o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ «ՊԱՅԹԵՑՆՈՒՄ» Է ԱՇԽԱՐՀԸ, ԻՍԿ ՄԵՐՈՆՔ ՀԱՆՐԱՔՎԵ ԵՆ ԽԱՂՈՒՄ

13.03.2020 22:38 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ «ՊԱՅԹԵՑՆՈՒՄ» Է ԱՇԽԱՐՀԸ,  ԻՍԿ ՄԵՐՈՆՔ ՀԱՆՐԱՔՎԵ ԵՆ ԽԱՂՈՒՄ

Կորոնավիրուսի հետ կապված այդպես էլ չեն դադարում խոսակցությունները, որ այն կարող է նաեւ արհեստականորեն տարածված կենսաբանական զենք լինել: Այդ վարկածի հիմնական տրամաբանությունը նրանում է, որ այս ամիսներին, մինչ աշխարհում խուճապային տրամադրություններ են տիրում, իրականում կորոնավիրուսից վարակվածներն ու մահացածներն բազմապատիկ անգամ զիջում են, ասենք, սովորական գրիպի նույն ցուցանիշներին: Բայց ահա գրիպի պարագայում ոչ մի խուճապ չի լինում, իսկ ահա կորոնավիրուսը սկսել է ցնցել համաշխարհային տնտեսության հիմքերը: Դե եթե հարվածը գլոբալ տնտեսությանն է ուղղված, իսկ գլոբալ քարոզչամեքենան աշխատում է կորոնավիրուսի խուճապային տրամադրությունների օգտին, ապա սա նման է արհեստական գործընթացի:

«ՈՒ ՍԱ ԱՆՎԱՆԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹ»

 

ԳԼՈԲԱԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ

Իրականությանը համապատասխանում է այդ վարկածը, թե՝ ոչ, թողնենք մասնագետներին: Բայց միաժամանակ կարող ենք ֆիքսել, որ կորոնավիրուսն իրոք ցնցումներ է առաջ բերել համաշխարհային տնտեսությունում: Ընդ որում, լրջագույն խնդիրներ կան տնտեսական գերհսկաների մոտ: Չինաստանում, պարզ է. այդ երկիրը կորոնավիրուսի «հայրենիքն» էր, վիրուսի հարվածը հիմնականում ուղղված էր չինական արտահանմանը, որն այդ երկրի տնտեսական զարգացումների «սրբության սրբոցն» է: Սակայն լուրջ հարվածներ է ստանում նաեւ ԱՄՆ-ն, եւ միայն այդ հանգամանքն արդեն իսկ նվազեցնում է հավանականությունը, որ խոսքը ամերիկյան կենսաբանական ահաբեկչության մասին է: Չնայած, հարվածն աստիճանաբար ուղղվում է նաեւ ամերիկյան քաղաքական իրողություններին: Այսինքն, տնտեսական զարգացումը նախագահ Թրամփի հիմնական հաղթաթուղթն է գալիք ընտրություններում, ու երբ կորոնավիրուսը հարվածում է տնտեսությանը, դա արդեն նրա համար լուրջ խնդիր է: Առավել եւս, երբ անգամ պատկերացում չկա՝ ուր է գնում այս վիճակը: Արդյունքում, շրջանառության մեջ մտավ նաեւ այն վարկածը, որ սա կարող է ամերիկյան ուլտրալիբերալ հատվածի հարվածը լիներ, ուղղված արդեն ոչ թե Չինաստանին, այլ՝ ԹրամփինԱմեն դեպքում, որ կորոնավիրուսն աչքի առաջ վերածվում է տնտեսական գերխնդրի, փաստ է: Ընդ որում, հարվածի տակ է համաշխարհային տնտեսության գործնականում բոլոր ուղղությունները՝ արտադրությունից սկսած, զբոսաշրջությամբ եւ կինո-սպորտ-մշակութային բիզնեսով վերջացրած: Միայն այն, որ խոսվում է մինչեւ իսկ Տոկիոյի օլիմպիական խաղերը չեղյալ համարելու մասին, արդեն իսկ հուշում է, թե փաստացի ինչ ահռելի տնտեսական հարվածի մասին է խոսքը, որի իրական հետեւանքները նույնիսկ դժվար է հաշվարկել: Առավել եւս, որ կրակին յուղ լցրեց առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Այսպես, ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը Թվիթթերի իր էջում հայտնեց. «ԱՀԿ-ն կարծում է, որ ներկայիս բռնկումը պանդեմիա է: Մոտ օրերս մենք ակնկալում ենք, որ կորոնավիրուսի հետեւանքով վարակման, մահվան դեպքերի թիվը կաճիՄենք եզրակացության ենք եկել, որ COVID-19 կորոնավիրուսը վերածվել է պանդեմիայի»: Պանդեմիան` ծայրահեղ հզորության համաճարակն է՝ համաշխարհային մասշտաբով: Պանդեմիկ իրավիճակներին յուրահատուկ է նաեւ լիովին կամ մասնակի պետությունների միջեւ սահմանների փակումը: Իսկ եթե բանը հասավ դրան, ապա թե ինչ կլինի համաշխարհային տնտեսության հետ, անգամ առաջատար տնտեսագետներն են զգուշանում կանխատեսելՈւ միաժամանակ, կորոնավիրուսին պետք է ավելացնել նաեւ այն ցնցումները, որոնք առաջացել են նավթի համաշխարհային շուկայում: Թե ինչ է այստեղ խաղարկվում, այն էլ՝ կորոնավիրուսային իրողությունների ֆոնին, վարկածները շատ են, ու առանձին քննարկման թեմա է: Սակայն այս երկու գործոնների համադրումը, դեռ զգուշավոր որոշ մասնագիտական գնահատումների համաձայն, վերջնարդյունքում ծանր հարված է դառնում՝ ուղղված ամերիկյան դոլարի համաշխարհային մոնոպոլիայի հիմքերին: Դոլարը ներկայումս առանց այդ էլ ամենեւին իր հեղինակության գագաթնակետին չէ, եւ եթե գործնականում պանդեմիա ասված իրողություն դարձավ, ու համաշխարհային առեւտրի ծավալներն 2-3 ամսվա կտրվածքով թեկուզեւ 20-30 տոկոսով նվազեցիննույն փորձագիտական գնահատումներով, դոլարի ներկայիս կարգավիճակի համար հետեւանքները կարող են դառնալ անշրջելի: Ու չմոռանանք, որ տեւական ժամանակ է, որ մի շարք առաջատար երկրներ ակտիվորեն ոսկու պաշարներ են կուտակում, ինչը համարվում էր դոլարի համաշխարհային կրախի նախապատրաստական փուլՆշենք նաեւ, որ երեկ, ԱՀԿ-ի հայտարարության ֆոնին, ամերիկյան ֆոնդային բորսաները առեւտրային օրը սկսեցին 7 տոկոսանոց անկումով, որը պարտադրեց դադարեցնել առեւտուրը: Նման դադարեցում եղել էր նաեւ շաբաթվա սկզբին՝ նավթի պատճառով: Ու եթե այս իրավիճակը տանի «արժեթղթային փուչիկների» պայթյունների, ապա դա եւս կդառնա դոլարի համար կործանարար հարված:

ՎՏԲ-Հայաստան Բանկը նվիրաբերեց 20 միլիոն ՀՀ դրամ կորոնավիրուսի դեմ պայքարին

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ

Թե ուր կտանեն այս համաշխարհային իրողությունները, թերեւս արդեն ամենամոտ ժամանակներս կսկսեն տեսանելի դառնալ: Այլ հարց է, թե ինչ խնդիրներ ունի Հայաստանը՝ կորոնավիրուսի հետ կապված եւ ինչքանով է պատրաստ, եթե, այնուամենայնիվ, գլոբալ զարգացումները շարժվեն հիշատակված ցնցումային ուղղությամբ:Նախ նկատենք, որ կորոնավիրուսի հետ կապված տնտեսական խնդիրներ արդեն իսկ ունենք. մետաղական հանքարդյունաբերություն, տուրիզմ, հանգստի-զվարճանքի ծառայություններ, տրանսպորտ: Սրանք այն ոլորտներն են, որտեղ արդեն իսկ հարվածը նկատելի է, եւ եթե այլ խնդիրներ անգամ չառաջանան, ապա սրանք եւ հատկապես՝ պղնձի միջազգային գների անկումը բավական է, որ ցնցումային գործոններ Հայաստանի համար առաջանան: Առավել եւս, որ քչերն են կասկածում հետեւանքներից եւս մեկին: Մեր երկրում կորոնավիրուսը կանգ չառավ մեկ վարակվածի ցուցանիշի վրա, այսինքն` սպասելի է դառնում, որ այս նոր վարակվածների մասին տվյալները միանգամից կազդեն նաեւ ներդրումային միջավայրի վրա, որտեղ առանց այդ էլ խնդիրների պակաս չունենքՍակայն այս ամենը միայն «ծաղիկները» կլինեն, եթե գործնականում էլ ԱՀԿ-ի ասածով՝ իրավիճակը շարժվի պանդեմիայի ուղղությամբ: Արդեն իսկ ունենք ընդամենը մեկ բաց սահման, եւ եթե հանկարծ դա եւս հայտնվի փակման եզրին, թերեւս հետեւանքները ներկայացնելու կարիք էլ չկա: Գումարած նավթի էժանացման հնարավոր էֆեկտը: Մինչ այժմ, որպես կանոն, նավթի միջազգային գների անկումները Հայաստանի վրա անդրադարձել է ՌԴ-ից եկող մասնավոր տրանսֆերների կտրուկ անկումների տեսքով: Ու հազիվ թե այս անգամ այդ միտումը փոխվի: Իսկ դա արդեն հարված է առանց այդ էլ գնողունակության ծանր ֆոն ունեցող Հայաստանի համար, գումարած այն հնարավոր գնային տատանումները, որոնք սպասվում են կորոնավիրուսիցԲայց եթե հանկարծ բանը հասավ գլոբալ ցնցումներին եւ դոլարի հնարավոր ինֆլյացիոն կամ հիպերինֆլյացիոն վիճակներին...

Որքա՞ն գումար է մինչ այժմ փոխանցվել կորոնավիրուսի կանխարգելման գանձապետական հաշվին

Ամենաահավորն այն է, որ այս վիճակում ողջ կառավարությունն աշխատելու փոխարեն հանրաքվե է խաղում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА