o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսպանիայի վարչապետի կինը վարակվել է կորոնավիրուսով

15.03.2020 10:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսպանիայի վարչապետի կինը վարակվել է կորոնավիրուսով

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի մամուլի ծառայությանը: Աղբյուրը հայտնում է, որ Գոմեսն իրեն լավ է զգում, հետևում է առողջապահական մարմինների կողմից սահմանված կանխարգելիչ միջոցներին:

Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև կառավարության անդամներից մեկի՝ հավասարության հարցերով նախարար Իրենե Մոնտերոյի մոտ, որից հետո որոշում էր կայացվել ստուգել կառավարության բոլոր անդամներին: Արդյունքում ՝ հիվանդությունը հայտնաբերվել էր տարածքային քաղաքականության և պետական կառավարման նախարար Կարոլինա Դարիասի մոտ:

Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 353 դեպք

Իսպանիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր հունվարի 31-ին: Ներկայումս վարակված է 5700-ից ավել մարդ, մահացել է շուրջ 190 մարդ:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА