o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե ստեղծագործողին չեն ճանաչում, մեղքը չինովնիկինն է». Արամ Սաթյան (տեսանյութ)

10.03.2020 22:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Եթե ստեղծագործողին չեն ճանաչում, մեղքը չինովնիկինն է». Արամ Սաթյան (տեսանյութ)

Վերջին շրջանում տարբեր հարթակներից հաճախ է խոսվում, որ ստեղծագործական միությունները մեզ անհրաժեշտ չեն, եւ ժամանակն է, որ դրանք փակվեն: ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ այդ մասին դեռեւս Հայաստանի անկախացումից հետո են խոսել, սակայն միությունները, չնայած դժվարություններին, անսասան են: Թերեւս, Ա. Սաթյանը մտադիր է այլեւս չշարունակել իր գործունեությունը միության նախագահի պաշտոնում:

Հայաստանում ստեղծվել է Բժշկական Կամավոր Միություն ընդդեմ Covid-19

ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԻ ԱՌԱՋԱԴՐՎԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

-Կոմպոզիտորների միությունը այսօր շատ ծանր է ոչ միայն ղեկավարելը, այլ նաեւ գումարներ հայթայթելը, դարձել եմ ֆինանսիստ, հաշվապահ... Ծանր գործ է, սպասում եմ միության նախագահի նոր ընտրությունների ժամանակը գա` հրաժարվեմ, ոչ թե նրա համար, որ ստեղծագործելուն խանգարում է, այլ, քո անձնականը մի կողմ ես դնում, ուզում ես գործ անել, բայց երբ ֆինանսներ ու աջակցություն չկա, շատ դժվար է:

Եվրոպական միությունը 51 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին

- Պարոն Սաթյան, վերջին շրջանում մի տեսակ ակտիվացել են ստեղծագործական միությունները փակողները...

- Այդ խոսակցությունները սկսվեցին այն ժամանակ, երբ մենք անկախացանք: Բայց եթե այդպես վերցնենք, ուրեմն մեզ Մշակույթի նախարարություն էլ պետք չէ, որովհետեւ հիմնական գործունեությունը ծավալում են ստեղծագործական միություններն ու կոլեկտիվները: Մշակույթի նախարարությունը չունի իր ուղղակի ծրագիրը: Կազմակերպությունները, այդ թվում եւ Կոմպոզիտորների միությունը նախարարությանն են  ներկայացնում ծրագրեր, որոնք հաստատում է նախարարությունը եւ գումար կա՛մ տալիս է, կա՛մ չի տալիս: Զարմանալի մթնոլորտ է ստեղծվել: Այսօր միակ օղակը, որը հայ երաժշտության զարգացումը շարունակում է պրոֆեսիոնալ հիմքերի վրա, հիմնականում չի խրախուսվում նախարարության կողմից, զարմանալի է, բայց` փաստ: Բոլորս էլ լավ գիտենք, որ ստեղծագործական ուժը ամենակարեւոր ուժն է: Այսօր անտեսել կոմպոզիտորական դպրոցը` զարմանալի է: Տվյալ դեպքում ինչու է պետք Մշակույթի նախարարությունը:

Կոնստանտին Օրբելյանը ճանաչվել է լավագույն գեղարվեստական ղեկավար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ԱՅՍ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՇԱՏ ԲԱՆ ՉԻ ՓՈԽՎԵԼ»

- Դեպարզվեց, որ պետք չէ, դրա համար էլ մի քանի նախարարությունների հետ ամփոփվեց մի անվան տակ:

- Մշակույթի նախարարությունը պետք է, եթե ճիշտ կազմակերպի իր գործունեությունը: Այս ընթացքում շատ բան չի փոխվել, նույն մոտեցումներն են: Մարդիկ պետք է հասկանան, որ ամենակարեւոր մարդը ստեղծագործողն է: Բարձր ենք գնահատում կատարողի դերը, բայց ցավոք, այսօր այդ կապը Կոմպոզիտորների միության եւ կատարողի միջեւ այնքան էլ պինդ չէ, անհատը անձնական հնարավորություններով կատարում է իր ստեղծագործությունները: Մեկը փոփ երաժշտություն է գրում, մյուսը` ջազ, հաջորդը` ավանգարդ, մյուսը էքսպերիմենտալ, ու այդ բոլորը պետք է լինեն, պարզապես ժամանակն է որոշելու: Երաժշտական համակարգը մի քիչ այլ է դարձել: Եթե անցյալում երաժշտական դպրոցներին ուշադրություն էր դարձվում, հիմա դա չկա: Այն ժամանակ գրեթե բոլոր երաժշտական դպրոցներում կար կոմպոզիցիայի դասարան, հիմա` չկա: Միայն մեր փառատոնն է զբաղվում այդ հարցով, եւ անհատ դպրոցների տնօրենները, որոնք էլ ներքին կարգով ստեղծում են կոմպոզիցիայի դասարանները: Դրա համար էլ Կոնսերվատորիայում երկու կուրս ունենք, որտեղ կոմպոզիտոր չկա: Երաժշտական ուսումնարանները, քոլեջները, դպրոցները չեն հասցնում պատրաստել ուսանող, որովհետեւ ծրագրում չկա: Այստեղ նախարարությունը զբաղվի այդ հարցով եւ ծրագրում ընդգրկի կոմպոզիցիա առարկան: Եվ վերջապես, ինչո՞ւ պետք է երաժշտական դպրոցի ուսուցիչը վարձատրվի երկու անգամ ավելի պակաս, քան` հանրակրթական դպրոցում: Տեսեք, էլի ամեն ինչ գալիս է համակարգից, ամեն ինչ կառուցված է անհատների վրա:

«Սպասում եմ միության նախագահի նոր ընտրությունների ժամանակը գա` հրաժարվեմ». Արամ Սաթյան (տեսանյութ)

- Խնդիրը դա՞ է, որ այսօր չունենք ժամանակակից առնոբաբաջանյաններ, արամխաչատրյաններ:

- Կունենանք, եթե պայմաններ ստեղծենք: Երբ Ալեքսանդր Հարությունյանը նոր էր մտնում ստեղծագործական ոլորտ, դաշնամուր չուներ, այն ժամանակվա Կենտկոմի առաջին քարտուղարը Հարությունյանին ռոյալ է նվիրում: Իսկ Առնո Բաբաջանյանին ուղարկել էին Մոսկվա կուրսերի, իսկ նա Մոսկվայից ճանաչումով վերադարձավ Հայաստան: Այսօր Կոմպոզիտորների միությունն ամեն ինչ անում է, որ մեր երիտասարդների համար նույնպես ճանապարհ հարթենք: Օրինակ` իմ ուսանողը Կազանում մասնակցեց երաժշտական ֆորումի, իսկ այսօր այնտեղի նվագախմբերում նվագում են նրա գործը, ուսանող է, իսկ մեզ մոտ ուսանողի նույնիսկ ավարտական գործը չեն նվագում:

Կոմիտասի անվան ազգային քառյակը կներկայացնի հայ ժամանակակից կոմպոզիտորների կվարտետներ

- Այսինքն` երիտասարդ կոմպոզիտորի գործերը չեն կատարում, որպեսզի չվճարե՞ն նրան:

- Ոչ միայն երիտասարդներինը, այլ նաեւ մեծերինը չեն կատարում, չէ՞ որ հեղինակային գումարները պարտադիր են: Ժամանակին իմ ուսանողական գործերը` ջութակի կոնցերտը, վարիացիաները, Ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը կատարում էր եւ շնորհիվ դրա, իմ այդ գործերից մեկը Մոսկվայում մրցանակ ստացավ: Ընդհանրապես, փիլիսոփայական ու ծրագրային կատեգորիաները, որ դնենք իրար կողքի, դրանով պետք է զբաղվի նախարարությունը, իսկ Կոմպոզիտորների միությունը կարող է առաջարկել: Նախարարությունը պետք է իր ենթակայության տակ գտնվող սիմֆոնիկ նվագախմբերին պարտադրի, որ կատարեն ժամանակակից կոմպոզիտորների գործերը: Չէ՞ որ նրանք գումար են ստանում, որ ոչ միայն կատարեն դասականներին, այլ պրոպագանդեն հայ երաժշտությունը, եւ ոչ այն, որ արդեն վաղուց հնչել է, ու ճանաչում են, այլ այն, ինչը նոր է գրվում: Շնորհիվ դրա մենք կարող ենք ունենալ ապագա:

Կոմպոզիտորների միությունը ճանաչվել է լավագույնը (Տեսանյութ)

«ԵԹԵ ՉՎՃԱՐԵՆՔ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ ԿԿԱՆԳՆԵՆՔ»

- Պարոն Սաթյան, վերջին 15 տարում այդպես էլ չի հաջողվում լուծել այն խնդիրը, որ երգիչը կատարում է երգը` առանց հիշատակելու երգի հեղինակների անունները:

- Այո, դա արվում է, որ չվճարվի կոմպոզիտորը: Նույնիսկ նախկին նախարարներից մեկը ասել էր, իսկ ինչո՞ւ պետք է կոմպոզիտորը վճարվի: Կներեք, որ գնում եք հագուստ կարելու, վճարում եք չէ՞ դերձակի աշխատանքի համար, այն ինչ հնչում է, դրա համար էլ պետք է վճարել: Այսօր ամեն տեղ կատարվում է երաժշտությունը, բայց կոմպոզիտորը չի վճարվում: Շատ անգամ մենք` կոմպոզիտորներս, դրսից ենք ավելի շատ հոնորարներ ստանում, քան` Հայաստանում: Կամաց-կամաց փոխվում է իրավիճակը, որովհետեւ դրսի հեղինակներին էլ մենք պետք է վճարենք, արդեն նման պայմանագրեր կան, եթե չվճարենք, միջազգային  դատարանի առջեւ կկանգնենք: Այնպես որ, ավելի լավ է կատարենք հայ հեղինակի գործերը, որ այստեղ քիչ վճարենք, որովհետեւ դրսի գումարները լրիվ ուրիշ են, համենայնդեպս, երաժիշտներ կան, որոնք միլիոնատերներ են: Այ, երբ նայում ենք Օպերային թատրոնի երգացանկին, վերջին տարիներին ի՞նչ օպերային կամ բալետային նոր գործեր են ստեղծվել: Օպերաներ էլ կան, բալետներ էլ, պարզապես չեն բեմադրվում: Ինչո՞ւ մենք կարող ենք բեմադրել տարբեր արտասահմանյան հեղինակների գործեր, իսկ մերը` ոչ:

Օրենսդրական աշխատանքի ոլորտում լավագույն գործիչ է ճանաչվել Տիգրան Ուրիխանյանը (Տեսանյութ)

«ՊԵՏՔ Է ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

- Պարոն Սաթյան, այսօր մշակույթում արժեքներ են փոխվել, ժամանակակից մեթոդներ են կիրառվում...

- Արժեքները մնայուն են, չեն փոխվում, մոտեցումներն են փոխվում, չենք կարող արժեքն այլ կերպ ընկալել, եթե նա կա: Այսօր վերաբերմունք է պետք ապրող եւ ստեղծագործող մարդուն, եթե վերաբերմունքը չկա, ու այդ ստեղծագործողին չեն ճանաչում, մեղքը այդ չինովնիկինն է: Պետք է պայմաններ ստեղծել արվեստագետների համար, իսկ միությունները փորձում են դա անել` չունենալով հնարավորություններ:

Եռյակ միությունը երգում է Արփինե Հովհաննիսյանի պսակադրության արարողությանը. տեսանյութ

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում .

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА