o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն սահմանեց նոր պատիժներ, տուգանքներ կամ не ту страну назвали Гондурасом

20.03.2020 23:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ԱԺ-ն սահմանեց նոր պատիժներ, տուգանքներ կամ не ту страну назвали Гондурасом

Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ ՎԱՀԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, որը հայտնի է, որպես Նիկոլ Փաշինյանի գրած բանաստեղծության հիման վրա երգիչ Հայկ Ստվերի երգը գիշերվա 4-ին բարձր միացրած լսող տղա, ինչը համակեցության կանոնների խախտում է, բերել էր օրենսդրական փաթեթ՝ այն ներկայացնելով առաջին ընթերցման ընթացակարգով:

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարին մսի փոխարեն առաջարկում եմ խոտ ուտել. Գագիկ Համբարյան

Ըստ փոխնախարարի, փաթեթի մշակման եւ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր երկրում հայտարարված արտակարգ դրությամբ: Նախագծերով առաջարկվում էր արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում՝ սահմանել վարչական պատասխանատվություն` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով: Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Նախատեսված լրացմամբ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը կառաջացնի տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով: Այս հատվածը բավական լայն քննարկվեց: Այդսպես էլ պարզ չդարձավ եւ որեւէ մեկը  չկարողացավ սահմանել, թե ո՞րն է խուճապ առաջացնող տեղեկատվություն, ո՞րը՝ ոչ: Էլ ավելի զավեշտալի էր այն, որ այս օրերին այն նյութերը, որոնք պարեկատան որոշմամբ՝ ջնջվել են, դրանց բովանդակությունը բանավոր ԱԺ ամբիոնից հնչեցրեցին ԱԺ պատգամավորները: Թե այդ ընթացքում քանիսը լսելով խուճապահարվեց, դժվար է ասել: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆՆ էլ հիշեցրեց, որ գրաքննությունն այսօր մտցվել է միայն Հայաստանում, Հոնդուրասում եւ Ռումինիայում:

Այդուհանդերձ, հատկանշական էր, որ բուռն քննարկումից հետո՝ օրենքի նախագծին ձեն ձենի տված, հաշտ ու համերաշխ կողմ քվեարկեցին 102 պատգամավոր, այսինքն՝ ընդդիմադիրները եւս կողմ էին նախագծին: Զարմանալիորեն չքվեարկեցին միայն իմքայլական ՄԵՐԻ ԳԱԼՍՏՅԱՆԸ, ՏԱԹԵՎԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԷԴՎԱՐԴ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА