o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տարադրամի հարցում անորոշությունը մեծ է. Արթուր Ստեփանյան

20.03.2020 13:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Տարադրամի հարցում անորոշությունը մեծ է. Արթուր Ստեփանյան

Այսօր` մարտի 20-ին, ժամը 12:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանի ասուլիսը: Iravunk.com-ը բանախոսին ուղղեց հետևյալ հարցը՝
Հայտնի է,որ այս օրերին դոլարն իր արժեքից բարձրացել է,իսկ դրամը փոքր ինչ արժեզրկվել: Ըստ ձեզ որքա՞ն ժամանակ այս ամենը կպահպանվի:

«Վերին Լարս» անցակետում այս պահին Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներ կամ ավտոբուսներ չկան. անցակետը փակ է. ՀՀ ԱԳՆ


Արթուր Ստեփանյանը հարցին անդրադարձավ հետևյալ կերպ. մենք հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, ունենք բազմաթիվ գործիքակազմ, և դուք հավանաբար գիտեք պահուստների ինչպիսի մակարդակ ունի կենտրոնական բանկը, երբ անցանկալի զարգացումներ լինեն: Նման դեպքերում մենք ադեկվատ գործողություններ կիրականացնենք շուկայում, և կարծում եմ, ինչպես 2014 թվականի դեկտեմբերին, այնպես էլ հիմա կհաջողվի արտարժույթային շուկան պահել շատ հանգիստ վիճակում:

Ինչ վերաբերում է Ռուսաստանում ռուբլու զարգացումներին, ապա մեքսիկական պեսոյի հետ ռուսական ռուբլին այսօր համարվում է երկրորդ տատանողական արժույթն աշխարհում, ինչը ոչ միայն առողջապահական այս խնդիրների հետ է առնչվում, այլև նավթի գնի տատանողականության հետ: Ռուսաստանի իշխանություններն այսօր տարբեր գործողություններ են իրականացնում:

Բանախոսն ընդգծեց, որ անորոշության մասն այս պահին շատ մեծ է, և որևէ մեկը չի կարողանում հասկանալ, թե ինչպիսի զարգացումներ կլինեն ռուսական արժույթի հետ կապված:

Մենք մշտապես հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում հենց կոնկրետ Ռուսաստանում,֊ հավելեց Արթուր Ստեփանյանը:

Վերջինս նաև նշեց, որ կենտրոնական բանկի քաղաքականությունն այնպիսին է, որ հավասարակշռեն և՛  կայունությունները և՛ հավասարակշռությունը տնտեսական ակտիվության պահպանման հետ կապված:

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА