o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գալու է իրականում նոր Հայաստան, որտեղ չեն լինելու ո՛չ էյֆորիաներ, ո՛չ էլ հեքիաթների հավատացողներ» (Տեսանյութ)

20.03.2020 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Գալու է իրականում նոր Հայաստան, որտեղ չեն լինելու ո՛չ էյֆորիաներ, ո՛չ էլ հեքիաթների հավատացողներ» (Տեսանյութ)

 Արտակարգ դրությանը նախորդած օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի լուր ամենքի հայտարարում էր, թե վիրուսն ո՞ւմ շունն է, որ մեզ խանգարի հանրաքվե անել, իսկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «սեւ» հումորներ էր անում` ասելով, որ եկել է Հարավային Կորեայից, որտեղ անգամ մահվան դեպքեր են գրանցվել, բայց ինքը չի պատրաստվում թեստ հանձնել ու վարակելու է բոլոր լրագրողներին: Բայց այս անլրջությունը թողած` հանրության թիրախում հայտնվեց էջմիածնեցի կինը, որը վերադարձել էր Իտալիայից ու հայտնվել վարակակիրների շարքում: Անդրադառնալով վերոնշյալին` Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ նշեց, որ շատ սխալ մոտեցում է որեւէ մեկին մեղադրելը:

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ նա 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում

«ԴԺՎԱՐ ՉԷՐ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ, ՈՐ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐՈՒՄ»

Տվյալ դեպքում քաղաքացիներից յուրաքանչյուրի հետ կարող էր պատահել, այդ կինն ի՞նչ մեղավորություն ունի, պետք չէ անհատականանցնել: Բայց թե ո՞ւմ շունն է այս վիրուսը, ասեմ, որ Երկրորդ աշխարահամարտից հետո` փաստորեն, այդ «շունն» ամբողջ մարդկության առջեւ կանգնած խնդիր դարձավ: Տեղեկանալով, որ աշխարհի տարբեր երկրներում այդ «շունն» ինչպիսի վնասներ է հասցրել տնտեսությանը, մարդկանց կյանքին եւ առողջությանը, ինչպե՞ս կարելի էր նման անլուրջ մոտեցումներ ցուցաբերել: Հիմա նոր-նոր հիշել են, որ կարեւոր հարց չէ Սահմանադրական դատարանը, նախկինների անունները շահարկելը, այլ կարեւորը սա է, որովհետեւ այն չի հարցնում, թե դու Հրայր Թովմասյանի կողմնակի՞ցն ես, թե` ում: Հիմա խնդիր կա մեր երկրում, եւ սա լուծել է պետք: Այդ խնդիրները լուծելու համար արտակարգ դրություն է սահմանվում, բայց եթե պետության ղեկավարությունը չի կարողանում մեկ քայլ առաջ տեսնել իրավիճակի բարդությունը, օպերատիվ ձեւով լուծումներ գտնել, միեւնույնն է, թեկուզ 10 անգամ արտակարգ դրություն սահմանվի:

Ջոնի Բրջոնին խժռեց Նիկոլ Փաշինյանին. Քաղաքագետ Գագիկ Համբարյան

Ի՞նչ նկատի ունեք:

Երբ օրենքի ուժով` Սահմանադրությամբ եւ կառավարության որոշումով հաստատվում էր արտակարգ դրություն եւ ասվում էր, որ 20 հոգուց ավել միջոցառումներին մասնակցել չի կարելի, դեռ այդ քննարկումը չավարտված` տեղի են ունենում սուպերմարկետների հայտնի դեպքերը: Մարդիկ խուճապի մեջ ընկած, ինքնամոռաց առեւտուր էին անում, թե «արմագեդոն» է արդեն, պետք է արագ այդ զուգարանի թուղթը եւ ձեթը առնել, որպեսզի հանկարծ պակասություն չլինի: Մինչդեռ արտակարգ դրություն սահմանելուց առաջ` պետք էր հենց իրենք հասկանային, որ սահմանափակումներ են մտցվում, որպեսզի վիրուսը չշատանա: Սրա համար պետք չէ լինել համաճարակի մասնագետ, պարզունակ հարց է: Այնպես որ, դժվար չէր նաեւ կանխատեսել, որ այդ մասսայակայան կուտակումները լինելու են հենց «Սիթի»-ներում, որովհետեւ այդտեղ են ավելի շատ առեւտուր անում: Դժվա՞ր էր հասկանալ, որ բրենդային խանութներրում չէին լինելու այդ կուտակումները, այլ լինելու էին հենց պարենային, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառակետերում: Ո՞վ էր խանգարում հանձնարարել ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանին, վարչական շրջանների ղեկավարներին կամ ինչ-որ մեկին, ովքեր կկարողանային Առողջապահության նախարարության հետ համատեղ վերահսկողություն սահմանել: Չէ՞ որ անիմաստ էին այդ խուճապային տրամադրությունները, որովհետեւ այսօր էլ խանութներում ամեն ինչ կա, եւ խուճապի կարիք չկա: Ընդամենը պետք էր կանգնեցնել, ախտահանիչ միջոցառումներ իրականացնել, անվճար ձեռնոցներ ու դիմակներ տրամադրել մարդկանց, ովքեր 500-1000 հոգով միաժամանակ մտան մեծ խանութները: Այդ ժամանակ գոնե պաշտպանված կլինեին ապագա հնարավոր վիրուսներից ու վտանգներից: Սա իրենից ինչ-որ մեծ բարդություն պարունակող քայլ չէր: Կառավարությունում հայտարարում էին, որ 17:30-ին արտակարգ դրություն է մտնելու, մարդիկ 17:00-ին գրոհում էին «Սիթիները»: Բա դուք չեք մտածո՞ւմ, որ եթե 20 հոգու մի տեղ հավաքվելու արգելք եք դնում, դպրոց եք փակում, այդ նույն ծնողը իր երեխայի հետ գնում է սուպերմարկետ, որ հաց առնի, եւ այդտեղ պետք է սահմանափակել: Երբ վարչապետը թեստ էր հանձնում, այդ օրն արդեն պետք է ասեր, որ` հարգելի ժողովուրդ, ՀՀ-ում պարենային խնդիր չկա, խանութները պետք չէ դատարկել, պետք չէ չափից դուրս առեւտուր անել, դրանով տուրք եք տալու որոշակի սպեկուլյացիաների, անհարմարություններ եք առաջացնելու, եւ հենց դուք կարող եք դառնալ վիրուսակիր, որովհետեւ կուտակումների խնդիր է առաջանալու: Մինչդեռ վարչապետն այդ մասին ասում է միայն այն ժամանակ, երբ այդ դեպքերը բազմիցս արդեն եղել էին քաղաքում: Հունվար ամսից պետական շտաբ էր գործում, նրանք պետք է զբաղվեին ամենօրյա քարոզչությամբ, բացատրեին, որ այդ հնդկաձավարն ու բրինձը չի վերջանալու, մի՛ գրոհեք խանութների վրա, հանգիստ առեք: Որեւէ մեկը պետք է կարողանար մատչելի ձեւով բացատրել, որ սահմանների փակվելը վերաբերում է ուղեւորափոխադրումներին, իսկ բեռնափոխադրումները չեն դադարում:

Հրաչոն վառեց Նիկոլին

«ՆՄԱՆԱՏԻՊ ՊԱՐԵՏԱՏՆԱՅԻՆ ԿԱՄԵՆԴԱՏՈՒՐԱՅԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՆԱԽԿԻՆ ԶԻՆՎՈՐԿԱՆԱՆՆԵՐ...»

– Հիմա արդեն ունենք պարետատուն, պարետ` փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ: Կարելի՞ է ասել, որ այլեւս Ձեր նշած խնդիրները լուծող կա:

Չեմ կարող ասել` Տիգրան Ավինյանն ունի՞ այդքան կազմակերպչական ունակություններ, որ կառավարի պարետատուն կոչվածը: Ինչքան ինձ է հայտնի, աշխարհում բոլոր նմանատիպ պարետատնային կամենդատուրայի ֆունկցիաները իրականացնում են կա՛մ նախկին զինվորականններ, կա՛մ անվտանգության նախկին ծառայակիցներ, կա՛մ հանրային փրկարարական եւ նմանատիպ գործընթացներով անցած կամ գործող մարդիկ: Մի քիչ անհասկանալի է` հակաճգնաժամային, արտակարգ, նույնիսկ ուժային կառույցը, ինչպիսին համարվում են այդպիսի կամենդատուրան,    կկարողանա՞ դրա տակից դուրս գալ Տիգրան Ավինյանը, թե` ոչ, շատ կասկածելի է:

20 հոգի նոր ախտորոշում ունենք ու 25 հոգի առողջացած կորոնավիրուսից. Նիկոլ Փաշինյան

Ի դեպ, գուցե կասկածներ ուներ նաեւ վարչապետ Փաշինյա՞նը, որը կառավարության նիստին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հակադարձելով` ասում էր. «Տենց ուվերենի մի ասեք»:

Այդտեղ համամիտ եմ Նիկոլ Փաշինյանի հետ, եւ դրանով իմ ասածները ստանում են առաջին հաստատումները: Գուցե Տիգրան Ավինյանը կարող է այլ ոլորտներից լավ հասկանալ, տեղյակ չեմ, բայց պարետատունը պետք է կոորդինացնեին մարդիկ, ովքեր մեկ օր պատերազմական պայմաններում հակաճգնաժամային օպերատիվ իրավիճակով են զբաղվել, շատ վատ բաներ են տեսել իրենց կյանքում եւ կարողացել են այդ իրավիճակից պատվով դուրս գալ ու կանխել շատ ավելի վատ զարգացումներ: Չեմ ուզում անուններ տալ, բայց մեր երկրում կան այդպիսի մարդիկ: Ցավալի կլինի, որ այս էտապում չկարողանանք իրավիճակին ադեկվատ քայլեր ձեռնարկել: Համենայնդեպս, մաղթում եմ հաջողություն, սա երեւի բոլոր քաղաքացիներիս ցանկությունն է, որ այս կարճ ժամանակամիջոցում կարողանան թույլ չտալ, որ այս վիրուսը հասարակությանը շատ վնասի: Իսկ վիրուսի անկումից հետո` գալու է իրականում նոր Հայաստան, եւ դուք կտեսնեք, որ այդ նոր Հայաստանում արդեն չեն լինելու ո՛չ էյֆորիաներ, ո՛չ հեքիաթներին հավատացողներ: Դրա փոխարեն ունենալու ենք շատ լուրջ տնտեսական-ֆինանսական խնդիրներ: Այն մարտահրավերները, որոնք գալու են այս իրադրությունից հետո` մեզ պետք է ինչ-որ ձեւով նոր էտապի վրա կանգնեցնեն: Սրան դեռ կանդրադառնանք, իսկ հիմա հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Թող որեւէ մեկը սխալ չընկալի քննադատությունս, ամենքիս ձգտումն է, որ բոլորը լինեն առողջ, չվարակված, եւ ինչքան հնարավոր է վարակված մարդիկ էլ շուտ առողջանան:

ԱԺ քննիչ հանձնաժողովն ընդամենն արհեստական կառույց է և բացահայտ սպասարկում է Նիկոլի իշխանությանը. Արթուր Թովմասյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА