o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

13.03.2020 22:08 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, ներկայիս խունտայի, այսպես կոչված իրավապահները ամենաանհեթեթ ձեւերով գործեր են կարում ազնիվ, համարձակ, իրենց ընդդիմադիր կարծիքը բացեիբաց արտահայտող մարդկանց վրա: Ընդունված է ասել, որ «Նոր Հայաստանում» ինչքան կարգին մարդ կա, անպայման կարված գործի տակ է: Ես էլ երբեմն կատակել եմ, որ քանզի իմ վրա այդպիսի գործ չկա, ապա մարդիկ կարող են մտածել, թե թաքուն համագործակցում եմ Նիկոլի հետ: Բայց զարմանալիորեն պարզվեց, որ այդպիսի կատակները նյութականանալու հատկություն ունեն, ու երկու օր առաջ փոստատարը ծրար բերեց տխրահռչակ սորոսական ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԻ փաստաբանից: Ծրարը ոչ այլ ինչ էր, քան վճռաբեկ բողոք: Այդ 18 էջանոց տեքստից իմացա, որ մի տարի առաջ Դանիելը միջնորդել էր Քննչական կոմիտեին, որպեսզի 2017-ին իր զազրելի կերպարը ներկայացնող մեր թերթի հրապարակման համար ես ներգրավվեմ որպես մեղադրյալ Դանիելի ընտանեկան գաղտնիքը հրապարակելու համար: Եվ պարզվեց, որ ես լրիվ անտեղյակ, Դանիելի այդ «կլյաուզան» շրջել է բոլոր ատյաններով` գնացել է դատախազություն եւ մերժվել, այնուհետ` Առաջին ատյանի դատարան եւ մերժվել, հետո` Վերաքննիչ դատարան եւ մերժվել, ու վերջապես այս տարվա հունվարի 8-ին Դանիելի փաստաբանը դիմել է Վճռաբեկ դատարան: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է ավելի շատ ուշադրություն դարձնել  Իոաննիսյանի դիմակը պատռելու գործին:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ լրատվադաշտում ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ առնչությամբ տագնապալի եւ զարմանալի տեղեկություն է հայտնվել: Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուի հանձնած կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն` հղում կատարելով իսպանական եւ պորտուգալական աղբյուրներին: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օրերս է վերադարձել Բրազիլիայից, ուր հանդիպել էր նաեւ Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ ու նրան հրավիրել Հայաստան: Իր իսկ հրապարակած լուսանկարներում երեւում է, որ Աննա Հակոբյանը գրկախառնվում է Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ, իսկ այստեղ վարչապետի կինը ակտիվորեն մասնակցում է քարոզարշավին: Դե արի ու մի հարցրու, հո հանկարծ Բրազիլիայից կորոնավիրուս չի՞ բերել եւ վարակել միտինգավորներին... Բայց, այնուամենայնիվ, ավելի ուշ Lenta.ru կայքը գրեց, որ իրենց աղբյուրներն ապատեղեկատվություն են տարածել, եւ Բրազիլիայի նախագահի մոտ ոչ թե հաստատվել է կորոնավիրուսը, այլ վերջինս դեռ հետազոտվում է:

ԶԱՐՄԱՆՔ

Մեզ զարմացրեց ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ով քարոզարշավին ցցվելով Նիկոլի կողքը եւ ակտիվորեն ելույթներ ունենալով, ըստ էության, դավաճանեց իր եղբոր` Վազգեն Սարգսյանի, հիշատակը, քանզի սուսուփուս կուլ տվեց Նիկոլի կողմից Վազգենին անուղղակիորեն ընտրակեղծարարության հետ կապելը: Սակայն նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրում է, որ այդ հանգամանքից նոլորին չզարմացավ. «Ինչո՞ւ չզարմացա, որովհետեւ Արամ Սարգսյանի համար Հրայր Թովմասյանը հին է, իսկ Ֆելիքս Ցոլակյանն ու Անդրանիկ Քոչարյանը նոր են»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА