o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կապառոսը՝ Marca-ին. «Ինձ տպավորել է Երևանը. մեր նպատակը Մունդիալին մասնակցելն է»

17.03.2020 01:23 ՍՊՈՐՏ
Կապառոսը՝ Marca-ին. «Ինձ տպավորել է Երևանը. մեր նպատակը Մունդիալին մասնակցելն է»

Կապառոսը՝ Marca-ին. «Ինձ տպավորել է Երևանը. մեր նպատակը Մունդիալին մասնակցելն է»

 

 

Մխիթարյանն, ով չի կարողացել տպավորել Էմերիին, ամենից շատ կտուժի Ֆրեյզերի «Արսենալ» տեղափոխությունից.Daily Star

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Marca-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի հավաքականը գլխավորելու, Երևանի, և, իհարկե, կորոնավիրուսի համաճարակի իրավիճակի մասին:

«Մինչև Հայաստանի հավաքականը գլխավորելը, այս երկրի մասին հիշում էի «Եվրատեսիլից», քանի որ նրանք մեզ շատ միավորներ տվեցին (ծիծաղում է – խմբ.): Ինձ տպավորել է Երևանը. այն շատ ուրախ ու ապահով քաղաք է: Ինձ դեռ Մարչենան էր ասել, որ սա շատ լավ երկիր է:

Ինչ վերաբերում է ֆուտբոլին, ապա հրաշալի է, որ Հայաստանն ունի լավ ակադեմիա, որտեղ կա 10 մարզադաշտ, աշխատելու համար նպաստավոր պայմաններ: Մեր հիմնական նպատակը Մունդիալի եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերելն է, որին Հայաստանի հավաքականը երբեք չի մասնակցել: Ինձ նորարական մասնագետ եմ համարում, միշտ փորձում եմ հակառակը համոզել ինձ չհավատացողներին: Ցանկանում եմ նոր մեթոդներ կիրառել մարզումներին, շրջապատված լինել պրոֆեսիոնալներով: Եվ այդ ամենը Խինես Մելենդեսի հետ, որի շնորհիվ է, որ այսօր այստեղ եմ:

Պետք է աշխատենք 35-ից 40 ֆուտբոլիստի հետ: Նրանք երբեք Եվրոպայի առաջնության չեն մասնակցել: Փորձելու ենք կապի դուրս գալ բոլոր այն ֆուտբոլիստների հետ, որոնք խաղում են արտերկրում: Ինձ ասել են, որ այստեղ ֆուտբոլիստները շատ հայրենասեր են ու կրում են հավաքականի մարզաշապիկը մեծ պատասխանատվությամբ: Դա շատ կարևոր է:

Այստեղ կորոնավիրուսի դեպքերն այդքան շատ չեն: Սա փոքր երկիր է ու ամեն ինչ վերահսկվում է. փողոցներում անցուդարձ կա, կյանքը նորմալ է, չնայած՝ այստեղ նույնպես դադարել են ներքին առաջնության խաղերը: Երեխաներս Մադրիդում են, ու գիտեմ՝ ինչ է կատարվում այնտեղ», – ասել է Կապառոսը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА