o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլը պարզեց, որ սերմացու չեն ներկրել

16.03.2020 21:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Նիկոլը պարզեց, որ սերմացու չեն ներկրել

Մինչ Նիկոլը փրփուրը բերանին «այո» էր քարոզում, սպառնում էր «ոչ» ասողներին, եւ ապացուցում էր, թե ինչքան վատն էին նախկինները եւ ինչքան լավն է ինքը, պարզվեց , որ Հայաստան չի ներկրվել սերմացու եւ վարուցանքի սեզոնի սկզբին գյուղացին չգիտի ինչ է ցանելու:

Նիկոլը քանդեց Հայաստանի գյուղատնտեսությունը

Ընդ որում, դա պարզվեց այսօր, երբ որ Նիկոլին հարց տվեցին, թե ինչպես է լուծվելու այդ հարցը: Սկզբից նա հայտարարեց, որ սերմացուն ներկրվել է, հետո տեսնելով, որ այս հարցում էլ են նրան խաբել, ասեց, որ պետք է, որ մարտի սկզբներին ներկրված լիներ: Հետո հասկանալով, որ ներկրված չի, հայտարարեց, թե թող նախարարը ճշտի` արդյոք ներկրվել է, թե ոչ: 

Ժամանակ կար, երբ այս սեզոնին երկրի ղեկավարները ոչ թե վազվզում էին դռնեդուռ եւ «այո»-ի բուկլետ բաժանում, այլ զբաղվում էին կարեւորագույն հարցերով` սերմացուի ներկրում, առողջապահական անվտանգություն եւ այլն: Բայց ժամանակները փոխվել են, հիմա եկել է նիկոլների ժամանակը, ու սրանք չգիտեն` արդյո՞ք սերմացու կա, թե չկա: 

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА