o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

11.03.2020 22:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

МЕСТО ВСТРЕЧИ ИЗМЕНИТЬ НЕЛЬЗЯ

Վստրեչի Ապերի գրասենյակից հայտնում են, որ Ապերը Նիկոլի հետ կհանդիպի շուտով, երբ Նիկոլը կրկին նստած կլինի Կոշի գաղութում:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ (ՆԻԿՈԼԸ «ԱՅՈ»-Ի ՇՏԱԲԻ ՊԵՏ ՊԱՊԻԿՅԱՆԻ ՀԵՏ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Պապիկյանդ էլ տատիկյանիդ ձեռը բռնած գա, մենք հանրաքվեին «այո» ասողը չենք:

 

ՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄ

Իջեւանի գարեջրի գործարանն սկսել է արտադրել երեք տեսակի գարեջուր. մուգը կոչվում է «Անցյալ», բացը` «Ապագա», իսկ չթորածը` «Ներկա»:

 

ՔՐՉԻ ԲԱԶԱՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հինգաստղանի հյուրանոցը մի համաճարակի վախից Նիկոլը սարքեց քըրչ ու փալաս:

 

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ШАРИКОВ-Ը

Ըստ վարչապետի գրասենյակի` Չալոյին նշանակել են քայլող-թափառողների «Այո»-ի շտաբի պետ:

 

ԹԱՎՇԱԲԱԶՈՒԹՅՈՒՆ (ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԻԿԻՆ ՄԻՇԵԼ ԲՈԼՈՆՈՐՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ ԷՐ ՀՀ-ՈՒՄ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑՈՎ, ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ ԿԱՅՔԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԱՌԹԻՎ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ Բրազիլիայի առաջին տիկնոջ` եթե ձեր երկրում լսողություն եւ տեսողություն ունենան, ապա ճղճղան ձենով, անթրաշ  մարդուն վարչապետ դարձնելու համար թավշյա հեղափոխություն չէին անի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА