o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ կորոնավիրուսի տարածումը․ Էկոնոմիկայի նախարարի մեկնաբանությունը

19.03.2020 22:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ կորոնավիրուսի տարածումը․ Էկոնոմիկայի նախարարի մեկնաբանությունը

Քիչ առաջ ավարտվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ասուլիսը: Բանախոսության թեման էր՝ կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները և հակազդման առաջիկա գործողությունները։  

Անդրադառնալով կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքներին նախարարը նշեց, որ վերջնական պարզաբանում չունի, որովհետեւ սա արագ փոփոխվող իրավիճակ է առաջացրել ոչ միայն ՀՀ-ում, այլեւ աշխարհի բոլոր տնտեսություններում․ «Կարեւորն այն է, որ կառավարությունները քննարկում են իրենց բոլոր հնարավոր միջոցները համախմբելու եւ այդ ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։

Թուրքիան հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հաջող փորձարկման մասին

Մասնավոր հատվածի կազմակերպությունները նույնպես պետք է առաջին հերթին միջոցներ ձեռնարկեն, որպեսզի իրենց աշխատանքային պայմանները լինեն ավելի քիչ ռիսկի ենթարկված, եւ շատ ժամանակ հատկացնեն իրենց առաջիկա զարգացման պլանների մասին մտածելու համար։ Մենք էլ այս փուլում երկխոսում ենք միջազգային կազմակերպությունների հետ, ուղիղ ռեժիմով խոսում ենք այն կազմակերպությունների հետ, որոնք Հայաստանում տարբեր ոլորտներում զարգացում ապահովելու համար աշխատում են»,- նշեց Խաչատրյանը։

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ կորոնավիրուսը ՀՀ տնտեսության վրա կունենա կարճաժամկետ էական ազդեցություն, արդեն տեսնում ենք հետեւանքները, բայց ինքը վստահ է, որ ուժեղացած ենք դուրս գալու այս իրավիճակից։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА