o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՆՉ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԼԻՆԻ, ԵԹԵ ՉԿԱ ՄՇԱԿՈՒՅԹ, ՈՉՆՉԻ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՀԱՍՆԵԼ»

13.03.2020 23:01 ՄՇԱԿՈՒՅԹ
«ԻՆՉ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԼԻՆԻ, ԵԹԵ ՉԿԱ ՄՇԱԿՈՒՅԹ, ՈՉՆՉԻ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՀԱՍՆԵԼ»

Հայաստանում վերջին 30 տարվա ընթացքում նկարիչները ստվերում են ստեղծագործում, որոնցից միայն ճարպիկներին է հաջողվում վաճառել իրենց գործերը, կամ` ցուցադրվել դրսում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Նկարիչների միջազգային ասոցացիայի անդամ, նկարիչ, քանդակագործ ՆԱԻՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ «Իրավունք TV»-ի տաղավարում, անդրադառնալով ոլորտի խնդիրներին, ասաց, որ այդ մշակույթում ստեղծված իրավիճակը այն զարգացնելու համար պետական ծրագիր չլինելու հետեւանք է:

Երաժշտական կորոնադադար Արսեն Գրիգորյանից (տեսանյութ)

Արվեստի բոլոր բնագավառի ստեղծագործողների համար Հայաստանում միշտ էլ շատ դժվար է եղել: Բնականաբար, դրամ պետք է վաստակվի, որպեսզի շարունակես քո գործը, ինչի համար էլ շատ ժամանակ ստեղծագործողները դիմում են էժանագին միջոցների: Բայց, համաձայնեք, որ վերջին 30 տարում ավելի է դժվարացել ստեղծագործողների համար:

- Այո, ովքեր կարողանում են, դրսում ցուցահանդեսներ են անում կամ վաճառում են իրենց աշխատանքները, իսկ ովքեր էլ ոչ` մնում են ստվերում, ընդ որում նաեւ տաղանդավոր ստեղծագործողներ: Արվեստի տարբեր ոլորտների իմ ընկերների հետ շփվում եմ ու տեսնում եմ, որ վիճակն ուղղակի ահավոր է: Այսօր դժվար իրավիճակում են ե՛ւ դերասանները, ե՛ւ երգիչները, ե՛ւ նկարիչները, ե՛ւ երաժիշտները, որոնք ստիպված են լինում ռեստորաններում նվագել, որ մի երկու կոպեկ գումար հայթայթեն: Դե իսկ դերասանների մասին էլ խոսք չկա, սերիալներում են ընդգրկվում, ինչն ուղղակի շատ վատ է, հատկապես  տաղանդավորների դեպքում: Մշակույթը մեր հիմքն է: Իմ կարծիքով, ինչ հեղափոխություն էլ լինի, եթե չկա մշակույթ, ոչնչի չենք կարող հասնել: Ինչպես Պարույր Սեւակն է ասում, պետք է ժողովրդին բարձրացնել արվեստի մակարդակին, այլ ոչ թե իջնենք ներքեւ: Տհաճություն եմ զգում, երբ առավոտյան հեռուստացույցը միացնում եմ, ու կրկին այդ ռաբիսին մոտիկ երաժշտությունն է հնչում, էլ ի՞նչ հեղափոխություն: Եկեք հավաքվենք բոլորս, մտածենք մեր մշակույթի մասին:

«Ինչ հեղափոխություն էլ լինի, եթե չկա մշակույթ, ոչնչի չենք կարող հասնել». Նաիրի Գրիգորյան (տեսանյութ)

- Այսօր արժեքներ են փոխվել, ժամանակակից մեթոդներ են բերել, այն, ինչ դասական է ու ազգային, համարվում է, որ հին է...

- Ես հեղափոխական չեմ, բայց ցավում եմ այս իրավիճակի համարԱյսօր ես չեմ տեսնում մի պետական ծրագիր` մշակույթը զարգացնելու համար: Հայաստանում ունենք տաղանդավոր դերասաններ, քանդակագործներ, երաժիշտներ, նկարիչներ, ռեժիսորներ, որոնց, ցավոք, չեն ճանաչում, դա էլ մեր պետության մեղքն է: Չէ՞ որ նրանք մնացել են Հայաստանում եւ չեն արտագաղթել: Բայց երբ դրսից մի ռեժիսոր, նկարիչ կամ քանդակագործ է գալիս Հայաստան, միանգամից ինչ-որ պարգեւատրում են, իսկ այստեղ ապրող տաղանդավոր ստեղծագործողին ոչ մի անգամ չեմ տեսել, որ պարգեւատրեն, թեկուզ` դրամական, կամ ինչ-որ մի պարգեւ, որով նա իրեն գնահատված կզգա: Եթե վաղն ինձ ասեն, որ դու 30 տարի հետո Փարիզից եկել ես այստեղ ու ցուցահանդես ես արել, արի քեզ պարգեւատրենք, ինձ պետք չի այդ պարգեւը, այստեղ ապրող եւ ստեղծագործողներին պարգեւեք, ովքեր դժվարության մեջ աշխատում ու ստեղծագործում են: Դա երեւի քաղաքականություն է: Դրսում ապրողները գոռում-գոչում են` հայրենիք, հայրենիք, բայց բոլորը գալիս են, երբ ծիրանը արդեն ուտելու ժամանակն է, հետո նորից թողնում, հետ են գնում: Այսինքն` գալիս են պտուղները քաղելու ժամանակ, իսկ ձմռանը դրսում ապրող ոչ մի հայի չես տեսնի Երեւանում, քանի որ ցուրտ է ու դժվար է այստեղ ապրելը, դրա համար գալիս են միայն ամռանը` հանգստանալու:

​​​​​​​Խալդի աստծո կերպարով հայ մոդելը դարձել է մամուլի ֆավորիտ եւ Mister glam Ambassador 2019-ը

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք «Իրավունք TV»-ում` այս հղումով` https://clck.ru/MRyu9

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА