o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իշխանությունն ընդունում է որոշում, երբ դանակը հասնում է ոսկորին. Վահան Բաբայան (Տեսանյութ)

18.03.2020 00:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
Իշխանությունն ընդունում է որոշում, երբ դանակը հասնում է ոսկորին. Վահան Բաբայան (Տեսանյութ)

Կառավարությունում եւ Ազգային ժողովում երկարատեւ քննարկումներից, տեքստի խմբագրումներից հետո` վերջապես ընդունվեց երկրում արտակարգ դրություն հայտարարելու որոշումը: Արդեն երկու օր է, ինչ ՀՀ ամբողջ տարածքն անցել է արտակարգ ռեժիմի: Սա ժամանակի՞ն ընդունված որոշում էր, թե՞ այդուհանդերձ` ուշացած, «Իրավունք TV»-ի տաղավարում քննարկել ենք Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

Մեր պատմության վերջին էջը իրոք կարող է շրջվել. Վահան Բաբայան

– Ընդհանուր առմամբ` ողջունելի է, որ վերջապես արտակարգ դրություն սահմանվեց մեր երկրում: Սա շատ կարեւոր է, որովհետեւ իրավիճակը թելադրում էր արտակարգ դրություն եւ արտակարգ լուծումների անհրաժեշտություն: Կարեւոր է շեշտել, որ արտակարգ դրության պայմաններում, բացի այն, ինչ ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ եւ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքով, պետք է նաեւ հասկանանք, որ դրան պետք է հաջորդեն քայլեր` արտակարգ միջոցառումների անցկացման համար: Կարող ես ունենալ արտակարգ դրություն, բայց  արտակարգ քայլերը չանել: Նախ սկսենք նրանից, թե ինչու էր այս ամենը ուշացած: Մենք, լինելով կառավարությունից դուրս եւ հեռու պետական տեղեկատվությունից ու չտիրապետելով շատ նրբությունների, ժամանակին հայտարարում էինք, որ անհապաղ պետք է Իրանի հետ սահմանը փակել: Մեզ քննադատում էին, որ իբր խուճապ ենք տարածում, կազմակերպված սադրիչներ ենք: Նույնիսկ հայտարարություն եղավ, որ նման բանի կարիք չկա, բայց մի քանի ժամ հետո փակեցին Իրանի հետ սահմանը: Ասում էինք` փակեք դպրոցները, մանկապարտեզները, ասում էին` դրա կարիքը չկա, այդ ինչե՞ր եք խոսում, իշխանական ֆեյքերն ինչ ասես ասում էին մեզ: Բայց մեր ասելուց հետո փակեցի՞ն դպրոցները, այո, փակեցին: Հիմա չեմ ասում, որ մեր ասելով փակեցին` պարզապես արձանագրում է խրոնոլոգիան:  Կառավարությունից հեռու լինելով, չունենալով վիճակագրություն եւ տեղեկատվությունը, որը կարելի է կառավարության շենքում նստելով ունենալ, մենք այլ շենքում նստած այդ ամենի մասին խոսում էինք: Հետագայում ինքս առաջարկեցի, որ անհապաղ փակեն դեպի Իտալիա չվերթները, որովհետեւ  կարող է  խնդիրներ լինեն` Իրանի սահմանը փակել եք, բայց Իտալիան չեք փակել: Ասում էին` նման կարիք չկա, բոլորը ստուգվում են, բայց ունեցանք այն, ինչ ունեցանք: Վերջապես ասում էինք` արտակարգ դրություն մտցրեք, ասում էին դրա կարիքը չկա, մարդիկ գնացել էին Սյունիք ու Վայոց ձոր` քարոզչություն էին անում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին անցկացնում: Այս ամենի ֆոնին` երբ ինչ-որ բան էինք ասում, արժանանում էինք քննադատանքի, հայհոյանքի ու անեծքների, այսպես կոչված, իշխանության փառաբանողների եւ այն մարդկանց կողմից, ովքեր թաքնված են ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերի հետեւում: Այս անառողջ իրավիճակում իշխանությունը ընտրություն էր կատարում եւ որոշումներ էր կայացնում այն ժամանակ, երբ  դանակը հասնում էր ոսկորին: Լսելը, վերլուծելը այս իշխանության մոտ բավականին ուշացած ռեժիմով է հասնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Վ. Բաբայանի հետ հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА