o C     06. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ո՞վ է ձեզանից պահանջե`լ դիմակ կրել». Արսեն Թորոսյան

19.03.2020 14:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԶԱՐՄԱՆՔ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Ո՞վ է ձեզանից պահանջե`լ դիմակ կրել». Արսեն Թորոսյան

Այսօր Աջափնյակի հասարակական կանգառներում ոստիկանները քաղաքացիներից հարցնում էին, թե ինչու նրանք առանց դիմակների էին: Միաժամանակ, Առողջապահության նախարարության  սոցիալական գովազդում խորհուրդ է տրվում  կրել դիմակ:

Հոնկոնգի համալսարանի բժշկական դպրոցից գիտնականների խումբը պարզել է, թե որքան երկար է կորոնավիրուսը մնում թղթադրամների եւ բժշկական դիմակների վրա

Սակայն  շատ զարմանալի հնչեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այսօրվա հայտարարությունը` ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ ԱԺ պատգամավորները, կառավարության անդամները դիմակ չեն կրում եւ չեն ենթարկվում այդ պահանջին. «Ի՞նչ պահանջ, ո՞վ է ձեզանից պահանջել դիմակ կրել»:

Դե արի ու սրանցից բան հասկացի, իրենք էլ չգիտեն` ինչ են ուզում: Թեեւ, Արսեն Թորոսյանի պարագայում  նման հակասական  հայտարարություններն ու պահվածքը բնավ էլ զարմանալի չէ: Չէ՞ որ սույն գործիչը վերջերս հայտարարում էր, որ կորոնավիրուսը այնքան էլ վտանգավոր չէ, եւ որեւէ հատուկ միջոցառում անելու կարիք չկա:

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА