o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժողովրդավար» Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ ականջալուր չէ

16.03.2020 18:15 ԻՐԱՎՈՒՆՔ
«Ժողովրդավար» Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ ականջալուր չէ

Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, մեկ տարի առաջ «Պարտեզ» ռեստորանի մոտ սպանված Ջիվան Հարությունյանի պապը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանը: Ստորև ներկայացնում ենք բաց նամակը.
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քրեական գործից անջատված թվով 7 մեղադրյալների մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին: Այս մասին հայտել են քննչական կոմիտեից։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, միջադեպի հետևանքով մահացել է 21-ամյա Ջիվան Հարությունյանը։ Գործով յոթ մեղաադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ջիվանի պապը՝ Ջիվան Հարությունյանը սակայն կարծում է, որ իրական մեղավորները այդ 7-ը չեն։ Վերջինս բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Արդեն 1 տարի՝ 20-ամյա Ջիվան Հարությունյանի սպանության հանգամանքները բացահայտելու և իրական մարդասպանին գտնելու հույսով է ապրում Հարությունյանների ընտանիքը: Ինչու՞ են քննիչները փորձում տուժողներին որպես մեղավոր, իսկ մեղավորներին՝ որպես տուժող ներկակացնել, ինչու՞ են սպանության կազմակերպիչ Դոդի Գագոյի տղա Ծառուկյան Նվերը և իր ոհմակը դեռ անմեղի կարգավիճակում:
Սպանված երիտասարդի պապը դիմել է վարչապետին և մատնանշել մի շարք առանցքային քննչական գործողություններ, որոնք, նրա գնահատմամբ, չեն իրականացվել դիտավորությանբ, իսկ իրականացվելու պարագայում հիմնովին լույս կսփռեն տեղի ունեցածի վրա, վեր կհանեն բոլոր մեղավորներին և հնարավոր կլինի հասնել օրենքի առաջ նրանց պատասխանատվությանը։
Մեծարգո՛ պարոն Վարչապետ,
Արդարություն, արդարադատություն փնտրելու ճանապարհին ստիպված եմ դիմելու Ձեզ` որպես երկրի ղեկավարի, ում ենթակայության տակ են գործում իրավապահ մարմինները: Ըստ մեր սահմանադրության և համամարդկային համակեցության կանոնների՝ մարդն ունի կյանքի անձեռնամխելիության իրավունք, և ոչ ոք իրավունք չունի անպատիժ ուրիշին կյանքից զրկելու: Ոչ ոք, անկախ նրանից, թե ինչ հասարակական, սոցիալական դիրք է զբաղեցնում, անկախ նրանից, թե տվյալ անձը կամ իր հարազատն ունի արդյոք սեփական (գրպանային) խմբակցություն Ազգային Ժողովում, ինչ քաղաքական գործունեություն է ծավալում և ինչպես կարող է օգտագործվել իշխանության կողմից իր գործունեության ընթացքում ընդդիմադիր, թե իշխանամետ կարգավիճակով: Ում համար և որքան է կեղծել ընտրությունները: Անկախ նրա ունեցած զինված բանակի (ըստ իս` բանդայի) թվաքանակից, գլխի մեծությունից, իր բթությունից և անկախ բռնաբարության և ավազակային հարձակման համար դատված տարիներից:
Իմ անունը Ջիվան Հարությունյան է, Սովետի տարիներին ծառայել եմ միլիցիայում, հասել փոխգնդապետի աստիճանի, զբաղեցրել տարբեր պաշտոններ, այդ թվում քննիչի և քննչական բաժնի պետի: Արդեն անկախ Հայաստանում 1998թ.-ից զբաղվել եմ քաղաքականությամբ, բոլոր ժամանակներում ունեցել եմ ընդդիմադիր կեցվածք։ Ներկայումս հանդիսանում եմ ՀԺԿ Աբովյանի ղեկավարը: Բոլոր նախագահական ընտրություններին իմ ունեցած հնարավորությունները օգտագործել եմ ընդդիմադիր թեկնածուի ստացած ձայների հնարավորինս պահպանմամբ, այդ ընթացքում հաճախ նաև իմ և իմ կողմնակիցների կյանքի, առողջության գնով պայքարելով վերոհիշյալ ընտրակեղծարար զինված բանդաների անօրինական, սակայն միշտ պետության հովանավորությունն ունեցող գործողությունների դեմ:
2018թ.-ի գարնանը մեզ բոլորիս թվաց, թե արդարությունը հաղթեց և այլեւս մեր երկրում չեն լինի թիկնազորի անվան տակ, առավել ևս պետության կողմից տրված զենքի և արտոնության հնարավորություն ունեցող խմբավորումներ (բանդաներ):
Ուղիղ մեկ տարի առաջ իմ սիրելի թոռնիկը՝ Ջիվան Հարությունյանը, սպանվեց դիմահար կրակոցից՝ դեռ չբոլորած իր 21 տարին: Արդեն մեկ տարի է ես, իմ ընտանիքն ու հարազատները, չհաշտվելով մեր ունեցած կորստի հետ, սպասում ենք արդարության հաղթանակին, արդարադատության իրականացմանը։ Սպասում էինք նախաքննության արդյունքներին, որով պետք է բացահայտվեր հանցագործությունը, սպանություն կատարած անձը կամ անձինք կներկայացվեին դատարան՝ արդարադատության առաջ կանգնելու: Այդ ամբողջ մեկ տարվա ընթացքում նախաքննության մարմնի կողմից անընդհատ ինձ հավաստիացրել են, որ կատարում են անկողմնակալ, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն սպանության բացահայտման նպատակով: Չնայած արդեն հենց քննության սկզբում հասկանալի և տեսանելի էր, որ քննիչը (քննչական մարմինը) ամեն ինչ անում էր իրական հանցագործներին կոծկելու, նրանց վերաբերյալ գործի մեջ եղած ապացույցները կամայական հերքելու և ընդհակառակը, գործը շուռ տալու և իմ հարազատներին մեղադրելու ուղղությամբ։ Զավեշտի հասնող սցենարներ մշակելով, և ոչնչի առաջ չկանգնելով, այդ մտացածին ու սուտ սցենարների ուղղությամբ իբր ապացույցներ ստեղծելով (կարելով), չխորշելով ուղղորդել հանցագործներից մի քանիսին ցուցմունքները ձևակերպել իր նախանշած սցենարով, հաշվի չառնելով անգամ այն հանգամանքը, որ իր ուղղորդած ցուցմունքները հակասում են անգամ իր իսկ կողմից քննությամբ ձեռք բերված մյուս ապացույցներին։
Եվ այժմ, երբ գործի մի մասին ավարտ է հայտարարված, և մաս է անջատված դատարան ուղարկելու համար, արդեն գործին ծանոթանալով՝ անմիջապես ակնհայտ է դառնում քննչական մարմնի միտումնավոր կերպով ուղղորդված քննություն կատարելու և սպանությունները կատարողներին կոծկելու նպատակը։ Եվ ընդհակառակը, միտումնավոր կերպով սպանության փորձ կատարելու մեջ են մեղադրվում այն անձինք, ովքեր հրաշքով փրկվել են մահից՝ ունենալով բազմաթիվ հրազենային վնասվածքներ։ Գործում տուժող ճանաչվելու փոխարեն նրանք ճանաչվել են մեղադրյալներ:

Խոշտանգման հայտնի տեսանյութի ՄԱՐԴԱԿԵՐ հետնորդները՝ ՆԻԿՈԼԻ ԹՎԻՆ ՓԱՍՏՈՐԵՆ ՄՈՒՏԱՑԻԱՅԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎՈւՄ


Երբ մասնագետի աչքով նայում ես քր. գործին, անմիջապես պարզ է դառնում, որ քննությունը տարվել է միակողմանի՝ չտարանջատելով կողմերի գործողությունները իրարից, որն էլ կատարելու դեպքում անմիջապես կփլվի քր. գործի հիմքում դրված քննության հիմնական վարկածը և տրամաբանությունը:


Իսկ իրականությունը այն է, որ շարքային կենցաղային վեճի պատճառով մի կողմը (պայմանական ծառուկյանները), նախորոք կազմակերպելով իր գործողությունները, զինված բանդա է կազմել (որոնք միշտ էլ զինված են, զինված են նաև հենց այժմ թիկնապահի անվան տակ) և գնացել իրենց սեփական օբյեկտում գտնվող ու հաշտվելու նպատակով իրենց սպասող մյուս խմբի (պայմանական մանուկյանների) մոտ՝ նախորոք ուղարկելով <հետախույզներ>, հանել են բոլորին դուրս առանց որևէ բառ խոսելու, սադրել վիճաբանություն և համարյա շրջափակելով նրանց երեք կողմերից արձակել են բազմաթիվ կրակոցներ սեփական օբյեկտում գտնվող խմբի ուղղությամբ: Այդ հարձակվող խմբի կողմից կատարված բազմաթիվ հրազենային կրակոցների արդյունքում սպանվել են երկու հոգի (այդ թվում նաև իմ թոռը ՝ Ջիվուլը, ում այդպես փաղաքշական ձևով անվանում էինք մենք` ընտանիքի անդամներս) և վիրավորվել, մի կերպ մահից պրծել ևս 7-8 անձ: Նաև վիրավորել են իրենց երկու կողմնակիցների, կամ պատահաբար, կամ չճանաչելով:


Մյուս կողմը, տեսնելով իրենց վրա կատարված զինված հարձակումը, հավանաբար խմբի անդամներից մեկի մոտ եղած զենքից արձակել է կրակոցներ, որոնք ըստ իս եղել են սաստող։ Դրանցից վախենալով՝ զինված ստահակների խումբը հետ է նահանջել և չի կարողացել իրենց գործողությունները հասցնել ավարտին՝ սպանել նաև մյուսներին և գետնին ընկած վիրավորներին: Ասվածն ամբողջությամբ ապացուցվում է տեղազննության արձանագրությամբ, փորձագիտական եզրակացությամբ, հեռախոսազանգերի վերծանումներով, տեսանյութով, օպերատիվ մարմիններից ստացված տեղեկություններով և ի վերջո հենց քննիչի կողմից կազմած քարտեզ սխեմայով: Իսկ քննիչը, հաշվի չառնելով վերը նշված ապացույցները, նաև մի կողմի ցուցմունքները (դրանք գնահատելով ոչ արժանահավատ), քննությամբ դեպքի սցենար է հորինել և այն հիմնավորել մյուս կողմի շահագրգիռ անձանց ցուցմունքներով, և արդյունքում ամեն ինչի մեջ մեղադրել պաշտպանվող կողմին , արդարացնելու համար իր կողմից իրական հանցագործներին չբացահայտելու թվացյալ անկարողությունը, իսկ իրականում՝ կոծկելու եղելությունը:


Ես վստահ եմ՝ եթե քննիչը կատարեր հետևյալ գործողությունները (որը հենց իր պարտականությունն էր) և տաներ քննությունն այդ ուղղությամբ, և՛ իրական պատկերը կվերհաներ, և՛ սպանություն կատարողներին կբացահայտեր՝


1. Հստակ տարանջատեր կողմերին և մեկի կատարած գործողությունները չվերագրեր երկու կողմին։
2. Քննություն տաներ կազմակերպված զինված հարձակման կազմակերպչի բացահայտման ուղղությամբ (ով գործի նյութերով ակնհայտ է, որ Ծառուկյան Նվերն է)։
3.Կողմերի և փորձագետների մասնակցությամբ զննության ենթարկեր գործում առկա տեսանյութերը (սպանությունների դեպքի վայրին վերաբերող, այլ ոչ թե առանձնապես կարևորություն տալով զններ վուլկանիզացի դեպքը՝ անուշադրության մատնելով Պարտեզի միջադեպի տեսանյութերը)։
4.Հաշվի առնելով հենց թեկուզ գործի նյութերը՝ վերհաներ հարձակվող կողմի մասնակիցների ամբողջական քանակն ու ցուցակը (առանց դրանց կոծկելու ցանկության, որը գործի ընթեցման ընթացքում ակնհայտ դրսևորվում է)։
5.Հստակեցներ դեպքի բոլոր մասնակիցների անհատական գործողությունները։
6. Ինքնապաշտպանության իրավունք վերապահեր զինված հարձակման ենթարկվածներին։
7.Եվ ի վերջո, անհասկանալի և աբսուրդ հիմնավորումներով գործից մաս անջատելու փոխարեն (որն, անշուշտ, կատարվել է <<շուստրիություն>> անելու նպատակով՝ գործի հիմնական մասը քնեցնելու, տուժողի իրավահաջորդներին գործի անջատված մասի մասնակցությունից զրկելու (կարգավիճակ չունենալու), նախաքննության ընթացքում ուղղորդված ցուցմունք տված անձանց վարքագիծը դատաքննության ընթացքում կառավարելի դարձնելու և այլն։ Ինձ առայժմ անհայտ նպատակներով գործը վարել է ամբողջությամբ, առանց մաս անջատելու՝ օրենքի պահանջը կատարելով, գործի քննության լրիվությունն ու ամբողջականությունը ապահովելու նպատակով:

ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների վերաբերյալ Փաշինյանն արդեն որոշում ունի


Վերոհիշյալ գործողությունները չկատարելը և քր. գործն ամբողջությամբ խճճելը իմ և իմ կարծիքով ցանկացած անաչառ դիտորդի գնահատմամբ ունի մեկ նպատակ՝ նամակի սկզբում նշված բոլոր ժամանակների իշխանությունների հովանավորությունից օգտվող, քաղաքական խեղկատակ Դոդի Գագո կոչվող անձի, նրա որդու` Նվերի և նրա զինված ստահակների ոհմակի գործողությունները կոծկել, նրանց վերաբերյալ ունեցած տվյալները խնամքով թաքցնել և նրանց վերաբերող գործը դնել նախկինում եղած բազմաթիվ նմանատիպ գործերի շարքում՝ նշված անձի գործողությունները էլ ավելի վերահսկելի դարձնելու և իշխանության ցանկություններին համապատասխան օգտագործելու նպատակով:
Ես գիտեմ, որ իմ գրած այս դիմումը Դուք չեք կարդալու, Ձեր օգնականներից մեկն այն մակագրելու է դատախազին կամ քննչական մարմնի ղեկավարին, նրանք` իրենց հերթին, իրար մակագրելով վերջում հայտնվելու է գործը քննող քննիչի մոտ, իսկ վերջինս էլ այն կցելով գործին ինձ պատասխանելու է, որ իմ դատողությունները բոլորն անհիմն են և չեն բխում գործի նյութերից: Բնականաբար հարց է առաջանում, իսկ այդ դեպքում ինչու եմ գրել դիմումս:
Մեծարգո՛ պարոն Վարչապետ, մարդկային կյանքն անձեռնամխելի է, և պետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների կյանքի անձեռնամխելիությունը, իսկ պետական մարմինների՝ իրենց պարտականությունները անկաշառ և անաչառ կատարելու վերահսկողությունը իրականացնում է իշխանությունը՝ պետության ղեկավարը:
Ես պատրաստ եմ ասածներս առարկայական ապացուցելու համար հանդիպել գլխավոր դատախազի հետ և նրան ցույց տալ գործում առկա միտումնավոր կամ ոչ միտումնավոր սխալները, որոնցից անմասն չէ հենց ինքը` գլխավոր դատախազը:
Հարգելի՛ պարոն Վարչապետ, հուսով եմ իմ գրած այս դիմումի արդյունքում Ձեր կողմից կտրվեն բոլոր անհրաժեշտ հանձնարարությունները` ներգրավելով ԱԱԾ մարմիններին, իմ թոռան սպանության իրական հանգամանքները և սպանողին կամ սպանողներին բացահայտելու համար և չեք թողնի ինձ` 80-ամյա ծերունուս, ստիպված արդարադատություն իրականացնել իմ ձեռքով:
Խորին հարգանքներով՝ իր թոռան մահը սգացող` Ջիվան Հարությունյան»,-նշել է նա։


Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ սպանություն էր տեղի ունեցել Աբովյան քաղաքում: «Պարտեզ» ռեստորանի մոտ հնչած կրակոցների արդյունքում, գլխին հրազենային վնասվածք ստացած 21 ամյա Ջիվան Հարությունյանը հիվանդանոցում այդպես էլ գիտակցության չգալով մահացել էր: Ջիվանին թե՛ դասընկերները, թե՛ բակում իր մանկության ընկերները հիշում են առանձնակի ջերմությամբ:

Հիշեցնենք,որ բավականին երկար ժամանակ է անցել, սակայն «սայլը տեղից չի շարժվում» նամակն անպատասխան է: Հետաքրքիր է, տնետուն վազող, ծաղիկ ու գիրք նվիրող, իր դստեր՝ Արփիի համար կոնֆետներ հավաքող, «ժողովրդավար» Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ ականջալուր չէ այս ամենին: 

Հայկ Գևորգյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА