o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ պետդումայի խոսնակ.«Ռուսաստանի առավելությունը ոչ թե նավթն ու գազն են, այլ Վլադիմիր Պուտինը»

13.03.2020 13:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ պետդումայի խոսնակ.«Ռուսաստանի առավելությունը ոչ թե նավթն ու գազն են, այլ Վլադիմիր Պուտինը»

ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ անդրադարձել է երկրի գործող նախագահին կրկին վերընտրվելու հնարավորություն տվող սահմանադրական փոփոխությունների թեմային: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահն այլ պետությունների կողմից ընկալվում է որպես խնդիրներն արդյունավետ լուծող մարդ մարդ, որն ունակ է զարգացնել Ռուսաստանը:

Իշխանությունների դիլետանտիզմն ու անճարությունը մեզ հասցրել են այն սահմանին, որից այն կողմ պետականության կորուստն է. պիտի սթափվենք ու գործենք. Վլադիմիր Գասպարյան

«Այսօր Պուտինը այլ պետությունների կողմից ընդունվում է որպես մարդ, որն արդյունավետ լուծում է խնդիրներն ու ունակ է մեր երկիրը ավելի ուժեղ դարձնել: Ինչպես տեսնում եք, նավթի ու գազի գները կարող է ընկնել: Մեր առավելությունը Պուտինն է, և մենք նրան պիտի պաշտպանենք»,- ընդգծել է Պետդումայի խոսնակը:

Վոլոդինն նաեւ նշել է, որ մյուս պետությունները չեն ցանկանում Ռուսաստանին ուժեղ և հզոր տեսնել, ուստի՝ դեմ են Պուտինի՝ 2024թ. հետո պաշտոնավարման հավանականությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  ՌԴ պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների մասին նախագահական օրենքը: Երկրի գործող սահմանադրությունը թույլ չի տալիս նախագահի պաշտոնավարման երկու անընդմեջ ժամկետից ավելի ժամկետ, սակայն համապատասխան սահմանադրական ուղղում անելուց հետո, գործող ղեկավարը կկարողանա կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում:

Պետք է նշել, որ նման առաջարկով է հանդես եկել պատգամավոր Վալենտինա Տերեշկովան, որի դեմ սոցցանցերում քննադատության մեծ ալիք է բարձրացել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА