o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

17.03.2020 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Սա երկու տարվա վաղեմության ֆեյսբուքյան գրառման «սքրինշոթ» է, ուր երեւում է, թե ատելության ինչ ապշեցուցիչ դոզայի տակ էին այսպես կոչված «թավշյա հեղափոխության» ակտիվ կողմնակիցներից շատերը, այդ թվում նաեւ մեջները բժիշկներ կային: Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ, եւ այսօր զարմանքով տեսնում ենք, թե ինչպես են փորձում ընդդիմությանը մեղադրել ատելություն տարածելու մեջ, երբ ճիշտ ու ճիշտ այն դեպքն է, որ սելի փոխարեն սելվորն է ճռռում: Արդյո՞ք հենց Նիկոլի հայտնի խոսքից հետո չէր, որ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐ հեղեղեցին համացանցը այն կնոջ հասցեին, որը հավատալով Արսեն Թորոսյանի հավաստիացումներին եւ տեսնելով Նիկոլի հանրահավաքային ակտիվությունը, դարձավ վարակն Էջմիածին բերողը: Է՛լ վառելու, է՛լ սպանելու կոչեր, է՛լ ամենասրբապիղծ հայհոյանքներ, է՛լ սպառնալիքներ... Զարմանալի է, մի՞թե չեք հասկանում, որ վերջապես ժամանակն է անջատել ձեզ սպասարկող ֆեյքերի ֆաբրիկայի «ռուբիլնիկը»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձը` ԱԺ իշխող խմբակցության ղեկավար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ զարմանալի զրպարտություն է հրապարակել, իբր տեսնում է վարակի դեպքերի շուրջ «ապազգային, անհայրենիք, անզուսպ ու անթաքույց հրճվանքը, որ տեսնում ենք իշխանությունը կամ պաշտոնները կորցրած որոշ անձանց կողմից, քաղաքացիները քաղաքական առումով անհետեւանք չեն թողնելու: Դա է ցույց տվել մեր նորանկախ պետության պատմությունը»: Զարմանալի է, ինչո՞ւ եք ստում, տիկին, երբ ընդդիմությունը վարվում է ճիշտ հակառակը: Այսպես, ՀՀԿ պաշտոնական տեսակետը ներկայացնող Ա. Աշոտյանը գրում է. «Կառավարությունը մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարել: Խնդրում եմ բոլորին հետայսու ճշգրտորեն հետեւել ստեղծված իրավիճակից բխող կանոններին: Մենք մի ժողովուրդ ենք, մի պետություն եւ պարտավոր ենք պատասխանատու կերպով միասին վերապրել այս դժվարությունները: Միասնական, համախմբված եւ շրջահայաց լինենք»: ՀՅԴ-ն հայտարարել է, որ արտակարգ իրավիճակը հաղթահարելու համար ի սպաս է դնում նաեւ իր սփյուռքյան հնարավորությունները...

ԶԱՐՄԱՆՔ

Երեկ ԱԺ-ում այն հարցին, թե ինչո՞ւ «Երեւան սիթիում» սպիրտը վաճառում են մի քանի անգամ թանկ գներով, ՓԱՇԻՆՅԱՆԸ զարմանալիորեն ընկավ տնտեսագիտության առաջին կուրսի մակարդակի փիլիսոփայությունների գիրկը, սակայն այդ ամենը ուներ մեկ նպատակ, պաշտպանել Լֆիկին եւ այլ խոշոր օլիգարխներին եւ մեղադրել Նիկոլի սիրելի հպարտ հայրենակիցներին: Ի վերջո նա հայտարարեց. «Միշտ չէ, որ վաճառողն է մեղավոր, լինում է, որ մենք էլ ենք մեղավոր»: Զարմանալի է, ինչից ելնելով նա պաշտպանում է այն, ինչը խոսակցականով կոչվում է «բառիգություն»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА