o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

20.03.2020 21:40 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԴՈՒԽՈՎ

Նիկոլը նոր թավշյա վիրուսային հեղափոխություն է իրականացնում:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա

ԱՀԿ-ից հայտնում են, որ Հայաստանի  վիրուսն էլ ա թավշյա, ոչ բռնի, ժողովրդական ու դուխով

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՀԱՆՐԱՔՎԵՆ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Մինչեւ հանրաքվեն գա` ՍԴ կազմի հակառակորդների աչքերը դուրս կգան:

 

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԸ

Պողոսն անգրագետ պառկել է տանը,

Ոտքը երկարել բազմոցի ուսին`

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Այսպես չի լինի, պրծնում է թանը,

Նիկոլ, քա՛յլ արա, մերժի՛ր վիրուսին...

 

ԱՆՀԱՐՄԱՐ ԲԱՆ ՍՏԱՑՎԵՑ

Արտակարգ դրություն հայտարարելով, Հայաստանը դարձրին 19+:

 

ՍՏԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` ԱՌԱՋԻՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ շրջանառվող լուրերի` կորոնավիրուսով առաջին վարակվածը պարգեւատրում չի ուզում, նա Նիկոլի թագավորության կեսն է ուզում:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԹՈՒ-ԹՈՒ-ԹՈՒ

Սպիրիտների միությունից հայտնում են, որ Նիկոլը Սեւանի մեկուսացումից ելել է միայն նրանից հետո, երբ արամուսցի գուշակ Մանուշը նրա վախը չափել է:

 

ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔՆԵՐ (ՀԱՍՆԵԼ ԵՎ ԱՆՑՆԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ)

Չինական Ուհան քաղաքում վիրուսով վարակվելու դեպքերի դադարելուն Հայաստանը պատասխանեց Էջմիածնի ապաշրջափակմամբ, կարեւորը նրանցից հետ չընկնենք:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԻՐՏԻ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Թավշիստներն ի՜նչ գիտեն` սպիրտն ինչ ա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА