o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԼՈՒԾՈՒՄ ՆԻԿՈԼԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՄԲ

17.03.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԼՈՒԾՈՒՄ ՆԻԿՈԼԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՄԲ

Եվ այսպես, Նիկոլի` Սեւանի թերակղզու կառավարական ամառանոցում «ինքնամեկուսանալուց» հետո տեղի ունեցավ կառավարության նիստ, որի ընթացքում երկրում մտցվեց արտակարգ դրություն: Այդ պահանջը արդեն բավականին տեւական ժամանակ հնչեցվում էր ընդդիմության կողմից, սակայն որոշակի ձգձգումներ եղան մինչեւ այդ որոշման ընդունումը: Ընդ որում` մտցվեցին նաեւ սահմանափակումներ լրատվամիջոցների համար: ԶԼՄ-ներին, ըստ էության, արգելված է չարաբաստիկ «թագավարակի» մասին որեւէ բան գրել/տարածել, եթե դրա աղբյուրը պաշտոնյաները չեն կամ Հայաստանի պարետ նշանակված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պարետատունը:

ՆԻԿՈԼԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ «ԳՈՒՅՔԵՐՆ» ՈՒ «ԱԲՐԱՆՔՆԵՐԸ»

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻՆ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆՈ՞ՒՄ ԷՐ

ԶԼՄ-ների վերաբերյալ սահմանափակումների տրամաբանությունը, որը պատճառաբանված է ոչ ճիշտ տեղեկատվության եւ խուճապի տարածման կանխման նպատակներով, այնքան էլ համոզիչ չէ: Եթե վերհիշենք 2016-ի ապրիլյան պատերազմը, ապա թեեւ ամենաայլանդակ ապատեղեկատվության եւ խուճապի տարածման փորձերի պակաս չկար, այդ հարցը, բառիս բուն իմաստով, 24 ժամում լուծվեց, ինչպես լրագրողների եւ լրատվամիջոցների, այնպես էլ սոցիալական ցանցերում ակտիվություն դրսեւորող քաղաքացիների ինքնակազմակերպման միջոցով: Ամիսներ անց ԶԼՄ-ների համար կազմակերպված ընդունելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շատ բարձր գնահատեց լրագրողների դրսեւորած մասնագիտական եւ սոցիալական պատասխանատվությունը եւ նշեց, որ հենց դրա շնորհիվ անհրաժեշտություն չեղավ որեւէ նորմատիվային ակտով մտցնել սահմանափակումներ ռազմական եւ ռազմաքաղաքական տեղեկատվության վերաբերյալ, թեեւ պատերազմական գործողությունները շատ լուրջ էին: Եվ հիմա հարց է ծագում, արդյո՞ք Նիկոլի վարչախումբը հույս չի դնում նույնանման ինքնակազմակերպման վրա, թեեւ ամբողջ ընդդիմադիր դաշտը զորակցում է վարակի դեմ ուղղված արտակարգ միջոցառումներին, թե՞ այդ սահմանափակումներով միանգամայն այլ, կոնկրետ արտակարգ իրավիճակի հրամայականով չպայմանավորված խնդիր է լուծվում: Իսկ հիմա մեջբերում կատարենք արտակարգ դրության մասին օրենքից.

ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԵՐԻՍ ԽՑԿՈՒՄ ՏՈՏԱԼ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՐԻՑԱ

«2. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը եւ գործունեությունը, արտակարգ իրավիճակները: 3. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է»: Օրինաչափ է հարցադրել` արդյո՞ք սահմանադրական կարգին սպառնացող այլ անմիջական վտանգ կար, որը հնարավոր չէր այլ եղանակով կանխել: Իհարկե, եթե հաշվի չառնենք այն սպառնալիքը, որն ունենք ի դեմս հակասահմանադրական հանրաքվեի: Իսկ հիմա տեսնենք, թե սահմանափակումների ու արգելքների մասին ինչ է գրում Փաշինյանի տիկինը` Աննա Հակոբյանը: Ամենաառաջնահերթը նա հիշատակում է հետեւյալը. «Արգելվում է հավաքների եւ գործադուլների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցելը: Արգելվում են 20 եւ ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումները, բայց չսահմանափակվելով` ծննդյան, հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները, պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումները»: Այսինքն` վարչախմբի համար կարծես թե շատ կարեւոր է հենց ցանկացած տեսակի քաղաքական կամ քաղաքացիական բողոքների հնարավորությունը կանխելը: Մնացյալը, ինչ շարադրվել է տիկին Հակոբյանի կողմից, ստանդարտ հակահամաճարակային միջոցառումներ են: Կարելի է ասել, որ որոշակի շեշտ է դրվում «20 եւ ավել մարդով չհավաքվել» սկզբունքի վրա: Դա, իհարկե, տոտալիտար ռեժիմների «երեք եւ ավել մարդով չհավաքվել» ժանդարմական սկզբունքը չէ, բայց, այնուամենայնիվ, 20-ը դա որեւէ փոքրիկ քաղաքական կամ քաղաքացիական ակցիայի մասնակիցների քանակ է: Եվ եթե ֆիզիկապես այդ շփումները ինչ-որ տեղ տրամաբանական են, ապա լրատվական դաշտի, այդ թվում եւ ֆեյսբուքյան հարթակի վրա դրվող սահմանափակումները տպավորություն են ստեղծում, որ «20 եւ ավել մարդով չհավաքվել» սկզբունքը վերաբերում է նաեւ համացանցի տիրույթին: Այսինքն` կարելի է ենթադրել, որ առկա են որոշակի քաղաքական ծրագրեր, որոնք չպետք է խանգարվեն ընդդիմադիր կամ քաղաքացիական միջամտությամբ:

ՍՏՐԿԱԿԱՆ ԹԱԿԱՐԴՆԵՐ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԱՆՐԱՔՎԵԻ ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Բնականաբար, ինչպես սահմանում է օրենքը, հանրաքվեն հետաձգվում է: Այն պետք է տեղի ունենա արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան 50 օրում եւ ոչ ուշ, քան 65 օրում: Եվ շատերի մոտ կա այդ հարցադրումը, իսկ արդյո՞ք հենց Փաշինյանին պետք չէր որեւէ ձեւով գլուխն ազատել այդ հանրաքվեից: Չէ՞ որ ակնհայտ է, որ առանց թվանկարչության 650 հազար «այո» ապահովելը քաղաքական ֆանտաստիկայի ժանրից է: Չէ՞ որ ավելի ու ավելի շատ քաղաքացիներ իրենք իրենց հարց են տալիս` լավ, եթե Նիկոլը խոսում է ՀՀ բոլոր  երեք նախագահների օրոք կատարված ընտրակեղծիքների մասին, ապա ինչո՞ւ մինչեւ հիմա քրեական վարույթներ չկան «թվանկարիչների» կայուն համբավ ձեռք բերած Գագիկ Ջհանգիրյանի եւ Տիգրան Մուկուչյանի հանդեպ, ու ավելին, հենց Մուկուչյանին է վստահված հանրաքվեի ամբողջ գործընթացը: Նաեւ չաշխատեց «սեւ-սպիտակի» սխեման, ուր մարդկանց վախեցնում են «նախկինների» վերադարձով, քանզի ամբողջ ընդդիմությունը նախընտրեց հանրաքվեի բոյկոտը, իսկ «ոչ»-ի ճամբարը ներկայացված է ապաքաղաքական եւ ապակուսակցական իրավաբաններով եւ իրավապաշտպաններով: Եվ ահա արտակարգ դրությունը թույլ է տալիս ամեն ինչ երկու ամսով հետ գցել: Առաջիկա մեկ ամսում գործնականում ամբողջ իշխանությունը, արտակարգ լիազորություններով հանդերձ, կուտակվում է Տիգրան Ավինյանի ձեռքում: Եվ հարց է ծագում` մեկ ամիս անց Նիկոլ Փաշինյանին կրկին կտեսնե՞նք կառավարության շենքի աշխատասենյակում: Համ էլ ավելորդ չէ դիտարկել, թե հանրաքվեն երկու ամսով հետաձգելը քաղաքականապես ինչ է փոխում: Ապրիլին լրանում է գործնականում այն վերջնաժամկետը, որը Նիկոլն ուներ կատարելու իր ստվերային պայմանավորվածությունները` ինչպես Արցախի հարցում անընդունելի տարբերակը կյանքի կոչելու, այնպես էլ վավերացնելու «սորոսական» միջազգային իրավական ակտերի բլոկը, առաջին հերթին` տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան: Հանրաքվեի տրամաբանությունը ՍԴ այն կազմից ազատվելն էր, որը արգելափակելու էր այդպիսի գործողությունները` հակասահմանադրական լինելու հիմքով: Տրամաբանական է ենթադրել, որ Նիկոլին ձեւ էր պետք ազատվելու ստվերային պարտավորություններից, քանզի դրանց կատարումը նշանակում է առնվազն կատարյալ բարոյական ոչնչացում, եթե չասենք` ավելին: Իսկ երկու ամսով հետաձգված հանրաքվեն արդեն զրոյական արժեք ունի, անկախ նրանից, թե ինչ արդյունք կարձանագրի: Նիկոլը հանգիստ կարող է ասել, որ ցանկանում էր կատարել իր բոլոր ստվերային պարտավորությունները, ամեն ինչ արել է դրա համար, հատել է բոլոր իրավական կարմիր գծերը, բայց այդ անիծյալ «թագավարակը» խառնեց ամեն ինչ եւ անհրաժեշտություն առաջացրեց արտակարգ դրության: Իսկ արտակարգ դրության ժամանակ ընտրություններ եւ հանրաքվեներ չեն անցկացնում: Երկու ամիս ուշացումով արդեն 650 հազար «այո» հավաքելը տեր չի ունենա, եւ այդ հանրաքվեն բարեհաջող գնալու է պատմության աղբանոց: Իսկ գործնական իմաստով առավել հետաքրքրական է հետեւյալ հարցը` արդյո՞ք մեկ ամսով անսահմանափակ իշխանություն ստացած Տիգրան Ավինյանը կկարողանա (կամ կցանկանա) այն երկարաձգել, թե՞ ոչ: Ինչեւէ, քաղաքական առումով հետաքրքիր զարգացումներ սպասվում են: Իսկ քաղաքացիները, բոլոր դեպքերում, թող չմոռանան պահպանել հիգիենայի կանոնները: Ընդ որում, ոչ միայն ֆիզիկական, այլեւ տեղեկատվական: Ամեն մի քարոզչական աղբ չի կարելի հալած յուղի տեղ ընդունել:

ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՓՈՒԼ Է ԳԱԼԻՍ ՔԱՆԴՈՂԻ ԳԼԽԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА