o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չինաստանը նախազգուշացրել է կորոնավիրուսով վարակման երկրորդ ալիքի մասին

15.03.2020 22:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Չինաստանը նախազգուշացրել է կորոնավիրուսով վարակման երկրորդ ալիքի մասին

Այն բանից հետո, երբ Չինաստանը վերացնի կարանտինը, երկրում կարող է սկսվել կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքը։ Այս մասին ABC հեռուստաալիքի եթերում հայտարարել Է ԱՄՆ առողջության ազգային ինստիտուտի ալերգիայի եւ ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչին, փոխանցում է РИА Новости- ն ։

​​​​​​​«Իմ քայլը» խմբակցությունը հերթական հակասահմանադրական քայլն է կատարել. Ռոբերտ Մարգարյան

Ֆաուչիի խոսքերով՝ կրկնակի վարակվելու վտանգը կաճի Չինաստանի՝ նորմալ կյանքին վերադառնալիս։ «Երբ նրանք հեռացնեն սահմանափակումները եւ վերադառնան նորմալ կյանքին, կարող է առաջանալ [վարակի] երկրորդ ալիքը: Հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա», - ասել է նա ։

Գիտնականը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ում համաճարակը կարող է տեւել մի քանի ամիս: Հիմնականում դա կախված է վարակի տարածման նկատմամբ «հսկողության միջոցառումների արդյունավետությունից»: «Դա կտևի մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։ Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ դինամիկա կլինի, նայեք Չինաստանին եւ Հարավային Կորեային: Չինաստանում նրանք հասել են գագաթնակետին, և հիմա ցուցանիշները նվազում են։ Մի քանի օր առաջ այնտեղ ընդամենը 11 դեպք է գրանցվել, ինչը չնչին է այն բանի համեմատ, ինչ եղել է այնտեղ», — հավելել է Ֆաուչին ։

Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 156 հազարի։ Նրա հարուցած COVID-19 հիվանդությունից մահացել է 5,8 հազար մարդ, 73,9 հազարը բուժվել է։ Հիվանդության դեպքերը հայտնաբերվել են 142 երկրներում ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА