o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՓՈԽՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՄՔԸ

17.03.2020 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՓՈԽՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՄՔԸ

Իհարկե, գնալով աշխարհով մեկ ծավալվող կորոնավիրուսը, դառնալով կյանքի ընթացքի թելադրման հիմնական գործոններից մեկը, շատ այլ հարցեր է մղել երկրորդ պլան: Այնուամենայնիվ, չնայած դրան, սխալ կլիներ մոռանալ պատմական այն իրադարձության մասին, որի գրեթե մեկդարյա՝ 99-ամյա տարելիցը երեկ էր՝ ապրիլի 16-ին:

Մի՛ հիվանդացեք այս փսիխոզով. Լուկաշենկո (Տեսանյութ)

 

99 ՏԱՐԻ ԱՆՑ

Խոսքը 1921թ. ապրիլի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի մասին է, որի կնքումը Հայաստանի վրա թեեւ ունեցավ տարբեր հակասական, բայց նաեւ՝ արմատական ազդեցություններ, սակայն այդ ամենով հանդերձ՝ մեկ բան հաստատ է: Այն, ինչ սահմանում էր Մոսկվայի, ապա դրա հիմքի վրա 1921թ. հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանագիր, դրված է այն իրողությունների տակ, որոնք այսօր ունենք: Իհարկե, ժամանակին քննադատվել եւ դեռ քննադատվում է այն, որ այդ ամենի արդյունքում ունեցանք Նախիջեւանի, Արցախի եւ այլ տարածքների կորուստներ: Բայց մյուս կողմից էլ փաստն այն է, որ առանց դրանց, պետք է գործունեության մեջ մտներ 1920 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որի արդյունքում պարզապես Հայաստան չէր մնում: Ավելին, ստեղծվում էր Թուրքիա-Ադրբեջան ցամաքային կապը, ինչը միասնական թյուրքական աշխարհը կարող էր հասցնել մինչեւ Չինաստանի սահմանները: Եվ ով իմանա, թե դա աշխարհին ինչ քաղաքական տեսք կտար: Այսպիսով, Հայաստանի համար լավ թե վատ, սակայն անգամ թուրքերին հեղափոխական համարող բոլշեւիկյան Ռուսաստանն էր այդ պահին գիտակցում, որ պետք է բացառել թյուրքական աշխարհի նման միավորումը: Հասկանալի է՝ սեփական շահերից ելնելով: Բայց դա այն դեպքն էր, որ այդ շահերը Հայաստանի համար դարձավ Ալեքսանդրապոլի պայմանագրի չեղարկման միջոցով գոյության պահպանման հնարավորություն: Ճիշտ է, տարածքային կորուստներով, բայց մեր մեղավորությունը թողած, ո՞ւմ մեղադրենք: Թեեւ մեղադրողների պակաս չկա: Սակայն Մոսկվայի պայմանագրի կարեւորությունը ոչ միայն պատմական տեսանկյունն է կամ դրա ձեւավորած իրողությունները: Պակաս կարեւոր չէ այն դասը, որ պետք էր մեկդարյա այդ իրադարձություններից վաղուց քաղած լինեինք, բայց երեւում է, որ այդպես էլ չենք քաղել: Մինչդեռ մեկ դար առաջ տեղի ունեցածն առավել քան պարզ էր. ունեինք ներկայիս համեմատ նկատելիորեն մեծ պետություն, աստիճանաբար կայունացող վիճակ, Թուրքիայի դեմ հաղթանակներ տարած եւ դրանից հետո էլ նկատելիորեն ամրապնդված բանակ, զարգացման փուլ մտած պետական կառավարման համակարգ, ուշքի եկող տնտեսություն եւ այլն: Եվ այդ ամենը հաշված ամիսների ընթացքում, կոպտագույն քաղաքական սխալների պատճառով, այնպես մսխեցինք, որ հայտնվեցինք Ալեքսանդրապոլի պայմանագրի խայտառակության առաջ: Ու ամենամեծ սխալը` բոլոր հույսերը կապվեցին Արեւմուտքի հետ, թե, տեսեք, Սեւրի պայմանագիր են ընդունել, կկիսեն Թուրքիան ու մեզ կնվիրեն: Իսկ թուրքերը շատ ավելի գրագետ վարվեցին. ճիշտ պահին հասկացան, թե ով է տարածաշրջանում իրական ուժային կենտրոնը, բոլոր հաշվարկները կառուցեցին Մոսկվայի հետ հարաբերությունների վրա եւ ոչ թե պարզապես չեզոքացրին Սեւրը, այլ մի բան էլ Արեւմուտք խաղացող Հայաստանից զգալի տարածքներ խլեցին: Իհարկե, հետո ճիշտ պահին էլի կուրսը փոխեցին՝ խաղադրույքները կատարելով Արեւմուտքի վրա, բայց դա նորից գրագետ քաղաքականության մասին է վկայում: Մինչդեռ եթե այս պարզունակ դասը սերտած լինեինք, ապա շատ ավելի լավ կհասկանայինք, որ այս պահին էլ նույն աշխարհաքաղաքական իրավիճակն է: Էլի գլոբալ լարվածություն, էլի թուրքերը, հասկանալով տարածաշրջանային ուժային փոփոխությունները, քաղաքական հաշվարկները շրջել են Մոսկվայի ուղղությամբ, ու էլի Մոսկվայի հետ համագործակցության արդյունքում ռազմական հաղթանակներ տարած Հայաստանը, համենայնդեպս՝ մեր չինովնիկության մի պատկառելի մասը արեւմտյան ուղղությամբ է ակտիվ խաղերի մեջ մտել: Թե ուր կհասցնի այս վիճակը, դեռ կտեսնենք: Ու որքան էլ տարօրինակ թվա, կորոնավիրուսը կարող է նաեւ օգնել՝ մեկդարյա վաղեմության սխալը նույնությամբ չկրկնելու հարցում:

Համաշխարհային բանկը 3մլն դոլար է տրամադրում Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

 

ՈՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ

Նկատի ունենք, որ կորոնավիրուսը սկսել է իր ճշգրտումները մտցնել նաեւ աշխարհի քաղաքական կառուցվածքում, որի արդյունքում կարող են բոլորովին նոր եւ հետաքրքիր իրողություններ ջրի երես ելնել:Սկսենք նրանից, որ Պուտինի նախկին խորհրդական, հայտնի տնտեսագետ, ակադեմիկոս Սերգեյ Գլազեւը եւս նախօրեին կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ն սկսել է օգտագործել կենսաբանական զենք: Նա մասնավորապես ենթադրում է, որ աշխարհում տարածվող կորոնավիրուսը ԱՄՆ կառավարության ձեռքի գործն է. «Յուրաքանչյուր համաշխարհային պատերազմ տարբերվում է մարտական գործողություններ վարելու իր հարվածային եղանակներով: Ամերիկացիներն առաջինն են ստեղծել նման կենսաբանական զենքերը: Եվ նախորդ փորձարկումները՝ Էբոլա տենդը եւ թռչնագրիպը, պարզապես փորձեր էին, որոնք ընթանում էին ընտրական գործողության նպատակային վիրուսի ձեւավորման համար... Ամերիկացիներն ունեն կենսաբանական զենքի ամբողջական զինանոց: Այն, ինչ այսօր տեղի է ունենում, մենք այդ ամենը կանխատեսել էինք: Եվ գործնականում տնտեսության անվերահսկելի հատվածների դեմ Միացյալ Նահանգների հիբրիդային պատերազմի այս դրսեւորումը միանգամայն հասկանալի եւ տրամաբանական է»:

Եվրոպական միությունը 51 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին

Հիշեցնենք, որ օրերս այդ կարգի հայտարարություն արել էր նաեւ պաշտոնական Պեկինը, թե կորոնավիրուսը կարող էր չինական Ուհան բերվել ամերիկացի զինվորականների կողմից: Նման կասկածներ հնչել են նաեւ Իրանից, հնչում են Եվրոպայից եւ անգամ ԱՄՆ-ում այդ կարգի խոսակցությունների պակաս չկան: Իհարկե, դեռ ուղղակի ապացույցներ չկան եւ հազիվ թե լինեն: Սակայն միշտ էլ մտահոգության տեղիք տվել է աշխարհով մեկ սփռված, այդ թվում՝ Հայաստանում եւ Վրաստանում առկա ամերիկյան բիոլաբորատորիաների փաստը: Բայց եթե իրոք հավատանք, որ կորոնավիրուսն ամերիկյան նման ինչ-որ բիոլաբորատորիայի պրոդուկտ է, որը արհեստականորեն տարածվել է, ապա առաջ են գալիս այլ հարցեր եւս: Նման քայլը պաշտոնական Վաշինգտոնի՞ց է գալիս, Թրամփի հետ կատաղի պայքարի մեջ գտնվող ուլտրալիբերալների՞ց, թե՞ գործ ունենք այդ երկու թեւերի միասնական խաղի հետ, թեեւ այս վերջին տարբերակն ամենաթույլը կլիներ: Թրամփին պե՞տք էր նման խաղը, որը սկսել է հարվածել ամերիկյան տնտեսության հիմքերին եւ կարող է լուրջ խնդիրներ առաջ բերել առաջիկա ընտրությունների ժամանակ. այստեղ էլ հավանականությունը փոքր է: Այն պարզ տրամաբանությամբ, որ նա ընտրարշավում հաղթական դիրքերում է, եւ եթե անգամ կորոնավիրուս տարածելու նպատակ ունենար, ապա ավելի տրամաբանական կլիներ, որ սպասեր մինչ ընտրությունները կավարտվեն: Իսկ ահա ուլտրալիբերալները, որ ամերիկյան այս ընտրություններում պարտվելով, կարող են գլոբալ պարտության հեռանկարի առաջ կանգնել, ինչը լուրջ շարժառիթ է, կարող էին նման քայլի գնալ: Նաեւ չմոռանանք, որ համաշխարհային լրատվական դաշտը, որն այս օրերին կորոնավիրուսից աշխարհով մեկ «կառավարելի քաոսի» իրենց սիրած մոդելն է ստեղծում, հիմնականում հենց ուլտրալիբերալ համակարգի վերահսկողության տակ է: Նույն ուլտրալիբերալիզմի վերահսկողության տակ է նաեւ ԱՀԿ-ն, որն իր հերթին է ակտիվորեն աշխատում կորոնավիրուսից համաշխարհային սարսափի ստեղծման ուղղությամբ: Չմոռանանք, որ ուլտրալիբերալիզմը նաեւ աշխարհով մեկ տարածված բիոլաբորատորիաների համակարգի ստեղծողն է, որը «պատից կախված հրացանի» օրինակով պետք է որ «մի օր կրակեր». հակառակ դեպքում ինչի համար էին այդքան ֆինանսական ծախսերն ու բիոլաբորատորիաների ստեղծման քաղաքական ջանքերը: Եվ այսպես շարունակ, նման անուղղակի ապացույցների ցանկը երկար է, ու այն այս օրերին ակտիվորեն համալրվում է ամենատարբեր, այդ թվում՝ միանգամայն ծանրակշիռ աղբյուրների կողմից: Ու այս մոտեցման ընդհանրական եզրակացությունն այս տեսքն ունի. մի շարք ծանր պարտություններից հետո աշխարհի կառավարման դիրքերը կորցրած ուլտրալիբերալիզմի համար գլոբալ մասշտաբով կենսաբանական հարված հասցնելը վերջնական պարտությունից խուսափելու վերջին հնարավորություններից մեկն է:

Թրքասեր Սորոսի հարցազրույցներն «անմեկնելի են», «Բաց հասարակությունը»` փակ

 

ԻՍԿ Ո՞ՒՐ ՄՆԱՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ

Իրատեսական է ներկայացված վարկածը, թե այն «դավադրության տեսության» մասնիկ կարող է լինել, կարեւոր հարց է: Բայց եթե անգամ իրատեսական է, հնարավոր է, որ միանգամայն հակառակ էֆեկտները լինեն: Այսպես, կորոնավիրուսի ընթացքը մեկ բան միանշանակ ապացուցեց. բոլոր այն երկրները, որտեղ հստակ գործում է կենտրոնացված կառավարումը, այսինքն, լիբերալների ասած, «բռնապետական» համակարգն է, շատ ավելի լավ են դիմակայում կորոնավիրուսին, քան դեմոկրատիայի ջատագով համարվող երկրները: Պարզ օրինակ՝ վիրուսի տարածման սկզբնաղբյուր հանդիսացող Չինաստանում 80 հազարի եւ մահացածները՝ 3.2 հազարի կարգի են, ընդ որում, հիմնական աճը նախնական «խառը» օրերին էր: Իսկ ահա Իտալիայում, որը ԵՄ-ի առանցքային երկրներից է, երեկվա դրությամբ կար 25 հազար վարակված: Այն, բնակչության ընդհանուր թվաքանակը հաշվի առնելով, Չինաստանում էապես ավելի լավ պատկեր է, դժվար չէ հաշվարկել: Ընդ որում, նույն ծանր իրավիճակն է ստեղծվում նաեւ եվրոպական մյուս առաջատար եւ գերզարգացած առողջապահական համակարգեր ունեցող երկրներում: Արդյունքում, ԵՄ-ում սկսվեց մի գործընթաց, որը մեկ ամիս առաջ ֆանտաստիկայի ժանրում կլիներ. ԵՄ երկրները սկսում են փակել սահմանները՝ անցնելով «ամեն մեկն իր համար» սկզբունքին: Հաջորդը, ԵՄ-ում միանգամից երկրորդ-երրորդական պլան մղվեցին այդքան փառաբանված «մարդու իրավունքները»: Այս իրավիճակն աստիճանաբար վերածվում է բուն ուլտրալիբերալիզմի գաղափարախոսության հիմքերին ուղղված հերթական ծանրագույն հարվածի: Իսկ թե հետո ինչ կմնա եվրոպական, ամերիկյան այդքան փառաբանված «մարդու իրավունքներից» ու նման բաներից, նաեւ տարաբնույթ սորոսներից, ա՛յ, հենց դա է, որ աշխարհի մասշտաբով շատ բան կարող է փոխել: Ու երեւի նաեւ հայաստանյան ուլտրալիբերալներն այդ իրավիճակում ստիպված լինեն այլ «տերերի» մասին մտածել:

Եվրահանձնաժողովը 140 միլիոն եվրո է վերահասցեավորում Արևելյան գործընկերության երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի հարվածը մեղմելու համար (Интерфакс)

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА