o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարադոնան մեկուսացվել է, նրա մոտ կասկածում են COVID-19

14.03.2020 21:21 ՍՊՈՐՏ
Մարադոնան մեկուսացվել է, նրա մոտ կասկածում են COVID-19

 

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող եւ մարզիչ, այժմ արգենտինական «Խիմնասիա եւ Էսգրիմա» թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնող Դիեգո Մարադոնան մեկուսացվել է ակումբային մարզաբազայում։ Նա ունի նոր կորոնավիրուսի (COVID-19) ախտանիշ եւ կհանձնի թեստ։ Այդ մասին հայտնել է ակումբի բժշկական շտաբի ղեկավար Ֆլավիո Տունեսին, հաղորդում է Foot Mercato-ն։

Նանի. Ռոնալդուն ավելի լավն է, քան Մեսին, Մարադոնան և Պելեն

Մարտի 14-ին իտալական «Նապոլիի» նախկին խաղացող Մարադոնան աջակցության խոսք էր հղել Իտալիայի բնակիչներին՝ հիշեցնելով, որ 7 տարի ապրել է այդ երկրում եւ համարում է հարազատ երկիր։

«Իտալիայում բոլորը հասկացան, թե ինչքան կարեւոր է մնալ տանը։ Արգենտինայում հեգնանքով են վերաբերվում համաճարակին։ Ճշմարտությունն այն է, որ դեռ անցած շաբաթ Արգենտինայում ոչ ոք չէր խոսում պանդեմիայի մասին, եւ մենք իրար հրաժեշտ էինք տալիս՝ համբուրվելով, ստադիոններում ազատ տեղ չկար»,- գրել է Մարադոնան Ինստագրամում։

Մարտի 14-ի տվյալով, Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5198-ի: Վարակի պատճառով մահացել է 439 մարդ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА