o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որոնք են զարկերակային ցածր ճնշման պատճառները և այդ խնդրի դեմ պայքարի ամենաարդյունավետ ու անվնաս միջոցները

20.03.2020 12:22 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Որոնք են զարկերակային ցածր ճնշման պատճառները և այդ խնդրի դեմ պայքարի ամենաարդյունավետ ու անվնաս միջոցները

Բոլորն էլ գիտեն, որ զարկերակային բարձր ճնշումը շատ վտանգավոր խնդիր է, սակայն ոչ բոլորն են հաշվի առնում, որ նույնքան վտանագավոր կարող է լինել նաև զարկերակային ճնշման անկումը։ Առավել հաճախ այս խնդիրն ախտորոշվում է կանանց մոտ, սակայն կարող է նկատվել նաև տղամարդկանց մոտ։ Համարվում է՝ զարկերակային ցածր ճնշման ախտանաշանները տարբերելն ավելի հեշտ է, քան զարկերակային բարձր ճնշման մասին հուշող ախտանշանները, ինչի հետևանքով էլ մարդիկ հաճախ պատշաճ ուշադրություն չեն դարձնում այս խնդրին։ Նման անուշադրությունը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, ուստի medikforum.ru կայքը ներկայացրել է այս խնդիրի հիմնական առանձնահատկությունները, զարգացման պատճառներն ու դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ ու անվտանգ միջոցները։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցում է նոր կորոնավիրուսի դեմ պայքարին

Ինչ է հիպոտոնիան և որոնք են դրա զարգացման հիմնական պատճառները

Զարկերակային ցածր ճնշումը բավական տարածված խնդիր է, որը սովորաբար դրսևորվում է գլխապտույտով ու թուլության զգացողությամբ։ Արյան ճնշումը համարվում է ցածր, եթե ճնշման վերին ցուցանիշը ցածր է լինում 90 մմ/սս-ից, իսկ ստորին ցուցանիշը՝60 մմ/սս-ից, մինչդեռ նորման ընդունված է համարել 120/80 մմ/սս-ը։

Զարկերակային ճնշման անկման պատճառները կարող են շատ տարբեր, իսկ երբեմն էլ բավական վտանգավոր լինել։ Դրանց շարքին են դասվում սրտի աշխատանքի թուլացումը, անոթների տոնուսի անկումը, արյան զգալի կորուստը, ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքումը, ալկոհոլային ինտոքսիկացիան, փսխումը, փորլուծությունն ու օրգանիզմի ջրազրկումը։ Հաճախ ճնշման անկումը պայմանավորված է լինում անգամ ինտենսիվ ֆիզիկական ակտիվությամբ։ Սա բավական հաճախ է հանդիպում սկսնակ մարզիկների մոտ, որոնք չափազանց ինտենսիվ են մարզվում։ Մանսագետները ենթադրում են, որ օրգանիզմի նման ռեակցիան պայմանավորված է պաշտպանական ֆունկցիայով։

Հիպոտոնիան բավական լուրջ խնդիր է, ինչը, սակայն, շատերը հաշվի չեն առնում։ Ավելին՝ քչերին է հայտնի, որ հիպոտոնիայով հիվանդի մոտ կարող է ախտորոշվել զարկերակային գերճնշում (զարկերակային ճնշման բարձրացում), ինչը պայմանավորված է լինում արյունատար անոթների առաձգականության նվազմամբ։ Սա է պատճառը, որ հարկավոր է զգոն լինել ու 40 տարեկանից հետո պահել զարկերակային ճնշումը մշտական հսկողության տակ, քանի որ նման փոփոխություններն աստիճանաբար են տեղի ունենում և խնդիրը երբեք կարճ ժամանակում չի զարգանում։

Զարկերակային ցածր ճնշման խնդրին, որպես կանոն բախվում են երիտասարդները, մինչդեռ միջին տարիքին մոտ խնդիրը կարող է ձեռք բերել բոլորովին այլ բնույթ ու վերածվել զարկերակային գերճնշման։ Ընդ որում՝ զարկերակային ցածր ճնշումը կարգավորող դեղամիջոցները բավական քիչ են և հիմնականում նախատեսված են արյունատար անոթների պատերի տոնուսի բարձրացման համար։

Բուժման որ տարածված մեթոդներն են անթույլատրելի զարկերակային ցածր ճնշման դեպքում

Զարկերակային ճնշման կտրուկ անկումը հաճախ ուղեկցվում է գիտակցության կորստով կամ նախաուշագնացային վիճակով։ Նման դեպքերում հաճախ խորհուրդ է տրվում սուրճ, թեյ կամ կոնյակ խմել, մինչդեռ սա սխալ խորհուրդ է, քանի որ այս ըմպելիքներն իրականում չեն օգնում կարգավորել զարկերակային ճնշումը։

Հիպոտոնիայի դեպքում հարկավոր է շատ զգոն լինել և հետևել բացառապես մասնագետների ցուցումներին, քանի որ ինքնաբուժությունն ու ճնշման կարգավորման տարածված մեթոդները կարող են վտանգավոր լինել։ Նման դեպքերում մարդիկ հաճախ սխալ խորհուրդներ են տալիս՝ հորդորելով լեզվի տակ նիտրոգլիցերին դնել, սուրճ, թեկ կամ անգամ կոնյակ խմել, մինչդեռ բուժման նման մեթոդները կարող են էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը։ Ավելին՝ սպազմոլիտիկ ազդեցությամբ օժտված այլ դեղամիջոցները նույնպես ազդում են նիտրոգլիցերինի նման, ուստի դրանք նույնպես չեն համարվում բուժման լավագույն միջոցը։

Ինչպես պայքարել զարկերակային ցածր ճնշման դեմ

Զարկերակային ճնշման անկման դեպքում խնդրի կարգավորման լավագույն միջոցը կլինի հասարակ ջուրը, քանի որ շատ հաճախ այս հիվանդության զարգացումը պայմանավորված է լինում օրգանիզմի ջրազրկմամբ։ Բացի այդ, հարկավոր է օգնել հիվանդին պառել և նրա ոտքերի տակ որևէ բան դնել, որպեսզի նրա ոտքերը լինեն ավելի բարձր դիրքում, քան գլուխն է։ Այս պարզ միջոցը թույլ կտա ապահովել արյան հոսքը դեպի գլխուղեղ ու կնպաստի զարկերակային ճնշման կարգավորմանը։ Հարկ է հիշել, որ ճնշման անկման դեպքում չի կարելի ընդունել նիտրոգլիցերին, քանի որ այն էլ ավելի կնպաստի ճնշման ցուցանիշների անկմանը։

Նման դեպքերում շատ ավելի արդյունավետ կարող է լինել ճնշման բարձրացմանը նպաստող մթերքի գործածությունը, ուստի հարկավոր է նաև վերանայել սննդակարգը։ Զարկերակային ճնշում բարձրացնում է աղը, ուստի կարելի է ուտել թթվեցրած բանջարեղեն կամ աղի ձուկ։

Բացի այդ, շատ օգտակար կարող է լինել անոթները «մարզելն» ու ամրապնդելը, իսկ այս հարցում հիանալի օգնական կարող են լինել կոնտրաստային ցնցուղը, շոգեբաղնիքն ու ֆիզիկական ակտիվությունը։ Ինքնազգացողության բարելավմանը կնպաստի նաև մաքուր օդին զբոսնելն ու առողջ քունը, որը կտևի 8-9 ժամ, ուստի հարկավոր է հնարավորինս հաճախ զբոսնել ու բարելավել քնի որակը։

Պատրա՞ստ է Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարին. Համաճարակաբանի գնահատականը

հարկ է հիշել, որ այս խնդիրը հաճախ է հանգեցնում գիտակցության կորստի, ուստի նման հավանականության առաջին իսկ նախանշանների դեպքում հարկավոր է միջոցներ ձեռնարկել ինքնազգացողությունը բարելավելու համար։ Եթե նկատվում է կտրուկ թուլություն ու տեսողության մթագնում, ապա հարկավոր է նստել, գլուխ կախել ու պահել ծնկների միջև և փորձել հնարավորինս խորը ու հանգիստ շնչել։ Սա կօգնի խուսափել գիտակցության կորստից և աստիճանաբար կարգավորել զարկերակային ճնշումը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА