o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գեղեցիկը կփրկի աշխարհը». Աշնանը Երևանում կանցկացվի «Ներառական արվեստի փառատոն»

20.03.2020 12:38 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Գեղեցիկը կփրկի աշխարհը». Աշնանը Երևանում կանցկացվի «Ներառական արվեստի փառատոն»

Երևանում հոկտեմբերի 9-12-ը կանցկացվի «Ներառական Արվեստի Միջազգային Փառատոն»։ Հոկտեմբերի 9-ի գալա-համերգից բացի,  հոկտեմբերի 10-12 թատերական լաբորատորիայի շրջանակներում  Հայաստանի լավագույն արվեստագետները կանցկացնեն մշակութային խմբակներ՝ թատերական արվեստ, ազգային և ժամանակակից պար, հայկական ազգային երգ, երգչախումբ, ինստրումենատալ երաժշտություն, թատերական դեկորացիայի պատրաստում, թատերական զգեստի պատրաստում, թատերական ռեկվիզիտի պատրաստում ուղղություններով։ Այս աշխատանքների արդյունքում կծնվի թատերական  ներկայացում՝ Հ Թումանյանի «Խոսող Ձուկը»  հեքիաթի սցենարով ։

Հայաստանում կանցկացվի Ընթերցանության ստեղծագործական մրցույթ

Շտապ՝եք, տեղերը սահմանափակ են։ Մասնակիցները չեն կարող լինել ավելի քան 200 հոգի, իսկ 54 հոգի 5 երկրներից արդեն իսկ հայտարարել են իրենց մասնակցությունը։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն է: Ցանկացողները կարող են լրացնել  mayri.am կայքում տեղադրված հայտերը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА