o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չօգտագործված հնարավորություններ եմ տեսնում Ռուսաստանի հետ հարաբերություններում.Արցախի նախագահի թեկնածու

09.03.2020 12:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ 30
Չօգտագործված հնարավորություններ եմ տեսնում Ռուսաստանի հետ հարաբերություններում.Արցախի նախագահի թեկնածու

Արցախում տիրող նախընտրական իրավիճակի, ակնկալվող զարգացումների, արտաքին քաղաքական դրսեւորումների շուրջ զրուցել ենք Արցախի նախկին վարչապետ, արցախցիների շրջանում մեծ հարգանք վայելող Արցախի նախագահի թեկնածու ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

Պեսկովը հայտնել է, որ նավթի շուկայում ներկայիս իրավիճակը չի բխում Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերից

-Պարոն Հարությունյան, նախընտրական քարոզարշավն արդեն գրեթե կիսվում է: Ի՞նչ տպավորություններ ունեք:

-Ասեմ, որ սա առաջին քարոզարշավը չէ, որին մասնակցում եմ: Դա իր եւ լավ, եւ վատ կողմերն ունի: Լավն այն է, որ այդ ծանրաբեռնվածությանը ծանոթ ես, պատրաստ ես: Վատն այն է, որ եթե նախորդ քարոզարշավից հետո ունես չիրականացված խոստումներ, այսօր ընտրողների վստահությունը հաստատ չես շահի: Փառք Աստծո, այդ մասով մտավախություն չունեմ, քանի որ քաղաքական ուժը, որը գլխավորում եմ, կարող է ասել, որ իր խոստումներից որեւէ մեկը չի մոռացել. մի մասն արդեն իրականացված է, մի մասն էլ ընթացքի մեջ են եւ արդեն ունեն տեսանելի արդյունքներ: Այնպես որ՝ շարունակվող քարոզարշավի շրջանակներում ներկայացնում ենք մեր նոր ասելիքը՝ հավակնոտ, բայց իրատեսական ծրագրերի տեսքով: Առողջապահություն, կրթություն, տնտեսության ամենատարբեր ոլորտներ: Ունենք բազում ծրագրեր եւ վստահ ենք, որ այս դեպքում էլ կարողանալու ենք անել ավելին, քան խոստանում ենք: Նաեւ նոր անելիքներն ենք ուրվագծում: Հենց հանդիպումների ընթացքում: Մեր քաղաքացիները բարձրացնում են հարցեր, որոնք իսկապես լուծման կարիք ունեն: Ընթացքում նաեւ մեզ համար են նորություններ բացահայտվում: Եթե այդ խնդիրների չենք կարող լուծում առաջարկել մեր ունեցած ծրագրերով, ուրեմն պետք են կազմել նաեւ նոր ծրագրեր: Այնպես որ, այո, դա էլ անում ենք:

Այս քարոզարշավը նախորդներից նաեւ իր ակտիվությամբ ու մասնակիցների մեծ կազմով է առանձնանում: Նախոր ընտրարշավների փորձն ունենալով՝ աշխատում ենք այնպես կազմակերպել մեր քարոզարշավը, որ ոչ մեկին չվիրավորենք, չպիտակավորենք, փնտրում ենք ոչ թե տարբերիչ, այլ մոտեցնող գծերը: Մենք իրավունք չունենք ընտրություններից դուրս գալ միմյանց հետ թշնամացած, բաժան-բաժան: Հակառակը, ընտրությունները պետք է օգնեն, որ այս խայտաբղետ քաղաքական դաշտում հստակություն լինի՝ այս ուժերը իշխանություն են, այս ուժերը՝ ընդդիմություն: Երկուսն էլ երկրի զարգացման ճանապարհին ունեն իրենց անելիքը:

-Պարոն Հարությունյան, խոսեցիք բացառապես ներարցախյան թեմաներից: Արտաքին քաղաքականության հարցում ասելիք չունե՞ք:

-Միջազգային ճանաչում չունենալը ենթադրում է ոչ թե արտաքին քաղաքականության բացակայություն, այլ այդ ոլորտում աշխատանք՝ ավելի բարդ պայմաններում, ոչ ստանդարտ գործիքակազմով: Այսօր Արցախն ունի բավական լայն ու բազմաստիճան կապեր: Արցախը հակամարտության ու բանակցային գործընթացի ճանաչված կողմ է: Սա մեր պայքարի արդյունքում ունեցած իրավիճակն է, որը հնարավոր չէ անտեսել: Անհնար է հակամարտության կարգավորումը՝ թերի ձեւաչափով: Բնականաբար, հակամարտության կարգավորման հարցում ունենք մեր մոտեցումները, մեր, ասպես ասած, կարմիր գծերը: Հայերը միշտ ապրել են Արցախում եւ այդպես էլ շարունակելու ենք: Դա վիճարկելը պարզապես լուրջ չէ:

Մյուս կողմից, չկարգավորված հակամարտությունը չի կարող մեր ժողովրդին միջազգային հանրությունից մեկուսացնելու պատճառ լինել: Ինչպես ճանաչված պետությունները, Արցախն էլ միջազգային փորձից պետք է վերցնի օրինակելին, պաշտպանվի վտանգավորից: Իրանի, Չիաստանի, Հնդկաստանի եւ այլ երկրների հետ կապերը պետք է լինեն մեր օրակարգում: Եթե այսօր կապեր ունենք եվրոպական, ամերիկյան քաղաքների, նահանգների հետ, ինչն է խանգարում, որ այդ հարաբերություններն ունենանք նաեւ մեր հարեւանների հետ: Կարծում եմ՝ կլինի առավել գործնական:

Չօգտագործված հնարավորություններ եմ տեսնում Ռուսաստանի հետ հարաբերություններում: Դարեր ի վեր՝ Ռուսաստանի ներկայությունը մեր տարածաշրջանում շոշափելի է եղել: Իսրայել Օրուց, Արցախի մելիքությունների շրջանից մինչեւ այսօր այդ դաշնակցային կապերը կան: Ունենք պատմական անցյալ, որը կարող է մեր հետագա հարաբերությունների հիմքը լինել: Եվ այդ հարաբերությունները մեր օրերում էլ շարունակական են: Ի վերջո, Ռուսաստանը Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է: Իսկ դա միակ միջազգային կառույցն է, որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մանդատ ունի: Գործադրելու ենք առավելագույն ջանքերը, որ Արցախը միջազգային հարթակներում ունենա իր տեսանելի տեղը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА