o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրավիճակը պիտի օգտագործենք թատրոնների գրավչությունը բարձրացնելու համար». Արա Խզմալյան (տեսանյութ)

20.03.2020 21:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Իրավիճակը պիտի օգտագործենք թատրոնների գրավչությունը բարձրացնելու համար». Արա Խզմալյան (տեսանյութ)

Երկրում արտակարգ իրավիճակ սահմանելուց հետո Կառավարությունում ամենօրյա ռեժիմով մամլո ասուլիսով հանդես են գալիս Կառավարության ներկայացուցիչները, որի ընթացքում լրագրողներն առցանց հարց հղելու հնարավորություն ունեն բանախոսներին: Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ու մշակույթի ոլորտը համակարգող երկու փոխնախարարներ Նարինե Խաչատուրյանն ու Արա Խզմալյանը անդրադարձ կատարեցին արտակարգ իրավիճակում մշակութային հաստատությունների գործունեությանն ու դրա հետեւանքներին:

«Լավ լուր տնտեսվարողների համար». Բաբկեն Թունյան

«Իրավունքի» այն հարցին, թե այս ընթացքում, որոշ թատրոններ ու թանգարաններ փորձում են հանդիսատեսի հետ կապը պահպանել առցանց եղանակով, մտավախություն չունե՞ք, որ հանդիսատեսը կսովորի այդ տարբերակին եւ այսուհետ էլ չի գնա թատրոն կամ թանգարան, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն առավել քան վստահ պատասխանեց «Վստահ եմ, որ արտակարգ դրության ավարտից հետո մեր հանդիսատեսն անձամբ ֆիզիկապես ներկա է գտնվելու այս հաստատություններում՝ ներկայացումների ժամանակ: Սա ուղղակի ժամանակավոր դադար է, բայց կարծում եմ, որ այս մշակութային հաստատությունները պետք է օգտվեն՝ լավ վիրտուալ բովանդակություն ստեղծելու համար, ոչ թե, որ հանդիսատեսը մնա տանը եւ բացառապես սահմանաձփակվի դրանով: Այսինքն՝ լրացուցիչ հանդիսատես ներգրավվի ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ՝ արտերկրից»:

Իսկ մշակույթի ոլորտը համակարգող փոխնախարար Արա Խզմալյանն էլ հավելեց. «Հենց այս օրերին Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը իր կատարումների  բաց, ազատ թողարկում է իրականացնում: Ընդհանրապես, երբ կինոն էր ստեղծվում, թատրոնի մարդիկ վախեցած էին, որ կինոն կարող է կործանել թատրոնը, բայց պարզվեց, որ ոչ մի բան չպատահեց թատրոնի հետ: Հիմա նույն ձեւով պետք է մենք հասկանանք, որ ոչինչ չի կարող փոխարինել կենդանի անմիջական շփմանը եւ էմոցիաների փոխանակմանը: Ընդհակառակը, հենց այս ճգնաժամանային իրավիճակ պիտի օգտագործենք մեր թատրոնների համերգասրահների ճանաչելիությունը եւ գրավչությունը բարձրացնելու համար»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Տեսագրությունը դիտե՛ք ստորեւ.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА