o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինձ ռեժիմով ծեծում էին ու սպառնում. Հայրապետ Կարապետյանը սպառնում էր, որ կվերացնի ինձ ու ընտանիքիս, անչափահաս էրեխեքիս կորցնել կտա, հայհոյում էր ամենավերջին բառերով».NewsMedia.am

13.03.2020 13:25 ՔՐԵԱԿԱՆ
«Ինձ ռեժիմով ծեծում էին ու սպառնում. Հայրապետ Կարապետյանը սպառնում էր, որ կվերացնի ինձ ու ընտանիքիս, անչափահաս էրեխեքիս կորցնել կտա, հայհոյում էր ամենավերջին բառերով».NewsMedia.am

NewsMedia.am-ը անդրադարձել էր «Կերամա Մարացցիի» սեփականատերերի կողմից իրենց արդեն նախկին աշխատողներից մեկի` Բ.Ս-ի նկատմամբ իրականացված խոշտանգումներին ու կտտանքներին, ինչի արդյունքում Բ.Ս.-ն ճանաչվել էր տուժող:

Անչափահասների մոտ հայտնաբերվել են դանակներ․ ինչո՞ւ է երեխան դանակով գնում դպրոց․ ոստիկանություն

Սակայն պարզվում, որ Բ.Ս.-ից ոչ պակաս դաժան են վարվել «Կերամա Մարացցիի» սեփականատերը նաեւ իրենց մոտ 2006 թվականից աշխատող պահեստապետի` (Ա. Հ-ի հետ. ում անունը իր իսկ խնդրանքով եւ անվտանգության նկատառումներից ելնելով չենք ներկայացնում), 2018թվականին` չդիմանալով այլեւս նրանց բիրտ վերաբերմունքին. հոգեկան եւ ֆիզիկական ճնշումներին, մի կերպ` ինչպես ինքն է նշում. «ազատագրվել է» վերջիններիցս: Նկատենք, որ Ա. Հ-ն վաճառելով իր տունը, այժմ բնակություն է հաստատել հանրապետության փոքրիկ գյուղերից մեկում:

NewsMedia.am-ի հետ զրույցում Ա.Հ-ն պատմեց, որ 2006-2018 թվականներին աշխատել է «Լիա Կերամիքս» ՍՊԸ-ում՝ որպես պահեստապետ, իսկ ահա 2017 թվականի դեկտմբերի 22-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոցի 8 հասցեում գտնվող «Կերամա Մարացցի» խանութի պահեստում, նշված ՍՊԸ մասնաճյուղերից մեկի տնօրենի` «Կերամա Մարացցիի» սեփականատերից Հայրապետ Կարապետյանի հրամանով , (ոմն Ռուբո), ով Հայրապետ Կարապետյանի ընկերն է, դաժան ծեծի է ենթարկել իրեն: Իսկ Հայրապետը, ով ներկա է եղել ծեծին, սպառնացել եւ հրանհանգներ է տվել ծեծող ընկերոջը: Եւ ինչպես տեղեկացրեց Ա. Հ-ն.

«2006-2018 թվականը աշխատել եմ «Կերամա Մարացցիում»` սկզբում որպես բանվոր, ապա պահեստապետ: Պահեստից գողություն էր կատարվել` 16 միլիոն դրամի, որի մասին տեղեկացրեցի տնօրինությանը: Չհավատացին, ասեցին դու ես արել , կամ էլ դու գիտես՝ թե ով արել: Ու դրանից հետո, սկսվեցին իմ սեւ օրերը: Հայրապետ Կարապետյանն ու նրա ընկերը ինձ ռեժիմով ծեծում էին, սպառնում: Հայրապետի ձեռքը էդ ժամանակ վիրահատված էր, թե չէ ինքն էլ իր ձեռքերով ինձ կծեծեր»,-վախեցած պատմեց Ա.Հ-ն:


-Այսինքն,  Հայրապետ Կարապետյանը Ձեզ չի՞ ծեծել:

-Անձամբ չէ, իր ներկայությամբ Ռուբոն էր ծեծում, Հայրապետն էլ իրենց ասում էր նենց ծեծի, որ հետքեր չմնան: Ընկերը ծեծում էր, իսկ Հայրապետը սպառնալիքներ հնչեցնում: էդ դժոխք էր, որը չեմ ցանկանա անգամ թշնամուս(-լռում է):

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА