o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՀԿ-Ն ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՊԱՆԴԵՄԻԱ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ, ԿԳՄՍ-Ն ԴԵՌ ԹԱՏՐՈՆ Է ԽԱՂՈՒՄ

13.03.2020 22:45 ՄՇԱԿՈՒՅԹ
ԱՀԿ-Ն ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՊԱՆԴԵՄԻԱ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ, ԿԳՄՍ-Ն ԴԵՌ ԹԱՏՐՈՆ Է ԽԱՂՈՒՄ

Թեպետ ողջ աշխարհում կորոնավիրուսը ստիպել է պանդեմիա հայտարարել, որի արդյունքում չեղարկվել են մեծածավալ միջոցառումներ, սպորտային խաղեր ու տարատեսակ հանդիպումներ, Հայաստանում դեռեւս այդ ամենին մեծ ուշադրություն չեն դարձնում:

Երգչուհի Pink-ը կորոնավիրուսից բուժվելուց հետո 1 միլիոն դոլար է նվիրաբերել առողջապահական ոլորտի աշխատակիցներին

Այնուամենայնիվ, «Իրավունքը» պարզեց, որ պետական ենթակայության տակ գործող երեւանյան ոչ մի մշակութային օջախ դեռեւս հրաման չի ստացել` միջոցառումները չեղարկելու մասին, քանի որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը դեռեւս որոշում չի կայացրել: Բայց ամենաշատ մարդկային կուտակումներ պահանջվող վայրերը, մշակութային հաստատությունները` թատրոններ, համերգասրահներ, թանգարաններ եւ այլն, շարունակում են իրենց բնականոն ընթացքը, իսկ բազմակի ոլորտներով զբաղվող` Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ամեն ինչ թողել է հանդիսատեսի հայեցողությանը:

«Ժամանակն է աղոթելու». Սիրուշոն եւ ընկերները կորոնավիրուսի մասին նոր տեսահոլովակ են թողարկել (տեսանյութ)

 

«ԵԹԵ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄ ԼԻՆԻ` ԿՉԵՂԱՐԿԵՆՔ»

Ինչեւէ, «Իրավունքի» հետ զրույցում Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն ԿԱՐՈ ՇԱՀԲԱԶՅԱՆՆ ասաց, որ թատրոնում դեռեւս շարունակում են իրենք բնականոն ընթացքը. «Մեր թատրոնի խաղացանկով նախատեսված բոլոր ներկայացումները բնականոն տեղի են ունենում, մեզ մոտ ոչինչ չի փոխվել: Միայն մի քանի նախնական պայմանավորված միջոցառումներ, որոնք պետք է մեր թատրոնի դահլիճում վարձակալական հիմունքներով տեղի ունենային, հանել են` ստեղծված իրավիճակից ելնելով»,- մեզ հետ զրույցում ասաց Կ. Շահբազյանն ու փաստեց. «Բնականաբար, հանդիսատեսի նվազում կա, նաեւ տոմսերի վաճառքի, լինում են նաեւ նախապես գնված տոմսերի վերադարձներ, դա էլ մարդկանց կամքն է, մարդիկ կան խուճապի մեջ են»:

«Ես չեմ ծնվել աշխարհի երեսին օնլայն ապրելու համար». Տիգրան Ներսիսյան

Մեր այն հարցադրմանը, թե արդյո՞ք մտադիր չեն ներկայացումները չեղարկելու կամ հետաձգելու, քանի որ թատրոններն էլ կարող են վիրուսի տարածման աղբյուր դառնալ` մարդկային կուտակումների արդյունքում, թատրոնի տնօրենն ասաց. «Դա էլ արդեն մենք չենք որոշում, եթե մեր լիազոր մարմնի կամ պետության կողմից որոշում լինի` չեղարկելու, ապա մենք կչեղարկենք: Իսկ մեր մասով` քանի տոմս վաճառվում է, մենք պարտավոր ենք  խաղալ, ուզում է լինի տասը հանդիսատես»:

​​​​​​​Ջահելների հոգում, սրտում խիղճն ավելի է շատացել. աշուղ Զարուհի

Ըստ Կ. Շահբազյանի` ինքն էլ բոլորի նման, երբ տեղեկացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությած պանդեմիայի մասին եւ տեղեկանալով, որ Հայաստանում էլ նոր վիրուսակիրներ կան, բոլորի նման ինքն էլ անհանգստացել է, բայց կարծում է. «Խուճապի մատնվել պետք չէ, եթե կան ռեալ իրավիճակներ, ապա պետք է պետական մակարդակով այդ որոշումները կայացվեն, ոչ թե ամեն մեկն ինքը որոշի, թե ինչպես վարվել»:

«Դեռ որեւէ հրահանգ չի եղել». Մարզահամերգային համալիրի տնօրենը՝ կորոնավիրուսով հիվանդներին իրենց մոտ տեղափոխելու մասին

 

ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿՈՒՄ ԵՎՍ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄ Է

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Արամ Խաչատրյան համերգասրահ ՊՈԱԿ-ի տնօրեն ՌՈՒԶԱՆ ՍԻՐՈՒՆՅԱՆՆ էլ «Իրավունքին» վստահեցրեց, որ նախատեսված համերգները չեղարկելու մասին որեւէ հրահանգ չեն ստացել. «Եթե հրահանգ լինի, որ բոլոր համերգները չեղարկվում են, ուրեմն` մենք էլ պետք է նույն կերպ վարվենք: Իսկ այսօրվա դրությամբ, մենք բնականոն աշխատանքային ռեժիմով աշխատում ենք եւ առաջիկայում համերգներ ունենք ե՛ւ մարտի 13-ին, ե՛ւ մարտի 20-ին, ե՛ւ մարտի 26-ին»,- ասաց Ռ. Սիրունյանն ու մեր այն հարցին, թե Հայաստանում վիրուսի տարածման մասին լուրերը ազդե՞լ են հանդիսատեսի հաճախելիության վրա, հստակեցրեց. «Դե, արդեն մարտի 13-ի համերգին պարզ կլինի, թե որքան հանդիստես կունենանք: Կոնկրետ, նախորդ ամիս մենք բավականին հանդիսատես ենք ունեցել, այսօրվա համերգից կախված կլինի, թե հետո ինչ  ընթացք կունենանք: Եվ հետո, մարտ ամսին այնպես չէ, որ շատ համերգներ ենք ունենում մեր դահլիճում, առայժմ, կարծես թե, բնականոն ընթանում է: Իհարկե, քիչ համերգներ են նախատեսված, նկատի ունեմ ոչ Ֆիլհարմոնիկի, այլ` կոմերցիոն, միգուցե պատճառը վիրուսային իրավիճակն է»:

2017-ին հնարել էին կոմիքսների հերոսի` ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ անունով (Լուսանկար)

Ներկայացրեց  ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА