o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամերիաբանկ. 20 մլն դրամ` ավելի քան 200 բուժաշխատողի` նվիրված աշխատանքի համար

20.03.2020 22:07 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ամերիաբանկ. 20 մլն դրամ` ավելի քան 200 բուժաշխատողի` նվիրված աշխատանքի համար

Ամերիաբանկը, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով, 20 մլն ՀՀ դրամ է հատկացրել  «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բուժանձնակազմին խրախուսելու նպատակով: Ամերիաբանկը, որպես կորպորատիվ բարձր պատասխանատվություն ունեցող ընկերություն, որոշում է կայացրել  գումարը տրամադրել ավելի քան 200 բուժաշխատողների, ովքեր այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված և հաճախ ռիսկային պայմաններում: Բանկը առաջնորդվում է բացառապես առողջ հանրություն ունենալու առաջնայությամբ և գտնում է, որ համատեղ ջանքերով ու օգնությամբ կարող ենք հաղթահարել նոր մարտահրավերները միասին: Այս օրերին Ամերիաբանկը իրականացրել է և շարունակում է իրականացնել մի շարք միջոցառումներ` ստեղծված իրավիճակում իր ներդրումն ունենալով ինչպես վարակի տարածումը կանխարգելելու, այնպես էլ աշխատակիցների և հաճախորդների առողջությունն ու անվտանգությունը պահպանելու գործում: Բանկը տրամադրում է «վարկային արձակուրդ» ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև մի շարք այլ արտոնություններ` հեռահար սպասարկման ոլորտում:

Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА