o C     06. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անանուն նամակները հիշեցնում են Սովետական ժամանակաշրջանը». Կոնստանտին Օրբելյան (տեսանյութ)

17.03.2020 22:20 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Անանուն նամակները հիշեցնում են Սովետական ժամանակաշրջանը». Կոնստանտին Օրբելյան (տեսանյութ)

Գրեթե մեկ տարվա դեգերումներից հետո, փետրվարի 10-ից Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը կրկին ստանձնեց նաեւ թատրոնի տնօրենի պարտականությունները: Նա թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել էր 3 տարի ժամկետով, այսինքն` այս տարվա օգոստոսի 3-ին պայմանագրով լրանում էր նրա պաշտոնավարման 3 տարին: «Իրավունքի» հետ զրույցում ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԸ տեղեկացրեց, որ եւս մեկ տարով երկարացվել է նրա պայմանագրի ժամկետը:

Կորոնավիրուսի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա. Աղասի Թավադյան (Տեսանյութ)

- Ինձ համար էլ էր հաճելի այդ նորությունը, այնպես որ, շատ աշխատանքներ ունենք անելու, հիմա թատրոնում կմեկնարկեն ատեստացիաները, որը թատրոնում տեղի է ունենում 3 տարին մեկ անգամ, որին էլ նախապատրաստովում ենք: Դրան զուգահեռ հիմա ընթանում են «Հին աստվածներ» բալետի նախապատրաստական աշխատանքները, արդեն փորձերն են ընթանում: Անսպասելի իրադարձությունների պատճառով մի փոքր ժամկետները ձգձգվում են: Պլաններում կան այլ ներկայացումներ եւս, մտադիր ենք «Անուշ» օպերայի նոր բեմադրություն իրականացնել, որը կլինի ավելի կոմպակտ` հյուրախաղերին հարմար, քանի որ ինչ ունենք, ահռելի չափերի է եւ հին: Ինչպես նաեւ, Ալ. Սպենդիարյանի 150-ամյակին  նվիրված պետք է բեմադրենք «Ալմաստ» օպերան` բնօրինակ դեկորացիաներով` սարյանական գույներով... Այնպես որ, այն կլինի շատ գեղեցիկ, եւ վստահ եմ, որ մեր խաղացանկում այլ տեսքով կներկայացվի` այնպես, ինչպես եղել է հենց առաջին ցուցադրության ժամանակ:

Մեկուսացված աշխարհն ընդդեմ կորոնավիրուսի պանդեմիայի (Տեսանյութ)

- Օպերային թատրոնի շուրջ վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ փորձում էին Ձեզ նեղացնել, կարծես թե, վերջերս ամեն ինչ իր տեղն էր ընկել, բայց հիմա էլ անանուն նամակներով են փորձում Ձեր աշխատանքը խոչընդոտել, այդ ի՞նչ անանուն նամակներ են:

- Եթե անանուն նամակներ են գալիս, ուրեմն ես ինչ-որ բան ճիշտ եմ անում, որովհետեւ, եթե ոչ ոք չի գրում, ոչ ոք չի ընդդիմանում ինչ-որ թատրոնի տնօրենին, նշանակում է տնօրենն ընդհանրապես ոչինչ չի անում: Երբ ինչ-որ բան ես անում, այն ինչ-որ մեկին դուր է գալիս, ինչ-որ մեկին` ոչ: Կարեւոր է ուշադրություն չդարձնել այդ ամենին, նույնը երկրի նախագահի եւ վարչապետի դեպքում է. մեկը գովում է, մյուսը` ճիշտ հակառակը, այնպես որ, այստեղ ուշադրություն դարձնելը անմտություն կլինի, առավել եւս` անանուն նամակներին: Եվ հետոեթե այստեղ ընդունված է թերթերում անանուն նամակներ գրել, որոնք վերաբերում են ինչ-որ թատրոնի տնօրենին, եւ դրա տակ չեն ստորագրում, այդ անանուն նամակները հիշեցնում է Սովետական Միության ժամանակաշրջանը, այնպես որ, մարդկանց մենթալիտետում դեռ մնացել է դա:

«Ժամանակն է աղոթելու». Սիրուշոն եւ ընկերները կորոնավիրուսի մասին նոր տեսահոլովակ են թողարկել (տեսանյութ)

- Գուցե պատճառը հենց այդ ատեստացիանե՞րն են, որ պիտի տեղի ունենան թատրոնում:

- Ատեստացիաները լրիվ նորմալ երեւույթ են նախկին սովետական երկրների թատերական հաստատությունների համար, որն օրենքով ընթանում է ոչ ուշ, քան 3 տարին մեկ եւ հնարավոր է նաեւ ավելի վաղ, ցանկացած ժամանակ, երբ գլխավոր տնօրենը եւ գեղարվեստական ղեկավարը որոշում են, որ դա անհրաժեշտ է այս կամ այն պատճառով: Բոլորի դեպքում էլ օրենքը նույնն է` ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ Պետերբուրգում, ե՛ւ Մինսկում, ե՛ւ Երեւանում, ե՛ւ Թբիլիսիում: Այնպես որ, եթե ինչ-որ մեկը դիմադրում է օրենքին, նշանակում է  կա՛մ վախենում ինչ-որ պատճառով ելույթ ունենալ իր երկրի ժողովրդական արտիստների առջեւ, չէ՞ որ այլմոլորակայինները չեն գալիս նրանց լսելու, կա՛մ էլ վախենում են, որ այդ նշաձողին չեն համապատասխանում: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են իրենց նշաձողը բարձրացնել, երգում են, քանի որ սկսել են գլխավոր դերերում հանդես գալ: Այստեղ շատ պատճառներ կան, թե ինչու է ատեստացիան այսքան տհաճ, բայց դա կյանքի փաստն է, որը կա բոլոր հաստատություններում:

ԼԱՎԱՆԴԱՅԻ ԱՐԱՅԻԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՉԵ՞Ն ՎԱՐՁԱՏՐՎԻ

 

«ՈՐ ՎԱՂԸ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԻՆՁ ՉՀԵՌԱՑՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ»

- Երբ տարիներ առաջ թատրոնում նշանակվեցիք որպես տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, այդ ժամանակ սկսվեց հետաքրքիր աշխատանք` հրավիրում էիք համաշխարհային մակարդակի անվանի արտիստների, որոնք տեղի արտիստների հետ վարպետության դասեր էին անցկացնում, հիմա, երբ վերականգնվել եք տնօրենի պաշտոնում, կրկին կշարունակվի՞ այդ ամենը:

«Մեր ամենքի պարտքն է գիտակցաբար մոտենանք ստեղծված իրավիճակին». Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ

- Ինչ-որ բան կառուցելը շատ բարդ է, այդ ամենն ինձ մոտ ստացվեց շատ արագ` ե՛ւ հյուրախաղերը Մեծ թատրոնում, ե՛ւ Դուբայի հյուրախաղը, ե՛ւ մեր նոր ներկայացումները, ե՛ւ Ստանիսլավսկու թատրոնի հյուրախաղերը մեր թատրոնում, ե՛ւ  հրաշալի ռեժիսորների այցելությունը մեր թատրոն...  Այդ ամենը ես արել եմ իմ աձնական միջոցներով: Հասկացա, որ ֆինանսական հնարավորությունները այստեղ մի փոքր փոփոխվել են, եւ հնարավոր է նախարարությունն ինքը վճարի այդ ամենի համար: Շաբաթներ առաջ եմ վերադարձել կրկին տնօրենի պաշտոնում, եւ դեռ պիտի պարզենք, թե ինչպես ենք շարունակելու այդ գործընթացը, որն անհրաժեշտ էր թատրոնին: Հնարավոր է միշտ հրավիրել, բայց դրա համար իհարկե անհրաժեշտ են ֆինանսներ: Պետք է նորից աշխատենք եւ փնտրենք ֆինանսներ:

Զորանաք հավատով ու սիրով, գոտեպնդվեք հույսով, զինվեք համբերությամբ. Ամենայն Հայոց կաթողիկոս

 

«ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՄԵՆՔ ԷԼ ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ ԱՆԵՆՔ, ԵԹԵ ՄԵԶ ԹՈՒՅԼ ՏԱՆ ԱՇԽԱՏԵԼ»

- Վերջին օրերին ողջ աշխարհում պանդեմիա է հայտարարվել, համաշխարհային օպերային թատրոնները նույնիսկ օնլայն են իրենց ներկայացումները խաղում` առանց հանդիսատեսի, այս առումով օպերային թատրոնում ի՞նչ իրավիճակ է:

- Գրեթե մեկ շաբաթ առաջ մեր թատրոնում լեցուն դահլիճներ էին` «Կախարդական սրինգ» օպերայի, «Դիմակահանդես» բալետի եւ «Անուշ» օպերայի ժամանակ, լավ հանդիսատես ունեինք, բայց կարծում եմ` այսօր կարեւոր է, որ մարդիկ շփվելիս հեռավորություն  պահպանեն, ձեռքերը հաճախակի լվանան: Իհարկե, այս ամենը սարսափելի է, բայց մենք այն իրականության մեջ ենք, որ պետք է դա անենք: Այո, այլ երկրները արդեն փակել են թատրոնները, նույնիսկ` Մետրոպոլիտեն օպերան` 20 օրով, իսկ նման բան երբեք տեղի չի ունեցել: ԱՄՆ-ում, Ֆրանսիայում եւս, իսկ Գերմանիայում դեռ չեն փակել թատրոնը, բայց առցանց ներկայացում են խաղում, եւ ովքեր գնել են տոմսերը կարող են մտնել առցանց եւ դիտել ներկայացումները: Իսկ  բեմում նվագախումբն է եւ երգչախումբը, ու հանդիսատես չկա դահլիճում, ինչն իհարկե շատ տխուր է արտիստների համար:

​​​​​​​Ջահելների հոգում, սրտում խիղճն ավելի է շատացել. աշուղ Զարուհի

- Իսկ մեր Օպերային թատրոնը նման մտադրություն կունենա՞, թե Հայաստանում դեռ այդ մշակույթը զարգացած չէ:

- Լավ մտահղացում է, հնարավոր է, որ մենք էլ անենք ուղիղ հեռարձակում, մեր ֆեյսբուքյան էջում, եթե մեզ թույլ տան աշխատել:

«ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՆ ՈՒՂԻՂ ԿԱՊ ՈՒՆԻ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏ»

Այս տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակը, հետաքրքիր է Օրբելյանների տոհմից որեւէ մեկն առնչություն ունեցել է Հայրենական մեծ պատերազմի հետ:

«ԴՐՍՈՒՄ ԴԻՄԱԿ ՀԱԳՆԵԼՈՒ ԻՄԱՍՏ ԱՌՀԱՍԱՐԱԿ ՉԿԱ»

- Իմ հայրը Կարմիր բանակում է կռվել, նա 4 տարի եղել է գերմանական ճամբարում, այնպես որ մեր ընտանիքը ուղիղ կապ ունի ե՛ւ պատերազմի, ե՛ւ հաղթանակի հետ: Իմ հորեղբայրը` Կ. Օրբելյանը, թեպետ այդ ժամանակ երիտասարդ է եղել, նվագել է Հայաստանի էստրադային նվագախմբում` Արտեմի Այվազյանի ղեկավարությամբ: Այդ ամենը հիշողություններ են, հայրս պարզապես պատմել է ինձ: Իսկ մայրս` գերմանացիները նրան գերի են վերցրել Խարկովից, ապագա երիտասարդ մասնագետ, որը աշխատել է գերմանական ճամբարում, որտեղ եղել են ե՛ւ ուկրաինացիներ, ե՛ւ ռուսներ, ե՛ւ հայեր ու պատերազմից հետո նա հայտնվել է հայկական ճամբարում: Հենց այդտեղ էլ ծանոթացել է հայրիկիս հետ: Այնպես որ, այդ հարաբերություններից ես շահել եմ` պատերազմը ինձ օգնեց ծնվել: Իրենց ողջ կյանքում ծմնողներս այս պատերազմը վերապրել են ու ինձ պատմել այդ ամենի մասին: Ինչն էլ եղավ պատճառ, որ ես իմ նախագիծը սկսեմ Դմիտրի Խվորոստովսկու հետ` Հայրենական մեծ պատերազմի 60-ամյակին, 65-ամյակին եւ 70-ամյակին: Այդ ժամանակ, 2015 թվականի մայիսի 9-ին Խվորոստովսկու հետ Հայաստան եկանք համերգով` օպերային թատրոնում: Կարծում եմ`  75-ամյակին եւս ինչ-որ հետաքրքիր նախագիծ կմտածենք:

«Երբ ունեինք ընդամենը մեկ վարակված` հոգեբանորեն շատ ավելի վիրուսադիմակայուն էինք» (Տեսանյութ)

- Իսկ որտե՞ղ են ամփոփված Ձեր ծնողների աճյունները:

- Հուղարկավորված են Կալիֆորնիայում, իսկ հորեղբայրս, որը ցավոք մահացավ հենց ապրիլի 24-ին` 2014 թվականի, կյանքին հրաժեշտ տվեց Գլենդելում, բայց մենք նրա աճյունը տեղափոխեցինք Հայաստան եւ ամփոփեցինք Կոմիտասի անվան պանթեոնում:

 

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԸ` ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ

«Իրավունք» թերթի ընդունված լավագույն ավանդույթների համաձայն` թերթի խմբագրական խորհուրդը, ողջ 2019 թվականի ընթացքում, իր դիտակետում է պահել մշակույթի ոլորտի գործիչների աշխատանքն ու հաշվի առնելով ընթերցողների կարծիքները, ընտրել է լավագույններին եւ վատագույններին: Լավագույնների ցանկում է նաեւ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԸտարվա լավագույն գեղարվեստական ղեկավար ճանաչվելու, հայ օպերային արվեստը զարգացնելու եւ միջազգային հարթակներում ներկայացնելու համար: Լավագույնի պատվոգիրն «Իրավունքը» Կ. Օրբելյանին հանձնեց օպերային թատրոնի հյուրընկալ հարկի տակ: «Հաճելի է, երբ աշխատանքդ գնահատվում է ոչ միայն հանության այլ` լրատվամիջոցի կողմից»,- պատվոգիրը ստանալուն պես ասաց Կ. Օրբելյանը:

ՅՈ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱ՝Ն

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА