o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողան.«Աշխարհը կանգնել է արմատական փոփոխությունների նոր դարաշրջանի շեմին»

19.03.2020 12:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողան.«Աշխարհը կանգնել է արմատական փոփոխությունների նոր դարաշրջանի շեմին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արևմտյան երկրները պատրաստ չեն կորոնավիրուսի համաճարակին և որ աշխարհը կանգնել է քաղաքական և տնտեսական արմատական փոփոխությունների շեմին: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» պարբերականը:

Օրը բարենպաստ է անձնական կյանքում դրական փոփոխությունների առումով. մայիսի 24-ի աստղագուշակը

«Արևմուտքի երկրները համաճարակից տուժածներին թողել են ճակատագրի հույսին և իրենց պահում են «ով կարող է, նա էլ թող ապրի» սկզբունքով: Այնտեղ տարիներով հոգ չեն տարել իրենց քաղաքացիների մասին, գլխավոր պետական ծառայությունները տրվել են մասնավոր հատվածի ղեկավարմանը: Այժմ եվրոպական երկրները սկսել են ազգայնացնել դրանք»,-ասել է Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ:

Թուրք ղեկավարն ընդգծել է նաև, որ տնտեսական, քաղաքական և հասարակական ոլորտում աշխարհը կանգնել է արմատական փոփոխությունների նոր դարաշրջանի շեմին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА