o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եկեղեցուն անհարիր հնարքներով նսեմացնելու հերթական անհաջող փորձն էր»

10.03.2020 21:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Եկեղեցուն անհարիր հնարքներով նսեմացնելու հերթական անհաջող փորձն էր»

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» սոցհարցման տվյալներով` Հայ Առաքելական եկեղեցին իբր ճանաչվել է ամենակոռումպացված կառույցներից: Շնորհիվ իշխանամետ լրատվության միջոցների` այս «գրավիչ», բայց բացարձակապես չհիմնավորված լուրը լայն արձագանք ստացավ եւ դարձավ Հայ Առաքելական եկեղեցին մեկ անգամ եւս թիրախավորելու հարմար գործիք: Այս առնչությամբ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով դիմեցինք Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ:

Արտակարգ դրության քողի տակ, իրավիճակը փաստացիորեն տանում են արագացված ռեժիմով՝ ապազգային գործընթացների. Գևորգ Գևորգյան

Ինչպե՞ս կմեկնաբանեք «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի այն հայտարարությունը, ըստ որի` Հայ Առաքելական եկեղեցին ամենակոռումպացված կառույցներից է:

Նախ` կխնդրեի նկատել, որ հարցերին պատասխանելիս ներկայացնում եմ ոչ թե Գերագույն Հոգեւոր Խորհրդի հավաքական դիրքորոշումը, այլ սոսկ իմ անձնական տեսակետը, քանզի այս հրապարակումը քննարկման առարկա չի դարձել: Ինչ վերաբերում է հրապարակմանը, ապա խոսքը, թերեւս, ոչ թե տիկին Սոնա Այվազյանի անձնական կարծիքի, այլ իրենց կողմից իրականացված սոցհարցումների արդյունքների մասին է, ուստի` լրատվության միջոցներով ընդհանուր տեքստից հանված այս որակումը գնահատում եմ, որպես Ազգային Եկեղեցուն անհարիր հնարքներով նսեմացնելու հերթական անհաջող փորձ: Թեպետ, տիկին Այվազյանի մեկնաբանությունները հիշյալ սոցհարցման արդյունքների վերաբերյալ եւս, մեղմ ասած, զուրկ են որեւէ հիմնավորումից: Էլ չեմ խոսում այն մասին, թե այդ ինչ տրամաբանությամբ է ոչ պետական կառույցը քննարկման թիրախ դարձել սոսկ այն հիմքով, որ իբր չի ներկայացնում ֆինանսատնտեսական հաշվետվություն: Այս լուրին նպատակահարմար է անդրադառնալ այլ հարցադրումներով` ա) հիշյալ արդյունքը որքանո՞վ է համահունչ` սոցհարցման անաչառ մեթոդաբանության չափանիշներին, մասնավորապես` սոցիալական ի՞նչ միջավայրում է անցկացվել այդ հարցումը, ինչպե՞ս են ձեւակերպվել հարցադրումները, բ) եթե անգամ ընդունենք, որ մեթոդաբանությունն անխոցելի է եղել, ապա հարց է ծագում. ինչո՞ւ է հենց այս փուլում ինչ-որ չափով վերանայվել Եկեղեցու նկատմամբ հանրության վերաբերմունքը: Ընդ որում, վերաբերմունքի հնարավոր փոփոխության մասին ոչ թե ինքս եմ փաստում, այլ հավաստում է տիկին ԱյվազյանըԸստ այդ հարցումների` կոռուպցիան առկա է նաեւ խորհրդարանում եւ Կառավարությունում, սակայն համեմատաբար պակաս չափերով: Այս համատեքստում հարց է ծագում` իշխանության այս ճյուղերի գործունեությունը եւս գնահատվե՞լ է նույն ցուցիչով` հաշվետվություններ չներկայացնելու ասպեկտով: Ինձ մտահոգում է նաեւ սոցհարցումների արդյունքների առնչությամբ ակնհայտ ընտրանքային վերաբերմունքը: Օրինակ, հանրային վստահության ցուցիչը պարզելու նկատառումով միջազգային փորձագետների կողմից համալիր հարցումներ էին իրականացվել նաեւ դատական իշխանության համակարգում, որոնց արդյունքներն այդպես էլ մնացին ստվերում, դրանք չդիտարկվեցին որպես վստահության իրական, անաչառ աղբյուրներ:

​​​​​​​Եթե Սերժ Սարգսյանին հրավիրում եք, որ ձեզ դաս տա, նորմալ եմ համարում. Դավիթ Մկրտչյան

Իսկ ինքերդ, ինչպե՞ս եք բացատրում Հայ Եկեղեցու նկատմամբ հանրության վերաբերմունքի հնարավոր փոփոխության գործոնը:

Այս տեսանկյունից հետաքրքիր հարցադրում է հնչեցնում նաեւ տիկին Այվազյանը. «...Չգիտես ում պահանջներ ներկայացնես` Ամենայն հայոց կաթողիկոսի՞ն, թե՞ այլ ներկայացուցչի»: Մինչդեռ` ոչ միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, այլեւ ընդհանրապես քրիստոնեական արժեքների նկատմամբ բացասական նախատրամադրվածության գեներացման առավել էական պատճառները  հարկ է փնտրել բոլորովին այլ միջավայրում: Կարծում եմ` ով-ով, բայց միջազգային ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները քաջատեղյակ են, թե ովքեր եւ ինչ հնարքներով են ակտիվացրել հակաեկեղեցական ակցիաները: Դրանք անգամ քարոզչություն չէի անվանի, քանզի ամենատարբեր հարթություններով գործի են դրվել անգամ բռնության միջոցներ: Իհարկե, հետեւողականորեն իրականացվող այսպիսի հակաեկեղեցական գործելաոճը, հայտնի իմաստով, կարող էր մասամբ ազդել հանրային ինքնագիտակցության վրա, բայց` ոչ ավելին: Առաջին անգամ պետականորեն քրիստոնեություն ընդունած Հայ ժողովուրդն իր էությամբ դավանում է համամարդկային վեհ արժեքներ եւ չի կարող այդպես դյուրին խաբվել սին ու անցողիկ պոստուլատներով: Այդպիսի հնարքներն արդյունք չեն ունենա` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անցել է էլ ավելի բարդ փորձությունների միջով, սակայն հավատարիմ մնալով քրիստոնեական արժեքներին` վայելել եւ վայելում է իր բազում իրական հետեւորդների անվերապահ վստահությունը

Իրավիճակը փաստացիորեն տանում են արագացված ռեժիմով՝ ապազգային գործընթացների. Գ. Գեւորգյան

Ըստ Սոնա Այվազյանի` եթե պետական այլ հիմնարկները կարող են վերահսկվել, ապա Եկեղեցին ամենափակ կառույցն է, ինչպե՞ս եք գնահատում այս պնդումը:

Ինչպես եմ գնահատո՞ւմ, նախ` այդ պնդումը եւս հավաստիացնում է իմ այն խոսքը, որ Հայ Եկեղեցին թյուրիմացաբար դիտարկվել է պետական հիմնարկների համատեքստում, մինչդեռ` խոսքը բացառապես ոչ պետական կառույցի մասին է, որն իր կարգավիճակով համադրելի է հասարակական միավորման հետ: Այն, որ Հայ Եկեղեցին Սահմանադրության 18-րդ հոդվածով ճանաչված է, որպես Ազգային եկեղեցի եւ ունի սահմանադրական կարգավիճակ, բնավ հիմք չէ` ենթադրելու, որ այն պետական հիմնարկ է: Ինչ վերաբերում է փակ կառույց լինելու գնահատականին, ապա Հայ Եկեղեցին, ինչպես եւ ցանկացած այլ իրավաբանական անձ, սահմանված կարգով եւ ժամկետներում իրավասու պետական մարմիններին ներկայացնում է նախատեսված բոլոր հաշվետվությունները: Որեւէ արտոնություն այս կտրվածքով Հայ Եկեղեցու համար սահմանված չէ:

Ավագ շաբաթվա արարողությունները եւ Սուրբ Պատարագները կշարունակեն անցկացվել դռնփակ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА