o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք է պատասխան տան, եթե չեն կարող, թող հրաժեշտ տան իրենց պաշտոններին» (Տեսանյութ)

20.03.2020 19:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Պետք է պատասխան տան, եթե չեն կարող, թող հրաժեշտ տան իրենց պաշտոններին» (Տեսանյութ)

Արտակարգ դրության պայմաններում երեկ տեղի ունեցավ Երեւանի ավագանու հերթական նիստը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց 2019 թ. քաղաքային բյուջեի կատարողականը: Ավելի ճիշտ` կատարողականի ձախողումը: Այս եւ մի շարք այլ հարցերի, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ հետ:

7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է․ Արսեն Թորոսյան

«ՍՏԱՑՎՈՒՄ Է` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՈՒՆԻ, ԲԱՅՑ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՃԻՇՏ ԾԱԽՍԵԼ»

– Պարոն Մանրիկյան, նախ անդրադառնանք բյուջեի կատարողականին: Որքանո՞վ էր այն գոհացուցիչ Ձեզ համար:

Բյուջեի կատարողականից կարող եմ մի քանի կետ առանձնացնել. օրինակ, առողջապահական օբյեկտների հիմնանորոգում ծրագրով հատկացված է եղել 150 մլն դրամ, բայց կատարողականը կազմել է 105 մլն դրամ, այսինքն` մոտավորապես 70 տոկոսը: Ու սա այն դեպքում, երբ այսօր Երեւան քաղաքի ենթակայության տակ գտնվող բուժհաստատությունների մեծ մասը, մոտ` 80 տոկոսը, գտնվում է անմխիթար վիճակում: Եվ երբ ունենում ենք վիրուսի տարածում, առաջանում է բուժհաստատությունների խնդիր: Կամ, օրինակ, անդրադառնանք ջրահեռացման կոմունիկացիաների ցանցի կառուցմանը, որի համար նախատեսված է եղել 62 մլն դրամ, կատարման ծախսը եղել է 28 մլն, այսինքն` կազմել է 45 տոկոս: Մինչդեռ անձրեւաջրերը կկուտակվեն, նոր արված ասֆալտներն էլ կքանդվեն, այդ ժամանակ ի՞նչ ենք ցույց տալու ազգաբնակչությանը, պարզ է, որ` ոչինչ: Շատուշատ այլ խնդիրներ էլ կան, այդ թվում` հետիոտն անցումների կառուցումը, որի համար նախատեսված 334 մլն-ից կատարվել է ընդամենը 75 մլն-ը: Անընդհատ ասում ենք` ժողովուրդ ջան, փողոցը հատեք թույլատրելի մասով, բայց չենք ապահովում այդ մարդկանց համար նման հնարավորություն, որ օգտվեն անվտանգ ճանապարհից: Արդյունքում ստացվում է` քաղաքապետարանը գումար ունի, բայց չի կարողանում ճիշտ ծախսել: Սա արդեն խնդիր է: Իհարկե, իրենք կբացատրեն, թե մրցույթ Է հայտարարվել, մեկը հաղթել է, բայց անբարեխիղճ է եղել եւ չի կատարել, հրաժարվել է: Բայց, ընկերնե՛ր, ուրեմն` այնպիսի չափորոշիչներ դրեք, որ մրցույթում բարեխիղճ հաղթող լինի, եւ այդ ամենը կատարի: Էլ չեմ ասում` փողոցի, այգիների, հրապարակների կահավորման մասին: Այդքան տուրիզմից էին խոսում, մինչդեռ փողոցներ կան, որոնք աղբաման ու նստարան չունեն, այգիներ կան, որոնք անմխիթար վիճակում են գտնվում: Զբոսաշրջության ծրագրով` 132 մլն դրամ է նախատեսված եղել, բայց 20 մլն է կատարվել, այսինքն` 15 տոկոսը: Շենքերի գեղարվեստական լուսավորումը 46 մլն-ից ընդամենը 5,4 մլն դրամն են կատարել, այսինքն` 11 տոկոսը: Ինչը նայում ենք` թերակատարված է: Հարեւան երկրի մայրաքաղաք Թիֆլիսում տեսնում ես, որ շենքերը գեղեցիկ լուսավորված են, իսկ այս մարդիկ գումար ունեն, չեն կարողանում ծախսել: Եթե առաջ հարց էիր բարձրացնում, ասում էին` գումար չկա, գումար լինի` կանենք, հիմա փաստացի բյուջեով ներառել են, գումար ունեն, բայց չեն կարողանում ճիշտ տնօրինել: Ի՞նչն է խնդիրը, ո՞վ է դրա համար պատասխանատու: Դրա պատասխանատուները պետք է պատասխան տան, եթե չեն կարող, թող հրաժեշտ տան իրենց զբաղեցրած պաշտոններին:

Ժողովուրդ ջան ուշքի եկեք, մի’ եղեք էդքան պրիմիտիվ, մի եղեք էդքան ՊՈՂՈՍ. Միքայել Գրիգորյան

Ըստ Ձեզ` իրականում ի՞նչն է այս թերակատարման պատճառը:

Կարծում եմ` պրոֆեսիոնալների խնդիր կա: Այսօր քաղաքապետարանում վարչության պետեր ունենք, որոնք ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում են: Պատկերացրեք, թե ինչ մթնոլորտ է տիրում, եւ սա էլ է մեզ համար անհասկանալի: Ի վերջո, ի՞նչ է կատարվում Արգիշտի 1 հասցեում` քաղաքապետարանի շենքում, պետք է հասկանալ: Փաստացի կա գումարը, բայց չեն արվում աշխատանքները: Մի բանն է լավ արվում է` Գետառի մաքրման համար 38 մլն դրամ տրամադրվում է, 100 տոկոս կատարողականը ցույց են տալիս: Մինչդեռ բազմիցս բարձրաձայնել ենք, որ Գետառը գտնվում է կրիտիկական աղտոտված վիճակում: Ստացվում է` մի դեպքում «Սանիթեքը» վատ էր կատարում աշխատանքը, պայմանագիրը խզեցին, հիմա կոնկրետ այն ընկերությանը, որին փոխացնում են 38 մլն դրամ, փաստացի չի կատարում կամ վատ է կատարում իր աշխատանքը, չեն խզում այդ ընկերության հետ պայմանագիրը: Ինչո՞ւ ենք իզուր այդ գումարը վատնում:

Չարենցավանում՝ 81, Վանաձորում՝ նոր գրանցված դեպքեր. քաղաքապետեր

«ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ, ԳԱԶԵԼՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՈՒՄՆ ԷԼ ԷՐ ՈՒՇԱՑԱԾ»

– Վերջին օրերին ամենաշատ հնչող հարցերից էր, թե ո՞ւր էր Երեւանի քաղաքապետը, երբ երկրում բավական լուրջ իրավիճակ էր տիրում: Օրեր շարունակ նա լուռ էր եւ միայն արտակարգ դրություն հայտարարելուց հետո` ուղերձով դիմեց երեւանցիներին:

Սահմանադրական իրավունքի համաձայն` արձակուրդում էր գտնվում, եւ այդ մասին բարձրաձայնեց իր մամուլի խոսնակը` պարոն Կարապետյանը: Սակայն ինձ համար անընդունելի է այն հանգամանքը, որ նա, փաստացի լինելով համայն հայության մայրաքաղաք Երեւանի քաղաքապետը եւ տեսնելով, որ վտանգված է բնակչության առողջությունը, օր առաջ չընդհատեց արձակուրդը եւ չվերադարձավ աշխատանքի: Այն էլ այնպիսի քաղաքում, որտեղ միլիոնից ավել բնակչություն կա: Նորմալ եմ վերաբերվում, որ նա կարող է ունենալ արձակուրդ, բայց նորմալ չէ, որ մարդը, տեսնելով, որ կա լրջագույն իրավիճակ, կա համաճարակ, կա վիրուսի զարգացում, իր արձակուրդը վայելում է մինչեւ վերջին օրը:

​​​​​​​Սա ոչ թե օգնություն է, այլ շան փայ. Արա Վարդանյան

Չե՞ք կարծում, որ քաղաքապետարանի հակահամաճարակային միջոցառումները բավականին ուշացած էին: Առաջին հաստատված դեպքն ունեցանք Հայաստանում մարտի 1-ին եւ միայն ամսվա կեսերին նոր-նոր սկսեցին քաղաքում ախտահանիչ գործողություններ իրականացվել:

Այն բոլոր միջոցառումները, որոնք կատարվում են, ոչ միայն քաղաքային մասշտաբով, այլեւ` հանրապետության, ուշացած էին: Մոտավորապես` երկու ամիս առաջ եթերում էինք եւ բանավիճում էինք առողջապահության ներկայացուցչի հետ` սուր շնչառական հիվանդությունների հետ կապված: Նշում էի, որ երբ ունենում եք սեզոնային սրացում, եւ այս տարի էլ այդ սրացումը շատ ավելի լայն մասշտաբի էր, կարող էինք մեկ կամ երկու շաբաթանոց արձակուրդներ տրամադրել բուհերում, դպրոցներում եւ մանկապարտեզներում: Սակայն թերահավատ էին մոտենում: Այդ քննարկման ժամանակ էլ բարձրաձայնեցի, որ դե ֆակտո ստացվում է, որ կոնկրետ կանխարգելման համալիր ծրագիր այսօր չունի Առողջապահության նախարարությունը, դեռ վարակը հարեւան Իրան չէր հասել, երբ մտավախություն հայտնեցի, որ` ընկերներ, չենք կարող զերծ մնալ այս ամենից: Այն թակելու է մեր սահմանները: Վերջիվերջո, ընդդիմությունն այս ազգի մի մասնիկն է, այնպես չէ, որ մեր ազգի վատն ենք ուզում: Միգուցե տեսնում ենք այն ուղղությունները, որ դուք չեք տեսնում, առողջ քննադատությունից օգուտներ քաղել է պետք: Բայց թերահավատորեն էին վերաբերվում մեզ, եւ եղավ այն, ինչ եղավ: Հանրապետությունը ցույց տվեց, որ պատրաստ չէր, չուներ հստակ համալիր ծրագիր: Երբ նշում էին, որ երկար ժամանակ մի հիվանդի մեկուսացրել են` պետք է հասկանային, որ այդ մի հիվանդով չի սահմանափակվելու, եւ տարբեր ճանապարհներով էլի են մարդիկ վարակվելու: Ասում են, թե մեղքի չափաբաժինն էջմիածնեցի տիկնոջն էր, եւ նա է վարակի տարածման պատճառը, բայց հավատացե՛ք` այլ պատճառներ էլ կային, վարակ հանդիսացող այլ մարդիկ էլ էին լինելու: Պետք չէր կենտրոնանալ միայն այդ կնոջ վրա, պետք էր ուղղակի համալիր գործողությունների ցանկ ունենայինք, թե ինչ պետք է արվի: Ավտոբուսների, գազելների ախտահանումն էլ էր ուշացած, այն պետք է սկսեին անել, երբ առաջին դեպքը հաստատվեց: Այդ օրվանից պետք էր նստել եւ քայլ առ քայլ լուրջ ծրագիր մշակել, թե ինչ է արվելու: Մինչդեռ ստացվում է, որ ունեինք արդեն 15-20 դեպք, նոր սկսեցին ավտոբուսներն ու գազելները, որոշ վարչական շրջաններում վերելակները ախտահանել: Լավ է, որ անում եք, տղե՛րք, բայց ուշացած է: Եվ իմ զայրույթը քաղաքապետի բացակայության վրա այն էր, որ երբ կար այդ խնդիրը, կարող էր ուղղակի ընդհատել իր արձակուրդը եւ վերադառնալ: Բոլորս` թե՛ քաղաքային իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, նստեինք մեկ սեղանի շուրջ եւ համակարգեինք այն քայլերը, որոնք պետք են, որպես քաղաքային իշխանություն, անեինք եւ պայքարեինք այս վարակի դեմ: Ուղղակի, հիմա շատ չեմ ուզում խոսել մեղավորությունների մասին, որ չասեն` ընդդիմությունը պոպուլիզմով է զբաղված: Բայց խոստանում եմ` Աստված տա, այս դրությունն անցնի, կետ առ կետ ներկայացնելու եմ թե՛ Առողջապահության նախարարության, թե՛ քաղաքային իշխանության թերությունները: Ես առաջին հերթին բժիշկ եմ, նոր` քաղաքական գործիչ եւ ուզում եմ, որ բոլորս համատեղ ջանքերով պայքարենք այս վիրուսի դեմ: Թող այն անցնի-գնա, դրանից հետո` արդեն գտնենք մեղավորներին, եւ այն պատճառները, թե ինչու այսպես եղավ:

Ով տականքներ ա ման գալիս ՝ մի հատ թող իրա կող ու կուշտը նայի. Մարկոս Հարությունյան

«ԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ՈՒՆԻ ԻՐ ՄԵՂՔԻ ԲԱԺԻՆԸ` ԻՐ ԱՆԼՈՒՐՋ ՄՈՏԵՑՄԱՄԲ ԵՎ ԵՐԲԵՄՆ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՎ»

– ԱՆ նախարար Արսեն Թորոսյանն ընդամենը հաշված օրեր առաջ ասում էր, որ ինքը եկել է Հարավային Կորեայից, որը վարակի բռնկման թեժ կետերից է, եւ չի պատրաստվում թեստ հանձնել, ավելին` կատակում էր, որ վարակելու է բոլոր լրագրողներին: Այսքանից հետո` ինչպե՞ս լրջություն եւ զգոնություն պահանջենք հանրությունից:

​​​​​​​Անչափահաս երեխաների համար սահմանաված փոխհատուցումը ուղղակի ցինիզմ է. ՀՀ նախկին վարչապետ

Չեմ ուզում մեկնաբանել առողջապահության նախարարին: Յուրաքանչյուրի ասած խոսք, կարծում եմ, ժողովուրդն ինքը կմեկնաբանի եւ կգնահատի: Ուղղակի, մի բան կասեմ` լրջանալ է պետք եւ ընդդիմության քննադատությունից պետք է քաղել լավը եւ ներդնել իրենց աշխատանքի մեջ: Հաջորդիվ, երբ այս ամենը կանցնի, կանդրադառնամ նախարարին: Այդ նույն մարդն ասում էր. «Մոլեգնում է հերթական անհեթեթ խուճապը` խոզի գրիպ, թռչնի գրիպ, դինոզավրի գրիպ»: Այսքանից հետո` անիմաստ է, ի՞նչ մեկնաբանես այդ մարդուն: Ուղղակի, այս իրադրությունում չեմ ուզում ինչ-որ մեկին թիրախավորել: Բայց նա իր մեղքի բաժինն ունի` անլուրջ մոտեցմամբ եւ երբեմն էմոցիոնալ ամեն ինչին արձագանքելով: Կոչ կանեմ լրջանալ եւ ավելի զուսպ լինել: Մնացածը կապրենք, կտեսնենք:

Պարոն Մարության, իրավիճակին չեք տիրապետում. Միքայել Մանրիկյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА