o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑՈՒՄ Է ԱՎԻՆՅԱՆԻ ГКЧП-Ի՞Ն

18.03.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑՈՒՄ Է ԱՎԻՆՅԱՆԻ ГКЧП-Ի՞Ն

Եվ այսպես, պարետ ունենք, աշխարհը չունի` ի դեմս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի: Ի դեպ, նկատելի էր, որ նույն Ազգային ժողովի երկարատեւ նիստի ընթացքում Նիկոլը իր շատախոսությունների ժամանակ հետեւում էր Ավինյանի դիմախաղին եւ հուշարարություններին: Այսինքն` կայուն տպավորություն կա, որ Տիգրան Ավինյանը ավելին է, քան սոսկ արտակարգ դրության պարետ, ով արտակարգ իրավիճակի վերացումից հետո սուսուփուս հրաժեշտ է տալու իր արտակարգ լիազորություններին:

ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԵՐԻՍ ԽՑԿՈՒՄ ՏՈՏԱԼ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՐԻՑԱ

 

ՍԵՎԱՆԸ ԵՎ ՖՈՐՈՍԸ

Երբ Նիկոլը ինքնամեկուսացել էր Սեւանի թերակղզու կառավարական ամառանոցում, որոշ քաղաքական գործիչներ եւ վերլուծաբաններ միանգամից ինչ-ինչ զուգահեռներ տեսան Սովետական Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի` 1991-ի օգոստոսին Ղրիմի Ֆորոս բնակավայրի մոտակայքում գտնվող կառավարական ամառանոցում ինքնամեկուսացման եւ Նիկոլի ինքնամեկուսացման միջեւ: 1991-ին, ինչպես հայտնի է, Մոսկվայում տեղի ունեցավ այն իրադարձությունը, որը կոչել էին ГКЧП (Արտակարգ դրության պետական կոմիտե), որն իբր կոչված էր ուժայինների ջանքերով փրկել ԽՍՀՄ-ը, բայց գործնականում ծառայեց ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի «հերոսացմանը»: Հենց Նիկոլի սեւանյան ինքնամեկուսացման ժամանակ շատերը կանխատեսեցին արտակարգ դրություն մտցնելու հանգամանքը, ինչը եւ տեսաք այս երկուշաբթի: Իհարկե, կառավարության համապատասխան որոշումը, իր հավելվածով հանդերձ, բավականին հում էր եւ լեցուն տարատեսակ սխալներով, բայց դրանից էությունը չի փոխվել: Տիգրան Ավինյանը ստացավ փաստացի անսահմանափակ, դիկտատորական լիազորություններ: Այլ հարց է, թե որպես պարետ նա ինչքանով արդյունավետ կլինի, սակայն անգամ եթե նրա մոտ անսպասելիորեն բացահայտվի կազմակերպչական հզոր ջիղ, միեւնույնն է, ի դեմս քայլասերված նախարարների, մարզպետների եւ այլ չինովնիկների, նա գործ է ունենալու բավականին խոտանված մարդկային մատերիալի հետ: Խոտանի վառ օրինակ է թեկուզ Արսեն Թորոսյանը: ԱԺ նիստում Թորոսյանի` «աչք կպնելը» ծաղրողներին նախատեցին մի շարք ընդդիմադիրներ, այդ թվում եւ` ներկայիս ռեժիմի «աչքի գրող» նախկին ատելի «սեւական» իշխանության ներկայացուցիչներ: Նրանք մատնանշում էին, որ արտակարգ իրավիճակի պայմաններում Թորոսյանը օրական 24 ժամ աշխատում է, ուստի այդ ծաղրը տգեղ է: Բայց հենց հաջորդ օրը նրանք հասցրին փոշմանել, քանզի պարզվեց, որ Թորոսյանն այնքան ազատ ժամանակ ունի, որ կարող է իրեն թույլ տալ մի կողմ դնել իր բուն առողջապահական պարտավորությունները եւ Ֆեյսբուքը հեղեղել հոխորտանքներով, որ չի պատրաստվում կատարել օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով պետք է ներողություն խնդրի բժիշկ Արա Մինասյանից: Թե ինչ սպասել այսպիսի նախարարից, ինքնին հասկանալի է, բայց, այնուամենայնիվ, միանգամից երեւաց, թե ինչքան հարուստ է մեր ժողովուրդը մեծահոգի ու պատրաստակամ մարդկանցով` նախարարության կամավորներ հավաքագրելու կոչին շատ արագ արձագանքեցին 2000 քաղաքացի, ու կամավորների հավաքագրումը դադարեցվեց: Այդ դրվագը հիշեցրեց 2016-ի ապրիլը, երբ մեր քաղաքացիները դրսեւորեցին ինքնակազմակերպման հիանալի որակներ, ընդ որում` թշնամու հետ լրատվական պատերազմի պայմաններում ընդամենը 24 ժամում ինքնակազմակերպվել էր լրատվական դաշտը` ինչպես լրագրողներով եւ ԶԼՄ-ներով, այնպես էլ Ֆեյսբուքի տասնյակ հազարավոր ակտիվ օգտատերերով:

ԱՆՃԱՐԱԿ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅՈՎ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ

 

ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ՄՏՑՎԵՑ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքացիների այդպիսի որակյալ ինքնակազմակերպման իրողության պայմաններում, այնուամենայնիվ, սահմանվեցին ինչպես ԶԼՄ-ների, այնպես էլ սոցիալական ցանցերի օգտատերերի խոսքի ազատության սահմանափակումներ: Բացի այն, որ դա պարզապես վիրավորական է լրագրողական հանրույթի համար եւ լրագրողի աշխատանքը դարձնում է ականապատ դաշտով քայլող սակրավորի գործ, միաժամանակ դա բացարձակապես չի լուծում արտերկրում գտնվող մեր հայրենակիցների, ինչպես նաեւ ակնհայտ ֆեյքերի` դաշտը խուճապարար եւ ապակողմնորոշիչ տեղեկություններով լցնելը կասեցնելու խնդիրը: Այդ ամենով հանդերձ, քայլասերվածները երեսպաշտորեն փորձում են պնդել, որ գրաքննություն` որպես այդպիսին, չկա: Սակայն տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը միանգամից իրերն իրենց անունով կոչեց եւ տարածեց թեմատիկ տեսանյութ` «Coronavirus եւ գրաքննություն. ի՞նչ չի կարելի գրել Ֆեյսբուքում»: Նա ուղղակիորեն մատնանշում է. «Արտակարգ դրությունը նշանակում է նաեւ գրաքննություն, ցենզուրա: Ընդ որում, ոչ միայն լրատվամիջոցների համար, այլ նաեւ ֆեյսբուքահայերի, ընդհանրապես բոլոր անհատների համար սոցիալական ցանցերում»:

ՈՒՐԲԱԹ 13-Ի ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՉԵՂԱՐԿՎԵՑ ՎԻՐՈ՞ՒՍԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ

Եվ հիմա ովքե՞ր են իրականացնում այդ գրաքննությունը` դեղնակտուց ինչ-ինչ պաշտոնյաներ, գումարած հայտնի «ֆեյքաբուծարանի» տնօրեն Հովիկ Մովսիսյանը: Ընդ որում, դատելով սոցցանցերի վիճակից, այդ ոչ այդքան հարգարժան պաշտոնյան չի բարեհաճել արտակարգ դրության պայմաններում անջատել հայհոյող եւ սպառնացող ֆեյքերի «ռուբիլնիկը»: Իսկ թե ինչ մեթոդներով է դա իրականացնելու` Ֆեյսբուքով արդեն շրջում է հայտնի ռուսատյաց ռեժիսոր Տիգրան Խզմալյանի պատմությունը, ով այդ սոցցանցում ինչ-որ բան էր գրել կորոնավիրուսի մասին, եւ հետո նրա մոտ ներխուժել են ոստիկաններ եւ պահանջել ջնջել իր գրածը: Այսինքն` նույն «ասֆալտին փռելու» մեթոդաբանությունն է, որոնք կառավարության որոշման հավելվածի 26-րդ կետով ձեւակերպված են այսպես. «Սույն գլխով սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից»:

ԱՌԱ°Ջ, ԴԵՊԻ «ԵՐԿԻՐ- ՍՊԻԴ-ԻՆՖՈ»

Արգելքների ցուցակը սահմանող 23-րդ կետում էլ հատուկ թողնված է կամայական մեկնաբանության լայն հնարավորություն, որը ձեւակերպված է այսպես. «... ինչպես նաեւ խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ»: Իսկ արդյոք որեւէ նյութ, որը կարող է եւ բացարձակապես կապ չունենալ վիրուսի հետ, հանգեցնում է խուճապի կամ խուճապային իրադրության, որոշվում է ոչ թե ինչ-որ չափանիշներով, այլ վերը հիշատակված դեղնակտուց պաշտոնյաների կողմից «մատից հոտ քաշելով»:

ՎԻՐՈՒՍԱՅԻՆ «ՓՐԿՕՂԱԿ» ԵՐԹԻՑ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ

Կարծում ենք` անվիճելի է, որ գրաքննություն սահմանելու ձեւն ու բովանդակությունը հուշում է` իրականում դա ուղղված է ոչ թե լրատվական դաշտը խուճապ կամ այլ վտանգավոր բաներ պարունակող լուրերից մաքրելուն, այլ` ցանկացած անհաճո լրատվությունից ձերբազատվելու: Դա նույն դիկտատոր-պարետ Տիգրան Ավինյանի եւ պարետատունը սպասարկող անձնակազմի ձեռքում լրատվական դաշտում կամայականություն իրականացնելու եւ խոսքի ազատությունը գործնականում լիկվիդացնելու գործիք է: Բնականաբար, այդ գործիքը ստեղծված է որոշակի ծրագիր կամ սցենար իրականացնելու համար:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ, «ՆԻԿՈԼԱՎԻՐՈՒՍԸ» ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔ «ՎԻՐՈՒՍԻՑ ՀԵՏՈ»

Արտակարգ դրության սահմանափակումները սահմանող փաստաթուղթն ունի եւ «հրաշալի» 25-րդ կետը. «Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ»: Ու դա երեւաց անմիջապես, երբ Նիկոլն ընկավ փողոցները, մասնավորապես սուպերմարկետները, եւ սելֆիներ անելուն զուգահեռ բլթացրեց այնպիսի բաներ, որոնց նկատմամբ Տիգրան Ավինյանի պարետատան խստաբարո սահմանափակումների կիրառումը միանգամայն տեղին կլիներ: Նորից հնչեցին նույն վիրուսին թեթեւ վերաբերվելու ձեւակերպումներ, մասնավորապես այնպիսի «բառադիություն», որ մարդը կարող է այդ հիվանդությունը տանել, բուժվել ու տեղյակ էլ չլինի, որ բուժվել էՄի անպատասխանատու հայտարարություն, որից բժիշկների մազերը բիզ-բիզ են կանգնում: Սակայն այդ չարաբաստիկ 25-րդ կետով պարետային ներգործությունից զերծ են մնում նաեւ այլ քայլասերված պաշտոնյաների ասածները, որոնք կարող են եւ խուճապ առաջացնել, եւ ինչ ասես: Եվ եթե սցենարով պահանջվի նաեւ խուճապի ստեղծումը` չկասկածեք, կստեղծեն: Մակերեսի վրա ուրվագծվում է իշխանության «թավշյա» փոխանցումը Նիկոլից դիկտատոր-պարետ Տիգրան Ավինյանին: Մարգարե պետք չէ լինել հասկանալու համար, որ արտակարգ դրության ռեժիմի դադարեցումից 50-60 օր անց հանրաքվե անցկացնելը նույն Նիկոլի համար կգրանցի էլ ավելի ցածր ցուցանիշներ, քան այսօր, եւ դա անգամ այն դեպքում, եթե առաջիկայում չլինեն ծանր սոցիալ-տնտեսական հետեւանքներ: Այդ դեպքում Նիկոլը հանգիստ կարող է ասպարեզից մի կողմ քաշվել, եւ նրա կիսատ թողածը կարող է շարունակել նույն թիմի ներկայացուցիչ Ավինյանը, ով ունի մոտավորապես նույն կապերը անդրազգային տիկնիկավարների հետ, ինչ Նիկոլը: Հարկ է նշել, որ այս երկու տարիների ընթացքում Տիգրան Ավինյանը հրապարակային ասպարեզում բավականին քիչ է երեւացել, ի տարբերություն ֆեյսբուքյան եթերից օրերով դուրս չեկող այլ «թրաշամանուկների»: Միգուցե, վերջնարդյունքում ինքը` Ավինյանը, պլստա ծանր իրավական հետեւանքներից, բայց նման է, որ ամբողջ թիմի «փուռը գնալը» գրեթե անխուսափելի է: Բացառված չէ նաեւ, որ ծանր խնդիրները «դիկտատոր-պարետ» Ավինյանի ուսերին Նիկոլը դնում է այն նկատառումով, որ հետո էլ ամբողջ մեղքը նրա վրա բարդի: Բայց բոլոր դեպքերում արագ փոփոխվող աշխարհում մարգարեի հավակնություններ չդրսեւորենք: Ամեն ինչի մասին իր ժամանակին եւ ամենքին իրենը:

ԱՍՔ «ՆԻԿՈԼԻ ՍՐՏԻ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ» ԵՎ ՑՈՒԳՑՎԱՆԳԻ ՄԱՍԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА