o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կաննի կինոփառատոնը հետաձգվել է. այն կարող է կայանալ հունիսին կամ հուլիսին

20.03.2020 11:55 ՄՇԱԿՈՒՅԹ
Կաննի կինոփառատոնը հետաձգվել է. այն կարող է կայանալ հունիսին կամ հուլիսին

Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի ֆոնին հետաձգվել է Կաննի 73-րդ կինոփառատոնը, տեղեկացնում է South China Morning Post պարբերականը:

Մինչեւ ապրիլ Երևանում հետաձգվել է «WATERLAND» ջրային հրավառությունը

Մայիսի 12-23-ը ծրագրված կինոփառատոնի կազմակերպիչները մարտի 19-ին հայտարարել են, որ քննարկում են կինոփառատոնի հետաձգումը մինչ հունիսի վերջ կամ հուլիսի սկիզբ:

«Երբ Ֆրանսիայում և աշխարհում առողջապահության ոլորտում իրավիճակը մեզ թույլ տա գնահատել հնարավորությունները, մենք կտեղեկացնենք որոշման մասին»,-ասված է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:

Աղբյուրը նկատում է, որ կազմակերպիչները դժկամորեն են հրաժարվել կինոփառատոնի անցկացումից: Բայց քանի որ համաճարակն արդեն տարածվել է ամբողջ Ֆրանսիայում, Կաննի կինոփառատոնի պես զանգվածային միջոցառման չեղարկումը անխուսափելի է դարձել:

Մարտի 14-ին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հրամայել է ամբողջ երկրում փակել բոլոր ռեստորանները, սրճարաններն ու կինոթատրոնները:  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА