քեզ հայրիկ եւ շնորհավորում ենք»,- գրել է Ջորջինան Ինստագրամում։

Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը միասին են շուրջ 4 տարի: Զույգն ունի 4 երեխա, որոնցից միայն մեկն է համատեղ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА