o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակի, նպաստի համար հնարավոր է դիմել նաև առցանց

13.03.2020 19:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կենսաթոշակի, նպաստի համար հնարավոր է դիմել նաև առցանց

Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հանրային առողջության պահպանման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում, հնարավորության դեպքում, առաջիկա երկու շաբաթներին խուսափել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և սոցիալական աջակցության տարածքային բաժիններ, ինչպես նաև այլ հանրային տարածքներ այցելելուց: Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

ՀՀ վերադառնալու համար ցուցակագրված քաղաքացիներից առաջնահերթությունը տրվելու է վերադարձի խիստ հրատապ և անհետաձգելի պատճառներ ունեցող քաղաքացիներին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

Նշվում է, որ երբ այցելությունը խիստ անհրաժեշտ է (կենսաթոշակի, նպաստի իրավունքի իրացման սահմանափակ ժամկետով պայմանավորված դեպքերում), պետք է օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), հաճախակի լվանալ և ախտահանել ձեռքերը, ինչպես նաև ըմբռնումով մոտենալ աշխատակազմի՝ հիգիենայի կանոնների պահպանման վերաբերյալ խնդրանք-հորդորին:

Նախարարությունից հիշեցնում են նաև, որ առանձին ծրագրերով՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, թաղման միանվագ նպաստի դիմումները կարող են ուղարկվել առցանց եղականով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА