o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅՈ»-Ն ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է ԱՌՈՂՋ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

11.03.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԱՅՈ»-Ն ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է ԱՌՈՂՋ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Բրյուսելում խաղք ու խայտառակ լինելուց հետո Նիկոլը իր քարոզարշավը շարունակեց Սյունիքում: Իհարկե, ոչ ոք չի մոռացել, թե նախօրեին նա ինչպես էր հրապարակավ սպառնացել Կուրթան գյուղի բնակիչներին, եթե հանկարծ «սխալ» քվեարկեն, եւ իհարկե, Սյունիքում ու մասնավորապես ըմբոստ Կապանում չէր կարող միջադեպ չլինել:

ՆԻԿՈԼԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ «ԳՈՒՅՔԵՐՆ» ՈՒ «ԱԲՐԱՆՔՆԵՐԸ»

 

ԿԵՂԾԻՔԻ «ԳԵՆՊԼԱՆԸ»` 800.000-1.100.000 «ԱՅՈ»

Չզարմանաք, ուղղաթիռը «չփչացնելու» նպատակով ուղղաթիռով Սյունիք եկած ֆյուրերիկը հենց այդպիսի թիվ կրակեց: Իսկ դա վարչական մեքենան եւ ռեպրեսիվ ապարատը չի կարող ընկալել այլ կերպ, քան անառարկելի հրաման` ցանկացած կեղծիքներով եւ բռնություններով ապահովել քվեների ցուցանիշ, որը պիտի լինի ոչ ցածր, քան 2018-ի արտահերթ ընտրություններին ստացած էյֆորիկ քվեները: Եվ փույթ չէ, որ ոչ միայն նվազագույն 650 հազար «այո» ստանալը մեծագույն պրոբլեմ է, այլ ընդհանրապես ընտրատեղամաս ռեալ եկողները, ամենայն հավանականությամբ, դրանից քիչ են լինելու: Իսկ ըմբոստ Կապանում, ուր քաղաքապետի ընտրություններին քաղաքացիները մերժել էին իրենց պարտադրվող քայլասերված թեկնածուին, քաղաքացի Անդրանիկ Գեւորգյանը որոշել էր Նիկոլից հարցնել, թե ինչի՞ց ելնելով պետք է «այո» քվեարկել, եւ իր հարցերը տալու համար հանդիպմանը ներկայացել էր սեփական բարձրախոսով: Եվ ինչպես սպասվում էր, տեղի ունեցավ միջադեպ. «Ես շատ կուզեի «Այո» ասել, բայց իմանամ` ինչի՞ համար եմ «Այո» ասում: Այդ հարցադրումներն անելու համար իմ բարձրախոսն ինձանից գողացել են, այսինքն` ինձ զրկել են ազատ խոսքի իրավունքից: Ես ուզում էի հարց տալ, նա ինձ չլսեց»: Եվ քանզի քաղաքացի Գրիգորյանի միանգամայն բանական հարցի պատասխանը չհնչեց, ապա Կապանում Նիկոլը սեփական ծոծրակը կտեսնի, բայց մեծաքանակ «այո»-ներ չի տեսնի: Իսկ թե ովքեր են պատրաստվում անվերապահորեն, առանց այդ հարցը տալու, «այո» քվեարկել` տեսանք «5-րդ ալիքի» փողոցում անցկացված հարցման տեսագրությունում: Հնչում էին մոտավորապես այսպիսի պատասխաններ` Հրայր Թովմասյանն ու ՍԴ ներկայիս դատավորները սովորական դատարաններում կայացնում են անարդար վճիռներ, «այո» ենք ասելու, որ լավ լինի, «այո» ենք ասում, որովհետեւ Նիկոլն է այդպես ուզում... Կարճ ասած` բանականությունից անչափ հեռու պատասխաններ, եւ ակամա ուզում ես այսպիսի հռետորական հարց տալ` արդյո՞ք այդպիսի «ընտրողներին» անաչառ դատարանը չէր ճանաչի անմեղսունակներ, ովքեր չեն կարող ընտրական իրավունքի սուբյեկտ լինել: Իսկ թե ինչ, Ռոբերտ Քոչարյանի ասած «ուրիշ մասնագետի» արժանի «հիմնավորում» էր հնչեցրել Նիկոլը Սյունիքում, դատեք ինքներդ. «Սահմանադրական դատարանի էն մարդիկ, որոնց տուն ենք ուզում ուղարկել, հավասար պատասխանատու են ՀՀ-ում տեղի ունեցած կոռուպցիայի, ապօրինությունների, ընտրակեղծիքների համար: ՍԴ այդ 7 անդամները Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել»:

ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԵՐԻՍ ԽՑԿՈՒՄ ՏՈՏԱԼ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՐԻՑԱ

Լավ, եթե կամակատար էին, ապա ինչո՞ւ 2008-ին Լեւոնը չկարգվեց նախագահ, ինչո՞ւ  Ռոբերտ Քոչարյանը շարունակում է առանց որեւէ իրական հիմքի մնալ բանտում, վերջապես ինչո՞ւ 2018-ի ընտրություններին  Սերժ Սարգսյանի կուսակիցները չդարձան թվաքանակով 2-րդ խմբակցությունը ԱԺ-ումԿամ, գրողը տանի, եթե կամակատար էին, ապա ինչպե՞ս են ՍԴ-ում հաստատվում այս կառավարության վարկային համաձայնագրերը: Իսկ թե զառանցանքի եւ թամադայության էլ ինչ խառնուրդներ հնչեցին Սյունիքում ֆյուրերիկի շուրթերից, ավելորդ ենք համարում խորանալը, զի այդպիսի տեղեկատվական կոմբիկերը քաղաքացիներին սադիստաբար կերցնելը Հ1-ի գործառույթն է:

ՍՏՐԿԱԿԱՆ ԹԱԿԱՐԴՆԵՐ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Թեեւ Նիկոլը Բրյուսելում վախենում էր ձեռքսեղմումով եվրապաշտոնյաներից վարակվել կորոնավիրուսով, սակայն Հայաստանում ու, մասնավորապես, Սյունիքում, բազմամարդ հավաքներին գտվելիս եւ բազում մարդկանց բարեւելիս նա այդ վախը չի դրսեւորում: Կա՛մ դիկտատուրայի հասնելու մարմաջը այդ վախից բազմապատիկ զորեղ է, կա՛մ նրան թվում է, որ իր նմանին որեւէ վարակ կպնել չի կարող: Մինչդեռ, օրինակ, ամբողջ Իտալիան կարանտինի մեջ է, խստագույն քննադատության առարկա են դարձել ԱՄՆ իշխանությունները, Իրանում վարակի ծավալներն ընդարձակվում են: Այդ առնչությամբ Նիկոլին մշտապես հեղափոխականության պակասի մեջ մեղադրող քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը տագնապ է հնչեցնում, որ քայլասերված վարչախումբը դրսեւորում է բանականության հետ անհամատեղելի վարքագիծ. «Հայաստանում երկրի իշխանական վերնախավը լծվել է իրենց հանրաքվեն քարոզելու սրբազան գործին եւ իրականում թքած ունի առողջապահական եւ տնտեսական հսկայական սպառնալիքի վրա, որն առկա է: Ողջ աշխարհի առաջադեմ լրատվամիջոցներն օբյեկտիվորեն սարսափելի մանրամասներ են հաղորդում իրավիճակից: Հայաստանում ցավազրկողային թմբիրի մեջ են ինքնընկղմվել: Եվ դատելով համաշխարհային փորձից ու օրինակներից` կարելի է եզրակացության գալ եւ, ըստ այդմ, արդեն վստահաբար թերեւս պնդել, որ Հայաստանի ընդամենը մեկ հիվանդի հաստատված հանգամանքը պայմանավորված է շատ քիչ թեստավորված անձանց քանակով: Բազում հիվանդներ, հատկապես երեխաները կարող են դառնալ վարակակիր եւ տարածել վարակը, բայց չունենալ որեւէ ախտանշան, մինչդեռ վաթսունհինգից բարձր անձինք եւ ոչ շատ առողջ երիտասարդները կարող են կորցնել իրենց կյանքը»:

ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՓՈՒԼ Է ԳԱԼԻՍ ՔԱՆԴՈՂԻ ԳԼԽԻՆ

Սակայն դա ոչ միայն բանականության դեմ վարքագիծ է, այլեւ ուղղակի ոճրագործություն ՀՀ քաղաքացիների առողջության հանդեպ: Իսկ իրավական բնույթի հանցագործությունները անթիվ եւ անհամար են, եւ այնքան շատ են, որ անգամ Դանիել Իոաննիսյանի պես «քյառթու» սորոսականը բազում մեղադրանքներ է հնչեցնում Հովհաննես Մովսիսյանի գլխավորած հայտնի «ֆեյքաբուծարանի» հասցեին: Իսկ Ռուբեն Մելիքյանի գլխավորած «ոչ»-ի իրավաբանների թիմը հանդարտորեն զօրուգիշեր բացահայտում են հակասահմանադրական հանրաքվեի ընթացքում բոլորի ապօրինությունները` Նիկոլով սկսած, նրա շարքային ֆանատներով վերջացրած: Եվ Նիկոլին ոչ մի կերպ չի հաջողվում ստեղծել մութ ուժերից բաղկացած հակառակ բեւեռի պատկեր, որի դեմ պետք է անողոք պայքարել, որպեսզի «մանուկների արյուն խմող» նախկին «հանցավոր ռեժիմը» հանկարծ չվերադառնա: Այսպես, «ոչ»-ի քարոզչական կողմի անունից Արսեն Բաբայանը Նիկոլի հարցադրմանը պաշտոնապես պատասխանել է այսպես. «Չենք ուզում մտածել, որ մեր «հանցավոր» էության հրապարակային քննարկումը «Այո»-ի կողմից բովանդակային ասելիքի պակասի արդյունք է: Հորդորում ենք «Այո»-ի քարոզչական առաջնորդներին թողնել մեզ հրապարակային բանավեճի տանելու անիմաստ ջանքերը եւ կենտրոնանալ «Այո»-ի քարոզի վրա: Մենք քաղաքական հակառակորդ չենք: Մենք մյուս բեւեռ չենք: Մենք քաղաքացիական նախաձեռնությամբ միավորված իրավաբաններ ենք, որոնք արձանագրում եւ արձանագրելու են քարոզարշավի բոլոր խախտումները եւ հրապարակելու են դրանք»:

ԱՆՃԱՐԱԿ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅՈՎ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ

Այսինքն` բոլոր ուժերը, որոնք դեմ են հակասահմանադրական հանրաքվեին, համաժամանակյա կիրառում են քաղաքական այքիդոյի տեխնոլոգիան, եւ արդյունքում Նիկոլն իր «այո» թիմով հանդերձ սրընթացորեն ավելի ու ավելի է խայտառակվում, եւ փորձելով ձեւանալ զարհուրելի, իրականում ծիծաղելի է: Եվ ինչքան էլ Նիկոլը փորձի գերմարդ Բեթմենի կերպարի մեջ մտնել եւ Էրդողանից օրինակ վերցնելով կամրջի մոտ ինքնասպանին փրկելը բեմականացնել, դա նրա վարկանիշին ոչինչ չի ավելացնում: Հուսանք, գոնե չի փորձի բեմականացնել ինքնահրկիզվողի փրկություն` պարզապես խեղճ դերասաններն այրվածքներ կստանան:

«ԵՐԿԻՐ-ՊԱՐԵՏԱՏՈՒՆ»... ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА