o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել էջմիածնեցի կնոջ հարազատների հաղորդմանը

18.03.2020 23:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
​​​​​​​ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել էջմիածնեցի կնոջ հարազատների հաղորդմանը

«Իրավունքի» հետ զրույցում Իտալիայից վերադարձած էջմիածնեցի կինը, որը մասնակցել էր որդու նշանադրության արարողությանը` առանց իմանալու, որ վարակվել է հայտնի վիրուսով, մասնավորապես նշել էր, որ իր հարազատները հանցագործության վերաբերյալ հաղորդում են ուղարկել գլխավոր դատախազին, որպեսզի գոնե կանխարգելիչ որոշում կայացնեն` քրգործ հարուցելով, որ դադարի հասարակական ատելությունն ու անպատվություններն իր հասցեին, մինչդեռ մինչեւ օրս որեւէ արձագանք չկա:

Մեկուսացված աշխարհն ընդդեմ կորոնավիրուսի պանդեմիայի (Տեսանյութ)

Մինչդեռ մեր հարցազրույցն ունեցավ արձագանք: Քիչ առաջ վերոնշյալ տիկնոջ շահերի պաշտպան ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան ԳՈՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ տեղեկացրեց հետեւյալը. «Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկը 17.03.20թ ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել՝ անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց նրա համաձայնության հրապարակայնորեն լրատվամիջոցներով, սոցցանցերով տարածելու, վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը եւ լուսանկարները տարածելու համար։ Այսօր նրան ՀՀ գլխավոր դատախազությունից գրավոր հայտնել են, որ հաղորդմանն ընթացք է տրվել»:

«Նորք» ինֆեկցիոնում կորոնավիրուսից 78-ամյա պացիենտ է մահացել․ մահացողը ՀՀ քաղաքացի չէ․ ԱՆ խոսնակ

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հաղորդման մեջ էջմիածնեցի տիկնոջ զարմիկը տեղեկացրել էր, որ ֆեյսբուքյան սոց. ցանցերով իր հարազատին՝ մորաքրոջս աղջկան, չարախոսում են, վիրավորում, անձնական եւ ընտանեկան կյանքի վերաբերյալ ապօրինի տեղեկություններ, լուսանկարներ հրապարակայնացնում: Ինչպես նաեւ անձնական տվյալներ են հրապարակում այն բոլոր անձանց մասին, ովքեր այսօր գտնվում են հիվանդանոցում։

«Մասնավորապես՝ Ֆեյսբուքում գրանցված Գյումրի քաղաքի բնակչուհի ոմն Գայանե Ղուկասյանի կողմից, «Ուրբաթ լուր», «Դուխով» եւ «Վենդետա», ինչպես նաեւ մի շարք այլ ֆեյսբուքյան խմբերի կողմից ապօրինի լուսանկարներ ձեռքբերելով՝ հնչեցվել է վիրավորական արտահայտություններ իր եւ ընտանիքի անձանց վերաբերյալ: Ուստի՝ խնդրում եմ ներկայացրածս ընդունեք, որպես հանցագործության վերաբերյալ հաղորդում եւ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեկան օրենսգրքով սահմանված կարգով: Կխնդրեի նաեւ հետեւելով նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հորդորին, ՀՀԳԴ-ն նույնպես հանդես գա թիախավորված անձի եւ նրա ընտանիքի պաշտպանության հայտարարությամբ՝ հանուն ՀՀ քաղաքացու սահմանադրական հիմնարար իրավունքի պահպանության», - ասված է զարմիկի կողմից ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հաղորդման մեջ։

Հավելենք, որ «Իրավունքը» ելնելով էթիկայի նկատառումից եւ արտակարգ իրավիճակից` չենք հրապարակում տիկնոջ լուսանկարը եւ նրա հետ առնչված անձանց որեւէ անձնական տվյալ:

Սյունիքի մարզում կա կորոնավիրուսային հիվանդության հաստատված 17 դեպք․ մարզպետարան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА