ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դավիթ Ղարիբյանը` միջազգային մրցույթի, ռումինական բացահայտումների եւ իր սիրավեպի մասին (Ֆոտոշարք)

19.09.2016 02:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դավիթ Ղարիբյանը` միջազգային մրցույթի, ռումինական բացահայտումների եւ իր սիրավեպի մասին (Ֆոտոշարք)

Մինչ բոլորս հրաժեշտ ենք տալիս ամռանն ու փորձում համակերպվել աշնան հետ, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան, մոդել ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆՆ իր նոր ֆոտոշարքերով կրկին հիշեցնում է ամառային արձակուրդների մասին: Պարզվում է` նա ամառն անցկացրել է ո՛չ ավել, ո՛չ պակաս Ռումինիայում, որտեղ այդ օրերին ընթանում էր «Miss and Mr International Top Model Of The World» մրցույթը, ինչի մասին էլ «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

Դավիթաշենում ՀՀԿ-ն երրորդն է

- Այս ամառ մի քանի գործնական հրավերներ ունեի արտերկրից, ընտրությունը փոքր-ինչ դժվար էր եւ հենց այդ ժամանակ էլ եւս մեկ հրավեր ստացա Ռումինիայից, որտեղ տեղի էր ունենալու միջագային մոդելային մրցույթ, որի կազմակերպիչն էր իմ վաղեմի ընկերը` Ռոբերտ Բրավոմենը։ Արդյունքում ընտրեցի Ռումինիան, քանի որ հրավերը ընկերոջ կողմից էր եւ իմ ներկայությունն այնտեղ ավելի անհրաժեշտ էր. վարպետաց դասեր եմ անցկացրել catwalk-ի եւ ֆոտոսեսիաների ժամանակ`ազգային տարազի ճիշտ հոգեկերտվածքի ներկայացման տեխնիկայի հմտություններին տիրապետելու համար եւ մի շարք կազմակերպչական գործերում օգնել։ Ի դեպ, մրցույթը ռումինական չէր` այն միջազային էր, պարզապես այս տարի մրցույթի անցկացման համար ընտրված էր հենց Ռումինիան։ Տպավրություններս ոգեւորիչ էին, եւ ես այդ ընթացքում հասցրել եմ կիսվել այդ մասին իմ ընկերների եւ իմ գործունեությանը հետեւողների հետ թե՛ ֆեյբուքյան տիրույթում, եւ թե՛ պերիսկոպում: Իսկ ովքեր կցանկանան դիտել ուղիղ եթերից արված տեսագրությունները, կարող են այցելել իմ ֆեյսբուքյան էջ:

- Մասնակից ո՞ր երկրների ներկայացուցիչներն էին ֆավորիտներն, ըստ Ձեզ:

- Անկեղծ ասած, առաջին անգամ էի տեսնում մոդելների, որոնք բոլորն էլ արժանի էին ֆավորիտներ համարվելուն:

-Ի դեպ, ինչո՞վ էր պայմանավորված, որ Հայաստանից մասնակից չկար մրցույթին:

- Հայաստանից մասնակից չկար մի պարզ պատճառով` ժամանակի խնդիր էր, քանի որ մրցույթն իմ ծրագրերում նախատեսված չէր։ Չնայած ես փորձեցի շատ կարճ ժամանակում արժանի մոդելներ գտնել Հայսատանը ներկայացնելու համար, բայց ցավոք, չհասցրեցի։ Վստահ եմ, որ մյուս տարի Հայաստանը նույնպես կմասնակցի եւ ըստ արժանվույն կներկայացնի մեր հայրենիքը: Սիրով ցականում եմ տեղեկացնել, որ մյուս տարվա մրցույթի մասնակցության համար ցանկացողները կարող են հայտերը ներկայացնել ինձ:

Ոստիկանությունն արձագանքում է Դավիթ Շահնազարյանին

- Մոդելային մի շարք մրցույթների մասնակցած Դավիթ Ղարիբյանը հնարավո՞ր է, որ ինչ-որ ձեւաչափում հայտնվի ռումինական պոդիումում կամ ֆոտոշարքերում:

- Այդ կապակցությամբ կասեմ, որ չնախատեսված ֆոտոշարքեր ունեցա․ մեկը հենց մրցույթի շրջանակներում Բէիլե Հերկուլանում` Սերբիայից հրավիրված հայտնի լուսանկարիչ Միլան Ռակիչի կողմից, ով առաջարկեց այս ֆոտոշարքը, իսկ թվով 2-րդ ֆոտոշարքը տեղի ունեցավ Մամաիայում, որը համարվում է Ռումինիայի ամենահին, ամենամեծ եւ լավագույն հանգստավայրը Սեւ ծովի ափին։ Լուսանկարիչը իմ ընկեր Ռոբերտ Բրավոմենն էր։ Ներկա պահին ֆոտոշարքը մշակման փուլի մեջ է: Կարծում եմ` այն կհրապարակեմ հաջորդ շաբաթ։ Ինչ վերաբերում է պոդիում դուրս գալուն` ժամանակը կթելադրի։

- Մրցույթից դուրս ի՞նչ էր տեղի ունենում այդտեղ` Ռումինիայում, եւ արդյո՞ք հաջողվեց նաեւ ինչ-որ կերպ ամառային հանգիստը կազմակերպել:

- Մրցույթից դուրս ունեցանք ժամանցային տարբեր երեկոներ, որն անհրաժեշտ էր թե՛մեզ, եւ թե՛ մոդելներին` օրվա ծանրաբեռնվածությունը եւ հոգնածությունը թուլացնելու համար: Տեսանյութերը կարող եք դիտել մեր յութուբյան ալիքում:

Ասեմ, որ մրցույթից հետո մեկնեցի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ` ծանոթանալու Բալկանյան թերակղզու ամենամեծ քաղաքին։ Շատ ուրախացա, երբ մշակութային կարեւոր կենտրոնում բացահայտեցի մեր հայկական եկեղեցին։ Եղա տարբեր ժամանցային վայրերում եւ, ի վերջո, այցելեցի ծովափ, որտեղ էլ տեղի էր ունեցել իմ 2 րդ ֆոտոշարքը։

- Ի դեպ, շշուկներ են շրջանառվում Ձեր ռումինական սիրավեպի մասին…

- Դա սիրավեպ չեմ կարող համարել, այլ ընդամենը կասեմ, որ սիրահարված եմ Ռումինիային եւ նրա ժողովրդին:

ՀՀ ոստիկանության պարզաբանումը՝ Դավիթփ Շահնազարյանի հայտարարության վերաբերյալ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА