o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

««Էջմիածնեցի մորքուրի» ազգականները հարձակվել են ինձ վրա ու ծեծել». ֆեյսբուքյան օգտատեր

17.03.2020 15:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
««Էջմիածնեցի մորքուրի» ազգականները հարձակվել են ինձ վրա ու ծեծել». ֆեյսբուքյան օգտատեր

Ֆեյսբուքյան օգտատեր Օգտատեր Սերգեյ Սարգսյանը գրել է. «Հարգելի ընկերներ և լրագրողներ, տեղեկացնում եմ ձեզ, որ 15/03/2020-ին fb սոցիալական ցանցի իմ անձնական էջում տեղադրել եմ մի հումորային տեսահոլովակ, որում հայտնել եմ իմ աջակցությունը «էջմիածնեցի մորքուրին», ով կարողացել է լուծել խցանումների հարցը և որքան հեշտ է դարձել երթևեկելը Երևանի փողոցներով հենց նրա շնորհիվ: Կարճ ժամանակահատվածում տեսահոլովակն ստացել է լայն տարածում.
     ✅ 600.000 դիտում
     ✅ 1.100 մեկնաբանություն
     ✅ 10.000 share/տարածում
     ✅ 12.000 ռեակցիա

Ինչպես է ՊՈԱԿ-ի Հովոյի կողմից հերթական լայվից առաջ ուղղություն ստանում այս օրերի ֆեյսբուքյան խեղկատակ Joni Brjoni-ն. Տիգրան Վարդանյան

Չորս ժամ անց, երբ ես գտնվում էի Say Cheese խանութի դիմաց, երեք անծանոթ, դիմակավորված անձինք մոտեցել են ինձ, արել են հարցադրում, թե արդյոք ես եմ այդ տեսահոլովակի հեղինակը և առանց որևէ բացատրության խփել գցելով գետնին հարձակվել են ինձ վրա՝ հասցնելով հարվածներ ոտքերով և ձեռքերով: Այդ ամենը տեսնելով, կինս ու անձակազմի անդամները փորձել են կանխել հարձակումը, սակայն նույնպես ենթակրվել են ագրեսիվ հարձակման: Վաթսուն վայրկյան տևողություն ունեցող հարձկումից հետո անհայտ անձինք դիմել են փախուստի: Դեպքից անմիջապես հետո հասցրել եմ ֆիքսել փախուստի դիմող անձանց պատկանող ավտոմեքենայի պետհամարանիշը և անմիջապես կապնվել ՀՀ ոստիկանություն և հայտնել դեպքի մասին: Ոստիկանության կողմից ձեռք բերած օպերատիվ տեղեկություններից պարզ է դարձել, որ տվյալ անձինք «Էջմիածնեցի մորքուրի» ազգականերն են:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ես ու կինս անցել ենք դատաբժշկական փարձազննություն:

Հարձակման տեագրությունը հանձնվել է ոստիկանություն»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА